«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի( (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]
Մայիսի 9ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել, ինչպես նաև խոչընդոտել են Ն․ Իսրայելյանի կողմից իր մասնագիտական աշխատանքի իրականացումը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը։ [ՔԿ] )։
Խորհրդարանական երկու խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են բոլոր պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու։ Բայց գիտեք, որ մոտ 20 ձայն պակասում է։ Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու։[Բագրատ Սրբազան]
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրենք համբերությամբ կսպասեն մինչև ժամը 20։00-ն` կամ հրաժարականին, կամ խորհրդակցություններին՝ հրաժարականի կերպը ապահովելու համար։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է՝ իրավասու չէ վարչապետի անունից հայտարարություններ անելու, սակայն նման երևույթ՝ ինչպիսին «Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցությունն է», լավ չի պատկերացնում։ «Հանրապետության ղեկավարը մշտական երկխոսության մեջ է ՀՀ ժողովրդի հետ, բայց թե Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ երկխոսության գնալը ինչ իմաստ ունի, մեծ հաշվով լավ չեմ հասկանում։ Իմ տպավորությամբ, «Հայրենիքի փրկության շարժման», <Դիմադրության» շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև նույն քանակով իրագործում են իրենց սահմանադրական իրավունքը, շատ լավ։ Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ կամ չորրորդ անգամ շարժում են անում, իրենց սահմանադրական իրավունքն է», - ասել է Ալեքսանյանը։
Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու: Ես պատրաստ եմ, այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանները։ Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք և ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից։ [Բագրատ Սրբազան]
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ։ Շուտով կմեկնարկի հանրահավաքը։
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանական ուժերն այնտեղ են՝ պահպանելու հասարակական կարգը։ «Լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք թույլ չեն տա իրենց», - նշեց ոստիկանապետը։
Իշխան Գևորգյանը, որը մայիսի 4-ից շուրջօրյա նստացույցով Հանրապետության հրապարակում իր համակիրների հետ պատրաստվում է դիմավորել Տավուշից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մասնակիցներին, նշում է․ «Պետք է մարդիկ զարթնեն, միանան Սրբազանի երթին կամ գան այստեղ՝ դիմավորենք, որովհետև եթե հաշտ ես, որ քո եղբոր հողը խլում են, ունեզրկում են, արդար է, որ քո հերթն էլ գա»։ Նրա խոսքով՝ ինքը և իր համակիրները փորձելու են մաքսիմալ մաքուր պահել հավաքը, որ ինչ-որ մեկը այն չվերածի նախկինաներկաների պայքարի, ինչը միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին. «Սրբազանից օրհնությունը ստացել եմ, սպասում ենք իրեն, ինքը հստակ կսահմանի՝ ինչ է պետք անել»։|hetq.am|
Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը: Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ [Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը]
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը եւ հանրահավաքը. ֆոտոշարք
23:43 - 09 մայիսի, 2024Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն |tert.am|
22:49 - 09 մայիսի, 2024Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
22:05 - 09 մայիսի, 2024Այսօր իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
21:26 - 09 մայիսի, 2024ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել. վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան
21:04 - 09 մայիսի, 2024Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը․ Բագրատ Սրբազան
20:22 - 09 մայիսի, 2024Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար
19:47 - 09 մայիսի, 2024«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան
19:37 - 09 մայիսի, 2024Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
18:43 - 09 մայիսի, 2024Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են․ շուտով կմեկնարկի հանրահավաքը
17:56 - 09 մայիսի, 2024«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը եւ հանրահավաքը. ֆոտոշարք

17:56 - 09 մայիսի, 2024