Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է իսրայելական պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն կոչ են արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։

 Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի Ներքին գործերի նախարարության առաջարկով։ Ուժային կառույցն է դիմել նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրել ստուգել ու եզրակացություն տալ մինչև այդ արգելված նռնակի վերաբերյալ, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, ընդ որում, գերատեսչությունը հարցմանը պատասխանել է ժամկետները խախտելով՝ 21 օր անց։ Պարզվում է՝ Վահե Ղազարյանի գլխավորած կառույցն է դիմել Առողջապահության նախարարություն «ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվող մի քանի նոր հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ»։ Ընդդիմադիրների հունիսի 12-ի հավաքից առա՞ջ, թե՞ դրանից հետո է Ներքին գործերի նախարարությունը նման առաջարկ արել, հայտնի չէ։ Իրավապաշտպանները շարունակում են պնդել, որ այդ օրը «Զարյա 3» է կիրառվել, երբ դրա կիրառությունը դեռ օրենքով թույլատրված չէր։

 Ուկրաինացի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Ռուսաստանի տարածքում գտնվող 74 բնակավայր։ Նման գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  Նա չի հստակեցրել, թե ռուսաստանցի քանի խաղաղ բնակիչ է մնացել այդ բնակավայրերում։ «Չնայած բարդ ինտենսիվ մարտերին, մեր ուժերը շարունակում են առաջխաղացումը Կուրսկի մարզում, և մեր «փոխանակման ֆոնդը» աճում է»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։ |hetq.am|

Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրեթե երկու տարի անց վերացվել է։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշել է որպես նոր խափանման միջոց ընտրել տնային կալանքը։

Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու: Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն։ Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`1 բաժակ բնական հյութ (30 գրամ կամ 7.5 թեյի գդալ շաքար), 1 բաժակ գազավորված քաղցր ըմպելիք (33 գրամ կամ 8.5 թեյի գդալ շաքար), 1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ շաքար), 100 գր. պաղպաղակ (21 գրամ կամ 5 թեյի գդալ շաքար), 200 գրամ յոգուրտ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ), 1 փոքր թխվածքաբլիթ (3 գրամ կամ 3/4 թեյի գդալ): [ՀՀ ԱՆ]

Միջին նորոգում՝ Լենինգրադյան փողոցում

Միջին նորոգում՝ Լենինգրադյան փողոցում

21:56 - 14 օգոստոսի, 2024
Թուրքիայում հանդիպել են Էրդողանն ու Աբասը |tert.am|

Թուրքիայում հանդիպել են Էրդողանն ու Աբասը |tert.am|

21:15 - 14 օգոստոսի, 2024
Վարչապետը հյուրընկալել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին

Վարչապետը հյուրընկալել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին

20:44 - 14 օգոստոսի, 2024
Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին |tert.am|

Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին |tert.am|

20:14 - 14 օգոստոսի, 2024
Առաջին կիսամյակում Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են ավելի քան 20 տոկոսով

Առաջին կիսամյակում Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են ավելի քան 20 տոկոսով

19:31 - 14 օգոստոսի, 2024
ՀՀ ֆինանսների նախարարն ու Ֆրանսուազ Ժակոբն անդրադարձել են մի շարք ուղղություններով համագործակցության հեռանկարներին

ՀՀ ֆինանսների նախարարն ու Ֆրանսուազ Ժակոբն անդրադարձել են մի շարք ուղղություններով համագործակցության հեռանկարներին

19:29 - 14 օգոստոսի, 2024
Պարզվել են 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի

Պարզվել են 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի

18:36 - 14 օգոստոսի, 2024
Դավթաշենում կգործարկվի էլեկտրաշչակ

Դավթաշենում կգործարկվի էլեկտրաշչակ

18:35 - 14 օգոստոսի, 2024
Արգելված «Զարյա 3»-ը թույլատրելի դարձնելու առաջարկը ՆԳՆ-ինն է |azatutyun.am|

Արգելված «Զարյա 3»-ը թույլատրելի դարձնելու առաջարկը ՆԳՆ-ինն է |azatutyun.am|

18:20 - 14 օգոստոսի, 2024
Նվազեցվել են ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակները. ՊԵԿ

Նվազեցվել են ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակները. ՊԵԿ

17:06 - 14 օգոստոսի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին ասել է՝ ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղարկել Հադրութ, երբ 9-ից այնտեղ հակառակորդի դրոշն էր դրված

Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին ասել է՝ ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղարկել Հադրութ, երբ 9-ից այնտեղ հակառակորդի դրոշն էր դրված

