Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը ՌԴ-ում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում կախված է բացառապես նրանցից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Ամերիկացիները շատ են ցանկանում, որ նրանք այստեղ գերիշխող լինեն, ինչպես որ Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա ձեռք է տալիս մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա սա համապատասխան ղեկավարների ընտրությունն է։ Մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք մեր մասնակցությամբ՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: |tert.am|

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Հըզբոլլահ» շարժման կանխարգելիչ անվտանգության ստորաբաժանման հրամանատար Նաբիլ Կաուկի ոչնչացման մասին: Կաուկը համարվել է շարժման բարձրագույն ղեկավարությանը մոտ կանգնած անձանցից մեկը: |1lurer.am|

Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից. այս մասին Մայր Տաճարի վերաօծման արարողությանն ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: «Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել ստրկացնել մեր ազգին, խարխլել հիմներն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»,- ընդգծել է Վեհափառը: |tert.am| |tert.am|

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

Բաքուն կոշտ քննադատություն է հնչեցնում պաշտոնական Բրյուսելի հասցեին, Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի և Հայաստանի կողմից զենք գնելու փորձերի մասին ԵՄ պաշտոնյայի հայտարարությունները որակում «կողմնակալ», «անհիմն», «անընդունելի»։ «Պնդումները, թե Ադրբեջանի համաձայնությամբ ստեղծված և առանց որևէ հիմնավորման ընդլայնված առաքելությունը, իբր, դեր է խաղում տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ցույց են տալիս, թե ինչպես են չարաշահում այդ առաքելությունը», - նշել է Հաջիզադեն։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը կրկին պնդել է՝ Հայաստանում տեղակայված ԵՄ-ի առաքելությունն «օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք», «չի կարող որևէ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»։ |azatutyun.am|

 Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։«AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև սպառազինության արտադրության և մշակման մեջ, այսօր ստորագրել են փոխըմբռնման ռազմավարական հուշագիր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից պետական սեփականություն հանդիսացող Azersilah ընկերության հետ», - նշված է հայտարարությունում։ Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում ընթացող միջազգային պաշտպանական ADEX ցուցահանդեսի շրջանակներում։|tert.am|

2020 թվականից «Խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը սկսել է «Խաղողի տնկարկների ռեեստրի» ստեղծման աշխատանքները։ 

Հիմնադրամից նախորդ տարի հայտնել էին, որ Ռեեստրի պիլոտային տարբերակը կգործարկվի 2024-ին։ 

Մոտ մեկ տարի անց՝ «Ինֆոքոմը» հետաքրքրվել է, թե  ինչ փուլում են գտնվում ռեեստրի գործարկման աշխատանքները։ Հիմնադրամից պատասխանել են, որ ռեեստրը չի գործարկվել, քանի որ ծրագիրը դեռ պատրաստ չէ և որ ռեեստրի գործարկման համար հստակ ժամկետ սահմանված չի եղել։

2020 թվականից «Խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը սկսել է «Խաղողի տնկարկների ռեեստրի» ստեղծման աշխատանքները։ Հիմնադրամից նախորդ տարի հայտնել էին, որ Ռեեստրի պիլոտային տարբերակը կգործարկվի 2024-ին։ Մոտ մեկ տարի անց՝ «Ինֆոքոմը» հետաքրքրվել է, թե ինչ փուլում են գտնվում ռեեստրի գործարկման աշխատանքները։ Հիմնադրամից պատասխանել են, որ ռեեստրը չի գործարկվել, քանի որ ծրագիրը դեռ պատրաստ չէ և որ ռեեստրի գործարկման համար հստակ ժամկետ սահմանված չի եղել։

Մայր Աթոռում կայացել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Արարողությանը մասնակցել են քաղաքական-հասարակական և մշակույթի գործիչներ, գործարարներ: Հնչել է Ավետարանից մի հատված, ինչից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընթերցել է խնկարկության աղոթքը։ «Դիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները», - հայտարարել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: |tert.am|

«Հըզբոլլահը» հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը: Այս մասին հայտնում է CNN-ը, հղում անելով «Հըզբոլլահին»։ «Հըզբոլլահ»-ը նշել է, որ Իսրայելի դեմ պայքարը կշարունակվի:

