Բաքուն միջազգային հանրությունից արդյունավետ միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար։ Ադրբեջանի իրավապահ մարմինների հաղորդագրութան համաձայն Ղազախի շրջանում չորս մարդ է վնասվածքներ ստացել ականի պայթյունի հետևանքով։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել ապրիլին Հայաստանի կողմից Բաքվի վերահսկողությանը հանձնված գյուղերից մեկում՝ Ղըզլհաջիլիում։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ականների արգելման մասին միջազգային կոնվենցիաներին չեն միացել։ |azatutyun.am|
Ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված' այսօր հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ: Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ [ՀՀ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքված՝ Սյունիքի մարզում գտնվող 7 միավոր հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրերով սահմանված ժամկետները 10 տարով երկարաձգելու դիմումին։ Դեռեւս 2014 թվականի փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի գյուղապետարանը «Գեոթիմ» ՓԲԸ-ի («Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի իրավանախորդը) հետ կնքել է պետական սեփականություն հանդիսաղող մի շարք հողամասեր կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին պայմանագրեր։ Այդ պայմանագրերով կառուցապատման իրավունքի ժամկետ է սահմանվել 10 տարի՝ մինչեւ այս տարվա փետրվարի 14-ը։ «Ինֆոքոմը» Սիսիանի համայնքապետարանից եւ Սյունիքի մարզպետարանից տեղեկացել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս տարվա փետրվարի 2-ին պայմանագրերի ժամկետը երկարաձգելու համար դիմել է համայնքապետարանին։
Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորում է հնարավորինս շուտ հեռանալ Իրանից, քանի որ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկ կա։ Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Իրան դեռ ապրիլի 22-ից։ Այսօր հրապարակված թարմացման մեջ Ֆրանսիան հորդորում է չմեկնել երկիր անկախ պատճառներից։
Երեկվանից ԼՂ մի շարք հայրենակիցներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների համար նախատեսված աջակցության վճարման ժամկետների վերաբերյալ»։ ԱՍՀՆ-ից տեղեկացնում են, որ նշված հաղորդագրությունը կեղծ է․ այն չի ուղարկվում ԱՍՀ նախարարության կամ ենթակա մարմինների կողմից։ «Կրկին հորդորում ենք սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ ձեր անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց»։
Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգի վերաբերյալ ՆԳՆ-ից հայտնել են, որ ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունները, և պարզվել է, որ նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք։ «Ոչ նրա, ոչ ԼՂ բնակչության հասեցին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն, ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով։ Ձերբակալման ընթացքում տղամարդը հասցրել է հարվածներ և դիմադրություն ցույց տվել պարեկներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», - նշել են ՆԳՆ-ից։
ՀՀ ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։ «Պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ: Նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը: Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
3․0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելքում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ փրկարար ծառություն]
Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը՝ ընդգծելով, որ գործընթացի հետ կապված նորություն չունի։ Վկայակոչելով Freedom House-ի տվյալները՝ լրագրողը նշել է, որ Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ամենաանազատն է աշխարհում և հարց հնչեցրել, թե արդյո՞ք Վաշինգտոնը հետևում է Լեռնային Ղարաբաղում ազատությունների և քաղաքացիական հասարակության փլուզմանը։ «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», - ասել է Պատելը։ |azatutyun.am|
Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ և նրան ձերբակալել։ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանական բաժին, առանձնազրույց է տեղի ունեցել Արամ Երիցյանի հետ: Վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են նաև նրա մոտ առկա մարմնական վնասվածքները: Ավելի ուշ, ահազանգ է ստացվել նաև, որ խոչընդոտվում է փաստաբանի մուտքը, մասնավորապես տևական ժամանակ չի ապահովվում փաստաբանի և ձերբակալվածի տեսակցությունը, ինչպես նաև վարույթին ներգրավելու հարցը։ Խնդիրը քննարկվել է քննչական մարմնի իրավասու ներկայացուցչի հետ, արդյունքում՝ ապահովվել է փաստաբանի մուտքը քննչական բաժին: Այցի արդյունքներն ամփոփվել են, Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ: [ՀՀ ՄԻՊ]
Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները հանդիպել են Անկարայում |1lurer.am|
20:59 - 02 օգոստոսի, 2024Օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ը փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Իսակովի պողոտայի որոշ հատվածներ
20:58 - 02 օգոստոսի, 2024Բաքուն միջազգային հանրությունից արդյունավետ միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար
20:20 - 02 օգոստոսի, 2024Հայաստանյան 16 ընկերություններից մեկի համար ՌԴ արտահանման սահմանափակումները հանվել են
19:38 - 02 օգոստոսի, 2024Ադրբեջանում անցկացվում են հրետանային ստորաբաժանումների զորավարժություններ |armenpress.am|
19:18 - 02 օգոստոսի, 2024Ա.Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով
18:52 - 02 օգոստոսի, 2024Հասարակական տրանսպորտում խնդիրներ են առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ. Հայկ Կոստանյան
18:50 - 02 օգոստոսի, 2024Օգոստոսի 2-ից 26-ը գիշերային ժամերին փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցի մի հատվածը
18:41 - 02 օգոստոսի, 2024Ամուլսարի տարածքում գտնվող 7 հողամասի նկատմամբ «Լիդիանի» իրավունքի երկարաձգման դիմումը մերժվել է
18:34 - 02 օգոստոսի, 2024Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
18:29 - 02 օգոստոսի, 2024Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները հանդիպել են Անկարայում |1lurer.am|
20:59 - 02 օգոստոսի, 2024Օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ը փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Իսակովի պողոտայի որոշ հատվածներ
20:58 - 02 օգոստոսի, 2024Բաքուն միջազգային հանրությունից արդյունավետ միջոցներ է պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար
20:20 - 02 օգոստոսի, 2024Հայաստանյան 16 ընկերություններից մեկի համար ՌԴ արտահանման սահմանափակումները հանվել են
19:38 - 02 օգոստոսի, 2024Ադրբեջանում անցկացվում են հրետանային ստորաբաժանումների զորավարժություններ |armenpress.am|
19:18 - 02 օգոստոսի, 2024Ա.Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով
18:52 - 02 օգոստոսի, 2024Հասարակական տրանսպորտում խնդիրներ են առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ. Հայկ Կոստանյան
18:50 - 02 օգոստոսի, 2024Օգոստոսի 2-ից 26-ը գիշերային ժամերին փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցի մի հատվածը
18:41 - 02 օգոստոսի, 2024Ամուլսարի տարածքում գտնվող 7 հողամասի նկատմամբ «Լիդիանի» իրավունքի երկարաձգման դիմումը մերժվել է
18:34 - 02 օգոստոսի, 2024Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
18:29 - 02 օգոստոսի, 2024