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո զոհված զինծառայողների հարազատների ու սպաների հետ հանդիպման ժամանակ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին հարցրել է՝ ինչո՞ւ է 73-հոգանոց վաշտը հոկտեմբերի 11-ին ուղարկել Հադրութի «9 կմ» կոչվող տեղանք այն պարագայում, երբ հոկտեմբերի 9-ից այնտեղ արդեն հակառակորդի դրոշն էր կանգնեցված։ Գոռ Իշխանյանն էլ պատասխանել է, թե հրաման է կատարել։ Այս երկխոսության մասին այսօր դատարանում պատմեց Հադրութի Այգեստան գյուղում շրջափակման մեջ ընկած եւ հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Արման Այվազյանի հայրը՝ Համլետ Այվազյանը, որը ներկա է եղել զինվորականների հետ հանդիպմանն ու մինչ այժմ պահում է այդ քննարկման ձայնագրությունը՝ այն դատարանին տրամադրելու պատրաստակամությամբ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում է ընթանում նշյալ զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու հանքամանքների վերաբերյալ դատաքննությունը։ Նիստերն ընթանում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ եւ այս գործով երկու մեղադրյալների՝ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի բացակայությամբ։ Դատարանը տուժողների հարցաքննության փուլում է։  Պատերազմի ավարտից հետո էլ Գոռ Իշխանյանը ծնողներին վստահեցրել է, որ իրենց որդիները ողջ են Տուժող Համլետ Այվազյանի որդին՝ Արմանը, բանակ է զորակոչվել 2020թ․ հունվարին։ Վերջին անգամ հոր հետ կապ է հաստատել հոկտեմբերի 11-ի առավոտյան՝ ասելով, որ հեռախոսները հավաքում են, իրենց էլ տանում են բունկերներ․ «Իտոգում զուտ խաբելով տարել են Հադրութ։ Չգիտեմ՝ ով ա խաբել, բայց երեխեքին ուղարկել են գրաված տարածք, դա միանշանակ փաստ է»,- հայտարարեց զոհվածի հայրը։ Ըստ նրա՝ պատերազմի ավարտից հետո էլ Գոռ Իշխանյանը ծնողներին վստահեցրել է, որ իրենց որդիները ողջ են, դեռ կապի դուրս կգան, թեեւ իմացել է, որ բոլորը զոհվել են։  Ինչպես շատ այլ տուժողներ՝ Համլետ Այվազյանը եւս այն համոզմունքն ունի, որ հրամանատարն իմացել է, որ Հադրութն արդեն հակառակորդի վերահսկողության տակ է, բայց միեւնույն է՝ այնտեղ զորք է ուղարկել։ Այդ համոզմունքը հիմնված է մի քանի հանգամանքի վրա, որոնք արդեն հնչել են դատարանում այլ ծնողների շուրթերից։ Նրանք պատմում են մի դրվագի մասին, ըստ որի՝ նույն այն տեղանքից, ուր ուղարկվել է 7-րդ վաշտը հոկտեմբերի 11-ին, մեկ օր առաջ նահանջել է նույն զորամասի 1-ին գումարտակը, որի հրամանատար Սեւակ Սարգսյանը Գոռ Իշխանյանին հորդորել է այնտեղ զորք չուղարկել, քանի որ իրադրությունը շատ վտանգավոր է։ Ծնողները արդեն քանի նիստ է՝ հիշատակում են Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման մասին, որի ժամանակ ինքը՝ Հարությունյանը, Իշխանյանից հետաքրքրվել է՝ ինչու է զորքին այնտեղ ուղարկել։  Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին հարցրել է՝ հոկտեմբերի 9-ին Հադրութում հակառակորդի դրոշ է եղել, ինչո՞ւ զորք ուղարկեցիք այնտեղ Համլետ Այվազյանն այսօր դատարանում ցուցմունք տալիս մանրամասնեց․ «[Ստեփանակերտի] «Արմենիա» հյուրանոցում Արայիկը Գոռին հարցրեց, զապիսը կա, ասեց՝ եթե հոկտեմբերի 9-ին մենք վերջի մարդն ենք եղել Վարդանյան Կամոյի հետ (44-օրյայի ժամանակ ՊԲ հրամանատարի տեղակալ,-հեղ․), որ իջել ենք [Հադրութից], ամսի 