«Հըզբոլլահը» հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը: Այս մասին հայտնում է CNN-ը, հղում անելով «Հըզբոլլահին»։ «Հըզբոլլահ»-ը նշել է, որ Իսրայելի դեմ պայքարը կշարունակվի:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է մի վայր, որտեղ անվտանգության ուժեղացված միջոցառումներն են՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան մասին լուրերից հետո․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցները նշել են, որ Իրանը մշտական ​​կապի մեջ է Հըզբոլլահի և տարածաշրջանային այլ շարժումների հետ՝ հետագա գործողությունները որոշելու համար այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Նասրալլահի մահվան մասին: |factor.am|

Պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են՝ Նավալնին թունավորվել է բանտում․ The Insider

Պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են՝ Նավալնին թունավորվել է բանտում․ The Insider

20:02 - 29 սեպտեմբերի, 2024
Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդա քաղաքին

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդա քաղաքին

19:15 - 29 սեպտեմբերի, 2024
Լյուքսեմբուգի փոխվարչապետն առաջարկել է մինչև COP29-ը լուծում տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը |armenpress.am|

Լյուքսեմբուգի փոխվարչապետն առաջարկել է մինչև COP29-ը լուծում տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը |armenpress.am|

18:30 - 29 սեպտեմբերի, 2024
Ռումինիայում վտանգի ամենաբարձր մակարդակ է սահմանվել ջրհեղեղի պատճառով
 |azatutyun.am|

Ռումինիայում վտանգի ամենաբարձր մակարդակ է սահմանվել ջրհեղեղի պատճառով |azatutyun.am|

17:50 - 29 սեպտեմբերի, 2024
Լիբանանի վարչապետի կանխատեսմամբ՝ աճող ճգնաժամի հետևանքով տեղահանվածների թիվը կհասնի մոտ 1 միլիոնի |armenpress.am|

Լիբանանի վարչապետի կանխատեսմամբ՝ աճող ճգնաժամի հետևանքով տեղահանվածների թիվը կհասնի մոտ 1 միլիոնի |armenpress.am|

17:24 - 29 սեպտեմբերի, 2024
Իրանի խորհրդարանը քննարկել է ինչպես արձագանքել Իսրայելին
 |azatutyun.am|

Իրանի խորհրդարանը քննարկել է ինչպես արձագանքել Իսրայելին |azatutyun.am|

16:56 - 29 սեպտեմբերի, 2024
Սյունիքում Գնել Սանոսյանը այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

Սյունիքում Գնել Սանոսյանը այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

16:52 - 29 սեպտեմբերի, 2024
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

15:48 - 29 սեպտեմբերի, 2024
Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին
 |tert.am|

Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին |tert.am|

15:37 - 29 սեպտեմբերի, 2024
Վարչապետը տիկնոջ հետ խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ

Վարչապետը տիկնոջ հետ խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ

14:29 - 29 սեպտեմբերի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ինչպես եւ ինչու եղավ հոկտեմբերի 5-ի նահանջը Ջրականից դեպի Հադրութ․ պատմում է մայոր Դավիթ Մկրտչյանը

Ինչպես եւ ինչու եղավ հոկտեմբերի 5-ի նահանջը Ջրականից դեպի Հադրութ․ պատմում է մայոր Դավիթ Մկրտչյանը

