Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում հայտնել է, թե տարածաշրջանում արդեն խաղաղություն կա, բայց խաղաղության պայմանագրի համար կարևոր է, որ ՀՀ-ն վերջ դնի իր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Ալիևը նշել է երկկողմ գործընթացի շրջանակներում ձեռք բերված դրական արդյունքները և ասել, որ այդ գործընթացն իրականացվելու է Կանոնակարգի հիման վրա։ Բլինքենն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար: Նա դրական քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցում ձեռքբերումները, այդ թվում՝ 2024թ. օգոստոսի 30-ին սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի ստորագրումը։ |tert.am|
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։ Զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը և ասել, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները։ |tert.am|
Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ակնկալում են, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովեն Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ կա ընդհանուր ըմբռնում։ Կոբախիձեն էլ հայտարարել է, որ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը․ «Մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը: Եվ պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ կայունություն ապահովելու համար»:
Սեպտեմբերի 12-ին 42 համարի երթուղային տրանսպորտի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության եւ ապօրինի կերպով քաղաքացիական զենք կրելու հատկանիշներով։ Ինֆոքոմի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ ենթադրյալ հանցանքը կատարող անձը դեռևս հայտնի չէ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Տեղի է ունենալու նրա և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: [ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ]
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշման ընդունումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:[ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Փարիզը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանների սահմանազատման գործընթացին, որը պետք է հիմնված լինի երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա. «Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության տարածաշրջան, սա հնարավորություն կտա ընդլայնելու առևտուրը և կբերի Հայաստանի բարգավաճմանը։ Հայաստանը խաղաղություն է ուզում, Ֆրանսիան խաղաղություն է ուզում, միջազգային հանրությունը նույնպես խաղաղություն է ուզում։ Ադրբեջանը շուտով կընդունի COP 29-ը, Բաքուն մինչ այդ պետք է ցույց տա, որ ինքը նույնպես ձգտում է խաղաղության:[Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ] |news.am|
Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։ Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: [ՀՀ ԱԳՆ]
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իշխանությունները և կամավորները շարունակում են ջանքերը՝ հաղթահարելու հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքները: Ռումինիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս երկուսը համարվում են անհետ կորած։ Չեխիայում չորս անհետ կորած կա, Լեհաստանում մեկ մարդ է խեղդվել։ Հաղորդվում է տարբեր վայրերում կամուրջների փլուզման մասին, վնասվել են հազարավոր տներ։ |azatutyun.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցն ավարտվեց
21:51 - 16 սեպտեմբերի, 2024Ասադն ու Շոյգուն քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր |1lurer.am|
21:43 - 16 սեպտեմբերի, 2024Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին
21:29 - 16 սեպտեմբերի, 2024ԱՄՆ-ն կներդնի բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու համար․ Բլինքեն |tert.am|
20:19 - 16 սեպտեմբերի, 2024Վթարային ջրանջատում Շիրակի մարզում
20:10 - 16 սեպտեմբերի, 2024Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ
19:35 - 16 սեպտեմբերի, 2024Իրանի նախագահը հերքել է հութիներին գերձայնային հրթիռներ մատակարարելու մասին լուրերը |arm.sputniknews.ru|
19:26 - 16 սեպտեմբերի, 2024Բլինքենը զանգահարել է Ալիևին․ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները |tert.am|
18:56 - 16 սեպտեմբերի, 2024Տնային կալանքի և վարչական հսկողության համար օգտագործվող էլեկտրոնային սարքերի հնարավորությունները ներկայացվել են դատավորներին
18:47 - 16 սեպտեմբերի, 2024Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով
18:26 - 16 սեպտեմբերի, 2024Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցն ավարտվեց

18:26 - 16 սեպտեմբերի, 2024