9-ին [այնտեղ] ադրբեջանական դրոշ էր տնկած, իջնելուց Վարդանյան Կամոն վիրավորվեց, դուք ինչի՞ երեխեքին ուղարկեցիք ընդեղ։ [Իշխանյանն] ասեց՝ ես հրաման եմ կատարել, թե՝ ո՞ւմ հրամանը, ասեց՝ Ջալալի (44-օրյայի ժամանակ ՊԲ հրամանատարը,-հեղ․)»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ Ջալալ Հարությունյանն այդ հանդիպմանը ներկա չի եղել։ Հանդիպմանը, սակայն, ներկա է եղել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը որը «9 կմ» կոչվող տեղանքում պետք է դիմավորեր 7-րդ վաշտին։ Նշենք, որ Կարեն Առստամյանի նկատմամբ այս գործի շրջանակում իրականացվել է քրեական հետապնդում, հետո դադարեցվել։ Պաշտպանական կողմի համար Գոռ Իշխանյանի եւ Կարեն Առստամյանի հանդիպման մասին այս հայտարարությունը զարմանալի էր․ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը ճշգրտեց՝ Իշխանյանն ու Առստամյանը հանդիպե՞լ են, ինչին դատավարությանը ներկա ծնողները դրական արձագանքեցին՝ եւս մեկ անգամ նշելով, որ իրենց մոտ առկա է ձայնագրություն։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, տուժողները հիշում են, որ Կարեն Առստամյանը հայտարարել է, թե իրեն որեւէ մեկը տեղյակ չի պահել, որ զորք է գալու եւ անցնի իր հրամանատարության ներքո, ուստի ինքը չի իմացել, որ պետք է դիմավորի վաշտին։  Կարեն Առստամյանը ծնողներին ասել է, որ տեղյակ չի եղել զորքի շարժի մասին Համլետ Այվազյանը դատարանին հայտնեց, որ ծնողները հետագայում դիմել են Կարեն Առստամյանին՝ նրա հետ հանդիպում պահանջելով եւ վստահեցնելով, որ իրեն մատով չեն դիպչի։ Առստամյանն այդ հանդիպմանը համաձայնել է, եւ, ըստ Այվազյանի, իր մոտ առկա է նաեւ այդ զրույցից 3-ժամանոց ձայնագրություն։ Պաշտպանական կողմը խնդրեց տրամադրել այդ ձայնագրությունները, իսկ դատարանը, շեշտելով, որ դրանք շատ կարեւոր բովանդակություն կարող են ունենալ, ասաց, որ դատարանը ձայնագրություններին կանդրադառնա տուժողների եւ վկաների հարցաքննությունից հետո։ Նշելով, որ չի եկել դատարան որեւէ մեկին, այդ թվում Կարեն Առստամյանին պաշտպանելու, տուժողն ասաց, որ Առստամյանն իրենց վստահեցրել է, որ ինքը զորք չի ուզել եւ չգիտի՝ ինչ հանգամանքներում է 7-րդ վաշտը հայտնվել Հադրութում։ Ծնողների պնդմամբ՝ նման խոսակցություն է եղել նաեւ ռադիոկապով, եւ անհրաժեշտ է վերծանել այդ խոսակցությունն ու իմանալ ճշմարտությունը․ «Էլի եմ ասում՝ որը մեղավոր ա, իր արժանի պատիժը ստանալու ա, ամեն դեպքում, Առստամյանն ասումա՝ իմ տրամադրության տակ եղել ա Ջաբրայիլի զորքը, որ պետք լիներ, [այնտեղից] կուզեի, 7-րդ վաշտից ինձ զանգել են էն պահին, երբ երեխեքը բոյ էին տալիս, ասում՝ օգնություն արա։ [Առստամյանն] ասել ա՝ կոորդինատ տվեք, արտիլերիով խփեմ․․․ Եթե իհարկե խփած էլ լինի, կարող ա մեր երեխքին Առստամյանն էլ խփած լինի»,- ասաց տուժողը՝ նկատի ունենալով, որ յուրային հրետանու հարվածներից էլ կարող են տուժած լինել 7-րդ վաշտի անձնակազմի զինվորները։ Տուժողի խոսքով՝ Կարեն Առստամյանին հեռախոսով զանգել է 7-րդ վաշտից Սլավիկը, Առստամյանն ասել է՝ կապի մեջ մնան, մինչեւ հասկանա՝ ինչ է անելու, հետո արդեն այդ համարին ադրբեջանցի է պատասխանել։ Մեկ այլ հանգամանք, որը մտահոգում է տուժողներին, այն է, որ մի զինվոր Համլետ Այվազյանին փոխանցել է Գոռ Իշխանյանի աշխատասենյակից գտած մի թուղթ, որի վրա վաշտի տղաների