«Ես՝ Դավիթ Մկրտչյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ ճշմարտությունից բացի»։ Հակակոռուպցիոն դատարանում այսպես սկսվեց փոխգնդպետ Հովիկ Գաբրիելյանի գործով վկայի հարցաքննությունը։ Վկա Մկրտչյանը պատերազմի ժամանակ եղել է Գաբրիելյանի ենթականերից, ղեկավարել վերջինիս հրամանատարության ներքո գործող գումարտակի մոտոհրաձգային վաշտը, որը, ինչպես եւ ողջ գումարտակը, 2020 թ․ հոկտեմբերի 5-ին Գաբրիելյանի հրամանով Ջրականից նահանջել է Հադրութ։  Հենց այդ նահանջի համար է Գաբրիելյանն այժմ մեղադրյալի աթոռին․ ըստ քրեական գործի՝ նահանջը եղել է առանց վերադաս հրամանատարության գիտության եւ թույլտվության, իսկ արդյունքում յուրային ստորաբաժանումները կրել են նյութական եւ մարդկային կորուստներ։ Գաբրիելյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունում։ Ինչու եւ ինչպես եղավ նահանջը Հարցաքննության սկզբում մայոր Դավիթ Մկրտչյանը հայտնեց, որ ներկաներից ճանաչում է միայն Հովիկ Գաբրիելյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Վկա Դավիթ Մկրտչյանը Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ Մկրտչյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ ուղիղ կոնտակտ չի եղել, հետեւակի չեն հանդիպել։ Այդ ընթացքում իր վաշտը միայն 2 զոհ է տվել՝ Մեխակ Սադոյանը եւ Տիգրան Ղարիբյանը։ Նստեցման վայրում այլ զոհեր վկան չմտաբերեց։ Նշեց՝ զոհեր ունեցել է հակատանկային մարտկոցը, որը, սակայն, այլ հատվածում է տեղակայված եղել։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հետաքրքրվեց զոհերի այս քանակով, ըստ ամենայնի, հասկանալու համար՝ ինչպիսին է եղել զորքի բարոյահոգեբանական վիճակը նախքան հոկտեմբերի 4-ի դեպքերը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ, ըստ Մկրտչյանի, գումարտակը տեղակայված է եղել Ջրականի բնագծերից մեկում՝ Արալեռի աջակողմյան հատվածում։ Իր վաշտը կազմել է 96 հոգի, ընդհանուր անձնակազմը՝ մոտ 150։ Վկան մանրամասնեց հակառակորդի՝ այդ օրվա առաջխաղացումները (դրանց փորձերը)՝ ըստ հաջորդականության։ Առաջին առաջխաղացումը հայկական զորքերը նկատել են իրենց առջեւում գտնվող Քուչակ բնակավայրում, երբ հակառակորդը, ըստ Մկտրչյանի, 3-4 կմ հեռավորության վրա մոտ 1000-հոգանոց զորքով լցվում էր անտառապատ ձորը․ «Մեր ունեցած կրակային միջոցները թույլ չեն տվել այդ հեռավորության վրա կրակ վարել, զեկուցել ենք փոխգնդապետ Գաբրիելյանին, հրետանային կրակ է վարվել»։ Ժամեր անց իրենցից աջ ընկած հատվածում նկատել են հակառակորդի 3-4 տանկ, ինչպես նաեւ հետեւակ։ Իրենք հետեւակի հետ են հրաձգության մեջ մտել, իսկ կորպուսի հրետանու պետը սարի գլխից օգնություն է ցուցաբերել, խոցել տանկերից 2-ը։ Հրաձգությունը համընկել է տանկերի խոցվելու հետ, տեւել է մեկ ժամ, իսկ հետո՝ մթնշաղին, դադարել է։ Այսինքն՝ մինչեւ գիշեր զորքը այլեւս մարտի մեջ չի եղել։ Մեղադրողը շեշտեց այս հանգամանքը, քանի որ զորքի նահանջը գիշերն է եղել։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը – Կրակի դադարելուց հետո մինչեւ Հովիկ Գաբրիելյանի նահանջի հրաման տալը ձեր