Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։ Վիրավորների թիվը շուրջ 2,800 է։ Այս մասին հայտնում են Լիբանանի առողջապահության նախարարությունից։ |tert.am|
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան ։ Շոյգուն հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։ |arm.sputniknews.ru|
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը հակակոռուպցիոն վերաքննիչ ատյան։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են դատախազությունից։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը։
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչությունը, միասեռ ամուսնությունները և սեռը փոխելու նպատակով բժշկական միջամտությունները» արգելող օրենքի նախագիծը: Նախագիծը խորհրդարան էր բերել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նախագծի քննարկման ժամանակ Խորհրդարանի շենքի մոտ ակցիա է իրականացվել օրենքի նախագծի ընդունման դեմ։ |oc-media.org|
Դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդել է ընձեռել դատական նիստին անմիջականորեն մասնակցելու եւ դրանով պայմանավորված իրավունքների լիարժեք իրացման հնարավորություն։ Նա, մասնավորապես, ցանկանում է ներկայացնել բացարկի, վկաներ դատակոչելու միջնորդություններ, նախկինում չհետազոտված նյութեր, ապացույցներ, հարցեր տալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրած անձին և/կամ նրա ներկայացուցիչներին դրանց արդյունքում ներկայացնել բանավոր դիրքորոշում մեղսագրված կարգապահական խախտման վերաբերյալ, պատասխանել նաև դիրքորոշումից բխող կողմի և ԲԴԽ անդամների հարցերին։
Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվում հայտարարել է, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվելիք մշտական խաղաղությունը կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա գծային կապը, ներառյալ Զանգեզուրի միջանցքի բացումը»։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կարևոր է նաև Կովկասում կայունության և զարգացման համար», - նշել է նա Բաքվում անվտանգության համաժողովի ժամանակ։
Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ է հայտարարել, որ անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայնեցված է դրա տեքստի միայն 80%-ը։ Report-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ |tert.am| |tert.am|
Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի: Անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ նշված ժամանակահատվածում Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի: Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով։ [ՀՀ ՏԿԵՆ]
Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում հայտնել է, թե տարածաշրջանում արդեն խաղաղություն կա, բայց խաղաղության պայմանագրի համար կարևոր է, որ ՀՀ-ն վերջ դնի իր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Ալիևը նշել է երկկողմ գործընթացի շրջանակներում ձեռք բերված դրական արդյունքները և ասել, որ այդ գործընթացն իրականացվելու է Կանոնակարգի հիման վրա։ Բլինքենն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար: Նա դրական քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցում ձեռքբերումները, այդ թվում՝ 2024թ. օգոստոսի 30-ին սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի ստորագրումը։ |tert.am|
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։ Զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]
Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ․ Հակոբ Արշակյանի ելույթը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում |armenpress.am|
22:25 - 17 սեպտեմբերի, 2024ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր |1lurer.am|
22:16 - 17 սեպտեմբերի, 2024Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ |tert.am|
20:56 - 17 սեպտեմբերի, 2024Հայաստանը վստահորեն առաջ է շարժվում իր նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ, և ԱՄՆ-ը հայ ժողովրդի կողքին է. Իսոբել Քոլեման |1lurer.am|
20:50 - 17 սեպտեմբերի, 2024Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ |armenpress.am|
20:17 - 17 սեպտեմբերի, 2024Ռուսաստանի անվտանգության քարտուղարը չհայտարարված այցով Իրանում է |arm.sputniknews.ru|
20:14 - 17 սեպտեմբերի, 2024Արգելվել է Դավիթ Հարությունյանի մուտքը ԲԴԽ՝ իր գործով դատական նիստին մասնակցելու․ փաստաբան
20:03 - 17 սեպտեմբերի, 2024Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը |armenpress.am|
19:28 - 17 սեպտեմբերի, 2024Հունվար-հունիս ամիսներին մոտ 780 զանգ և այց ենք ունեցել հակամարտության սրացումների հետևանքով ընտանիքների բաժանման առնչությամբ. ԿԽՄԿ
19:25 - 17 սեպտեմբերի, 2024Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով |arm.sputniknews.ru|
18:45 - 17 սեպտեմբերի, 2024Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ․ Հակոբ Արշակյանի ելույթը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում |armenpress.am|
22:25 - 17 սեպտեմբերի, 2024ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր |1lurer.am|
22:16 - 17 սեպտեմբերի, 2024Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ |tert.am|
20:56 - 17 սեպտեմբերի, 2024Հայաստանը վստահորեն առաջ է շարժվում իր նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ, և ԱՄՆ-ը հայ ժողովրդի կողքին է. Իսոբել Քոլեման |1lurer.am|
20:50 - 17 սեպտեմբերի, 2024Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ |armenpress.am|
20:17 - 17 սեպտեմբերի, 2024Ռուսաստանի անվտանգության քարտուղարը չհայտարարված այցով Իրանում է |arm.sputniknews.ru|
20:14 - 17 սեպտեմբերի, 2024Արգելվել է Դավիթ Հարությունյանի մուտքը ԲԴԽ՝ իր գործով դատական նիստին մասնակցելու․ փաստաբան
20:03 - 17 սեպտեմբերի, 2024Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը |armenpress.am|
19:28 - 17 սեպտեմբերի, 2024Հունվար-հունիս ամիսներին մոտ 780 զանգ և այց ենք ունեցել հակամարտության սրացումների հետևանքով ընտանիքների բաժանման առնչությամբ. ԿԽՄԿ
19:25 - 17 սեպտեմբերի, 2024Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով |arm.sputniknews.ru|
18:45 - 17 սեպտեմբերի, 2024