անուններն են եղել՝ մի քանիսի անունը ջնջած։ Այդ մի քանիսին տեղափոխել են այլ վաշը, եւ, ըստ Այվազյանի, 7 նորակոչիկով համալրել վաշտի անձնակազմը։ Տուժողների մոտ այդ փոփոխությունն ու այդ կազմով գործողության ուղարկելը կասկածներ է առաջացնում։  Գոռ Իշխանյանի պաշտպան Արման Բայադյանը տուժողից հետաքրքրվեց՝ ծնողները ստացե՞լ են արդյոք Կարեն Առստամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը, ինչին տուժողը դրական պատասխանեց, սակայն ասաց, որ այն չեն բողոքարկել։ Թե ինչու՝ նա չկարողացավ պատասխանել։ Պաշտպանը հարցրեց՝ եթե ծնողները պնդում են, որ հեռախոսները գործողության մեկնելուց առաջ հավաքել են, ինչպե՞ս է, որ Կարեն Առստամյանին կարողացել են զանգել։ Այվազյանը պատասխանեց, որ մեկ-երկուսի մոտ հեռախոս եղել է, վաշտի հրամանատարն է զանգել այն բանից հետո, երբ Գոռ Իշխանյանի հետ կապի դուրս գալ չեն կարողացել։ Պաշտպանական կողմը հայտարարեց, որ վերծանումներով չի երեւում, որ Գոռ Իշխանյանին նման զանգեր են գնացել։ Ըստ տուժողի՝ Գոռ Իշխանյանը չէր կարող չիմանալ, որ Հադրութն ընկած է 2019-ի ամռանը Մարտունի 3 զորակոչված, 2020-ի հոկտեմբերի 11-ին ոհված զինծառայող Հովհաննես Ստեփանյանի հայրը՝ Մանվել Ստեփանյանը, համակարծիք է Այվազյանի հետ․ ըստ նրա՝ հնարավոր չէ՝ Գոռ Իշխանյանը տեղյակ չլիներ՝ ինչ է կատարվում Հադրութի տարածքում։ Նա եւս նշեց, որ Առստամյանը պնդել է՝ ինքը զորք չի պահանջել։ Մինչդեռ, Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը, դիմելով տուժողին, նշեց, որ գործով առկա է տվյալ այն մասին, որ Կարեն Առստամյանը հոկտեմբերի 10-ին ասել է, որ կարիք կա «9 կմ» կոչվող տեղանքն ուժեղացնելու, քանի որ հակառակորդն արդեն ներխուժել է Այգեստան գյուղ։ Այդպիսով՝ դիվիզիայի հրամանատարը տանկային ջոկատ է ուզել։ Բայց, ինչպես նշեց պաշտպանը, հիմա ստացվում է, որ Առստամյանը ծնողներին այլ բան է ասել։ Նիստերի դահլիճում ներկա տուժողներն արձագանքեցին՝ բայց ի՞նչ տեսակ զորք է ուզել, իրենց որդիները ոչ թե տանկային ջոկատում, այլ հրաձգային վաշտում են եղել։ Գոռ Իշխանյանը ծնողներին չի համոզել իր անմեղության հարցում 2019-ի ամռանը Մարտունի 3 զորակոչված, 2020-ի հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Կառլեն Առաքելյանի հայրը՝ Մառլեն Մանվելյանը, դատարանում հայտարարեց, որ Գոռ Իշխանյանը մեղքը գցել է Կարեն Առստամյանի վրա, բայց վերջինս հավաստիացրել է, որ ինքը մեղավոր չէ․ «Հենց Գոռի դիմաց ապացուցեց, որ անմեղ է, բայց ինքը (Գոռ Իշխանյանը,-հեղ․) չկարողացավ ապացուցել, որ անմեղ է։ Երեխեքը 40 օր կորած էին, ես չաստում տեսել եմ [Իշխանյանին], հագած-կապած, գլուխն ուռած ման էր գալիս չաստում, մենք ռուս գեներալին ենք խնդրել՝ բացեք ճանապարհը, մեր երեխեքի տեղը գիտենք, ու գտել ենք»,- ասաց տուժողը՝ հայտարարելով, որ Գոռ Իշխանյանին ազգի դավաճան է համարում․ «Ինքը գիտեր՝ մեր երեխեքը չկան, բայց մեզ խաբում էին, թե մի գուցե պադվալներում են, բան․․․ Եթե անմեղ է, կարող էր ծնողին անմեղությամբ նայել, ասել՝ ես մեղավոր չեմ, հիմի խոնարհում է գլուխը»։ Ըստ Մանվելյանի՝ Գոռ Իշխանյանը պարտավոր էր կապի մեջ լինել զորքի հետ, որպեսզի նախանշված տեղից առաջ չգնային, ու եթե դիմավորող չկար, հետ կանչեր զորքին։  Պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողին հարցրեց՝ մտերի՞մ է Առստամյանի հետ, ինչին Մանվելյանը բացասական պատասխանեց։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ ի՞նչն է տուժողին բերել այն երահանգմանը, որ Առստամյանն ավելի ազնիվ մարդ է, քան Իշխանյանը։ Մանվելյանն ասաց՝ նրանց առերես խոսակցությունը։ Գոռ Իշխանյանը ծնողին ասել է՝ չէի ուզում վաշտն ուղարկել, ինձնից տարան 2019-ի ամռանը Մարտունի 3 զորակոչված, հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Էդգար Տոնականյանի հայրը՝ Գոռ Տոնականյանը, իր ցուցմունքում խոսեց այն մասին, որ Գոռ Իշխանյանի եւ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամաններն իրարից տարբեր են, դրանցում զորքի երթի վերջնակետի կոորդինատներն ուրիշ են։ Ըստ նրա՝ Գոռ Իշխանյանը զորքին ուղարկել է արդեն իսկ գրավված տարածք։  Տուժողը հիշեց, որ Արայիկ Հարությունյանի կազմակերպած հանդիպման ժամանակ Գոռ Իշխանյանը մեղադրել է Կարեն Առստամյանին, Առստամյանն արդարացել է, հետո էլ մեղադրել է Ջալալ Հարությունյանին։ Տոնականյանը Իշխանյանին հարցրել է՝ ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ ես ուղարկել այնտեղ, հրամանատարն էլ պատասխանել է, թե՝ չէի ուզում, ինձնից տարան վաշտը․ «Ու լացում ա, ասում ա՝ իմ ամենաուժեղ վաշտն էր, ես չէի ուզում ուղարկեի։ Ինքը գիտեր, որ վաշտը ուղարկեր, հետ չէին գա, ես հարցրի՝ դու գիտեիր, չէ՞, որ ուղարկեիր հետ չեն գա, գլուխը կախեց, գլխով համաձայնության նշան արեց»։ 2020-ի ամռանը Ասկերան զորակոչված, ապա Մարտունի 3 տեղափոխված, հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Ալեքսանդր Կարապետյանը հաշմանդամություն ունեցող մոր՝ Փիրուզա Ենոքյանի միակ որդին է եղել։ Ենոքյանը դատարանում շատ հուզված էր, նա միայն մի քանի նախադասություն ասաց ու խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքը։ «Որքանով տեղյակ եմ՝ իմ որդին պետք ա առաջնագծում չծառայեր, պարտադրաբար են տարել առաջնագիծ։ Ինչո՞ւ իմ որդին հայտնվեց առաջին գծում, պատերազմական իրավիճակում ու զոհվեց, եթե ինձ ասել էին, որ ինքը չպետք ա ծառայի»,- ասաց տուժողը։ Փիրուզա Ենոքյանը որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ի առավոտյան․ «Առավոտ 10-ին զանգել ա, ասել՝ մամ ջան, մեզ տեղափոխում են բունկերներ, եթե մի քանի օր չզանգեմ, խնդրում եմ չանհանգստանաք, դրանից հետո էլ տեղյակ չեմ»։ Երբ իմացել է որդու զոհվելու մասին, խնդրել է մասնակցել դիակի որոնողական աշխատանքներին, բայց նրան խնայել, թույլ չեն տվել, հետո առաջինը Ալեքսանդրի մարմինն են ուղարկել։ Մեղադրող ու պաշտպանական կողմերը տուժողին հոգեվիճակը հաշվի առնելով՝ նրան այլ հարցեր չտվեցին։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, պաշտպանական կողմն առարկեց, դատարանը որոշեց այդ հարցին ավելի ուշ անդրադառնալ։ Այսօր դատական նիստերի դահլիճում էր նաեւ լեյտենանտ Արտակ Ղազարյանի մորեղբայրը՝ Սարգիս Նավասարդյանը։ Սակայն պարզվեց, որ նա չունի տուժողի կարգավիճակ եւ չի կարող ցուցմունք տալ, մինչդեռ նա պնդեց, որ մի քանի անգամ զանգով ծանուցվել է այս դատական նիստի մասին։ Դատարանում չհստակեցվեց, թե ով է Արտակ Ղազարյանի իրավահաջորդը։ Դատարանն այս հարցին կանդրադառնա հաջորդ նիստին, որը նշանակվեց հունվարի 21-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Գլխավոր լուսանկարում՝ Համլետ Այվազյանը Հայարփի Բաղդասարյան

Loading...