ուղղությամբ ճակատային գրոհ եղե՞լ է,– հարցրեց մեղադրող Մղդեսյանը։ – Չենք տեսել, գիշերային տեսանելիության սարքեր չենք ունեցել,– պատասխանեց վկան։ – Հետախուզական ինֆորմացիա հասե՞լ է, որ հակառակորդը ճակատից գրոհում է։ – Ոչ։ – Այդ դեպքում, երբ Գաբրիելյանը նահանջի հրաման տվեց, Ձեզ համար  սպասելի՞ էր։  – Ես տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով է տվել այդ հրամանը։ – Հրամանի տրամաբանության հետ կապված պարզաբանում պահանջե՞լ եք, հարցրե՞լ եք՝ ինչու ենք նահանջում, ինչ պատահեց։ – Ոչ։ – Բայց Ձեզ համար տրամաբանակա՞ն է եղել այդ նահանջը։ – Անձնակազմի թրջվածությունը, փոքր–ինչ ընկճվածությունը, հակատանկային մարտկոցի զոհերը հաշվի առնելով՝ այո։ – Իսկ գրոհող թշնամին թրջվա՞ծ չէր։ – Չեմ կարող պատասխանել, մեզնից առաջ գտնվում էր Ջաբրայիլի առաջնագիծը, որտեղ լիքը թաքստոցներ կային (նկատի ունի՝ հակառակորդը գուցեեւ պատսպարված լիներ,–հեղ․)։ – Ձեր՝ որպես զինվորականի կարծիքով՝ անձնակազմի թրջված լինելը կարո՞ղ է նահանջի առիթ հանդիսանալ։ – Ոչ, բայց բարոյահոգեբանական վիճակը կարող է պատճառ հանդիսանալ, որ անձնակազմը չկարողանա մարտ մարել։ – Եթե 150–հոգանոց գումարտակը մինչ այդ տալիս է 2 զոհ, դա կարո՞ղ է համարվել շատ։ – Իսկ հակատանկային մարտկոցի զոհե՞րը։ – Հակատանկային մարտկոցը ձեզ մոտ չի եղել։ Մեղադրողի այս դիտարկմանը վկան պատասխանեց՝ ասելով, որ հակատանկային մարտկոցը գումարտակին աջակցող հիմնական ուժերից է, եւ անկախ նրանից, որ իրենց հետ չի եղել, վերջինիս զոհեր տալը չէր կարող չազդել գումարտակի մյուս ստորաբաժանումների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Հարցին, թե 2 տանկի խոցվելուց հետո հետեւակն ու մյուս տանկերը ինչ եղան, վկան դժվարացավ պատասխանել։ Ասաց՝ հետեւակը հավանաբար մտել է սարի հետեւը, որովհետեւ եթե նահանջեր, կտեսնեին, իսկ մյուս տանկը (կամ տանկերը), խոսակցություններից է լսել, հատել է (են) իրենցից աջ գտնվող անձնակազմի բնագիծն ու հասել ոստիկանական հենակետի մոտ, որը իրենց թիկունքում է։ Հանրային մեղադրողը ճշգրտեց վկայի լսած այս տեղեկությունը․ «Վկա Համլետ Լեւոնյանը, որը ձեզնից աջ գտնվող այդ անձնակազմի հրամանատարն է եղել, ցուցմունք է տվել այն մասին, որ հակառակորդն իրենց բնագիծը չի հատել»։ Մինչ նահանջը Գաբրիելյանի կողմից վերադաս հրամանատարներից օգնություն խնդրելու դեպք Դավիթ Մկրտչյանը չմտաբերեց։ Ինչու՞ զորքը նահանջեց հենց Հադրութ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հարցրեց՝ վկան տեղյա՞կ է, թե Հադրութի պաշտպանական հատվածը ում ներքո է գտնվել՝ Զինված ուժերի՞ թե՞ Պաշտպանության բանակի։ – Պաշտպանության բանակի,– պատասխանեց վկան։ – Այդ դեպքում նահանջի ժամանակ հարցրե՞լ եք Գաբրիելյանին, թե ինչու եք գնում, ՊԲ զորքերին միանում։ – Ես զրահատեխնիկայով եմ գնացել, փոխգնդապետը՝ մեքենայով։ – Թեկուզ հեռախոսով, հարցրե՞լ եք՝ տրամաբանությունը որն է, որ հատկապես Հադրութ եք գնում։ – Ոչ։ Մղդեսյանը մեջբերեց Մարտական կանոնադրության այն դրույթը, ըստ որի թե՛ հարկադրված, թե՛ ոչ հարկադրված նահաջի դեպքում զորամասի կամ վաշտի հրամանատարը պարտականություն ունի առաջին իսկ հարմար տեղում ամրանալ։ Հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դա չի արվել։ Վկան, որ ծանոթ էր Ջրականի տեղանքին, ասաց՝  Բանաձորի խաչմերուկից հետ կահավորված բնագիծ չի եղել, որը կարող էին զբաղեցնել, իսկ վերակահավորելը դժվար էր լինելու՝ պայմանավորված ժամանակով, անձրեւով, ցեխով։  Թե ինչու էր ընտրվել հենց Հադրութը, վկան միայն ենթադրեց։ Նշեց՝ 2 ճանապարհ կար․ մեկը՝ դեպի Ջրականի ոստիկանական հենակետ («9-րդ կմ» կոչվող տարածք), մյուսը՝ դեպի Արալեռ։ Իրենց տեղեկություններով՝ երկուսում էլ արդեն հառակորդն էր ։ Իրական վտանգ կա՞ր թե ոչ Մայոր Դավիթ Մկրտչյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը՝ փորձելով հիմնավորել պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, որ նահանջից առաջ իրական վտանգ է եղել։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Անդրադառնալով հակառակորդի 1000-ին հասնող զորքով գրոհին՝ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ էին իրենց ոչնչացնել, եթե իրենք տանկային միջոցներ չունեին։ Մկրտչյանը դրական պատասխանեց, շեշտեց՝ իր տեխնիկան խոցել կարող էր 1200 մ–ից սկսած միայն, հեռահար միջոցներ չունեին, ունեցել են 10 տանկ, որոնք, սակայն, իրենց մոտ չեն եղել։ – Տանկերի բացակայությունը զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա ազդո՞ւմ էր։  – Նույնիսկ սպայակազմի վրա կարող է ազդեցություն ունենալ․․․ Գումարտակի հիմնական ուժերից երկուսը պակասել էին՝ տանկային վաշտը, որ չէր եկել, եւ ականանետայինը, որ տեղում չէր։ Եթե լինեին, մինչեւ 6 կմ կարող էին կրակ վարել։ – Այսինքն՝ եթե հարձակումը լիներ, ձեր ունեցած ուժերով կարո՞ղ էիք այդ բնագիծը պահել։ – Պահել՝ ոչ, եթե 20–հոգանոց անձնակազմ  լիներ, տանկերին չկարողանայինք խոցել, գուցե աջակցեին, բայց եթե մեծ ծավալի լիներ՝ ոչ։ – Իրական վտանգ եղե՞լ է, որ ամբողջ անձնակազմը կարող էր զոհվել։ – Իրական վտանգը այն էր, որ հակառակորդը առաջ էր եկել, կարող էր աջից շրջանցել մեզ եւ թիկունքից հարձակվել։ Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածին, Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ իրենցից ձախ տեղակայված են եղել կամավորները, նրանցից ձախ էլ՝ հետեւակի մարտական մեքենաները։ Մեքենաներից ձախ արդեն անձնակազմ չի եղել։  – Այսինքն՝ թշնամին կարո՞ղ էր նաեւ ձախով շրջանցել եւ թիկունքից հարձակվել,– հարցրեց պաշտպանը։ – Սակայն ի՞նչ տարբերություն․ իհարկե, այնտեղ ձորակները ավելի շատ էին,– պատասխանեց վկան՝ նշելով, որ ինքը, ամեն դեպքում, վտանգը միայն աջակողմյան հատվածից է տեսել։ – Ըստ Ձեզ՝ Գաբրիելյանը նման հրաման տվել է՝ իր անձնակա՞ն շահից ելնելով, ի՞ր կյանքը փրկելու համար թե՞ անձնակազմի։ – Ամբողջ ստորաբաժանման։ – Ինչպե՞ս կբնութագրեք Գաբրիելյանին։ – Հայրենասեր, անձնակազմի մասին մտածող, հոգատար, ինձ չի թվում՝ նա կարող էր իր անձնական շահի համար մեզ հանել էդտեղից,– պատասխանեց վկան՝ հայտնելով նաեւ, որ Գաբրիելյանը ոչ միայն հրամանատարական դիտակետում է եղել, այլեւ առաջնագծում՝ իրենց կողքին։ Նահանջից հետո անձնակազմի մի մասը, ըստ վկայի, Արծվաշենում է գրոհի մասնակցել։ Շրջափակման մեջ ընկնելու ռիսկը փաստահե՞ն է թե՞ սոսկ ենթադրություն Զորքի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին վկայի խոսքերը զայրացրին նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վերջինս հարցեր հղեց՝ փորձելով ստանալ այդ խոսքերի հիմնավորումը։ – Ձեր վաշտի 2 զոհը ե՞րբ է ԱԹՍ–ի զոհ դարձել։ –Սեպտեմբերի 29-ին կամ 30-ին։ – Որ տեսաք՝ հակառակորդը ԱԹՍ ունի, մենք՝ չէ, այդ հանգամանքը սպաների ու զինվորների վրա չազդե՞ց։ – Ազդեց։ – Բա ինչո՞ւ այդ օրը դուրս չեկաք։ – Ինչքան էլ կարող էին սնարյադ գցել, հակառակորդի հետ ուղիղ առնչություն չի եղել, որ մեզ շրջանցեին, թիկունք գային․․․ – Շրջանցելը եւ ԱԹՍ–ների՝ առանց մոտենալու ոչնչացնելը վերջնարդյունքում նույն հետեւանքը չունե՞ն։ – Այո։ – Բա որ ասում եք՝ հակառակորդը տանկեր ուներ, մենք չունեինք, դա ազդում էր զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա, բա ինչո՞ւ ԱԹՍ–ների խոցումն էլ չի ազդել այն աստիճան, որ ամսի 30–ին էլ նահանջեիք։ – Հրթիռը կարող է ոչնչացնել 1,2,5–հոգանոց անձնակազմ, իսկ շրջափակման մեջ հայտնվելու դեպքում կարող է ողջ ստորաբաժանումը զոհ դառնալ,– պատասխանեց վկան։ Դատավորը ընդգծեց՝ աջակողմյան հատվածում, որտեղից բնագծի այդ ենթադրյալ հատումը եւ թիկունքից գրոհը կարող էր տեղի ունենալ, ստորաբաժանում կար, որը ավելի մոտ էր թշնամուն։ Հետաքրքրվեց՝ այդ անձնակազմի հետ կապ կա՞ր, նրանցից ենթադրյալ գրոհի մասին տեղեկություններ ստացվե՞լ էին։ Վկան պատասխանեց՝ ինքը կապի մեջ չի եղել, Գաբրիելյանի մասին ասել չի կարող։ – Բա այդ պնդումները, որ հստակ կատարում եք՝ շրջափակման մեջ էիք ընկնելու, ինչի՞ վրա են հիմնված։ – Զինվորական գործի մեջ գոյություն ունի իրավիճակի գնահատում, երբ հակառակորդին գնահատում ես, որ եկել է, քո դիմաց է լցված, ու քո աջ կողմով կրակելով առաջ է շարժվել, գնահատելով կարող ես հասկանալ, որ հավանականություն կա, որ կարող ես ընկնել շրջափակման մեջ։ – Դատարանը կարո՞ղ է եզրակացնել, որ դա Ձեր ենթադրությունն է, եւ փաստական հենք չունի։ – Հրամանը ես չեմ տվել, հետեւաբար չեմ կարող ասել։ Իմ մասով ես ենթադրել եմ, ես ոչ մեկից չեմ լսել, որ հակառակորդը անցել է մեր թիկունք,– պատասխանեց նա՝ հավելելով, որ հետագայում էլ չի հետաքրքրվել, Գաբրիելյանի հետ վերջին անգամ պատերազմի ժամանակ է շփվել (չհաշված քննիչի մոտ առերեսումը,–հեղ․)։ Ի վերջո, վկան նշեց, որ կարող էին վերադիրքավորվել, զբաղեցնել ձորակի աջակողմյան բլուրը, որպեսզի երկու կողմից ճնշեին թշնամուն։ – Ռեսուրսներ ունեի՞ք դրա համար,– հարցրեց պաշտպան Խաչիկյանը։ – Անհնարին չէր, բայց տեխնիկան շարժելը վտանգավոր էր, քանի որ հակառակորդը մոտակայքում էր։ Անձնակազմով ծածուկ կարող էինք, եթե նման հրաման լիներ։ Այդպիսի հրաման, ըստ նրա, կարող էր տալ ինչպես կորպուսի, այնպես էլ գումարտակի հրամանատարը, նույն ինքը՝ Հովիկ Գաբրիելյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 13-ին։   Միլենա Խաչիկյան

Loading...