ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: [ՀՀ ԱԱԾ]
Գյումրեցի Ռուզան Ադանալյանը 55 տարեկանում համալսարան է ընդունվել՝ իրավաբանություն սովորելու։ Երբեմնի երազանքը չէ, որ մանկավարժ կնոջը ստիպել է թողնել իր աշխատանքն ու նոր մասնագիտություն ձեռք բերել։ 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանությունն է փոխել նրա կյանքի ընթացքը։ Քննչական եւ դատական անվերջանալի շրջապտույտի մեջ հայտնված քաղաքացուն պետությունն այլ ելք չի թողել։ Սպանությունից անցել է ուղիղ 10 տարի, սակայն հանցագործությունը մինչ օրս լիարժեք բացահայտված չէ։ 10 տարվա ընթացքում փոխվել է 5 դատարան, 7 դատախազ, գործի նյութերը 10 հատորից հասել են 60-ի։ 7 տարվա կալանքից հետո մեղադրյալը գրավով ազատ է արձակվել, որոշ իրեղեն ապացույցներ անհետացել են, արդյունքում հանցագործություն կոծկելու, ապացույցներ կեղծելու եւ այլ դեպքերի առթիվ նոր քրեական գործեր են հարուցվել։ Սա ընդամենը մեկ օրինակ է տարիներ շարունակ դատարաններում քննվող եւ չավարտվող գործերի։ Չնայած բազմաթիվ ռազմավարություններում ամրագրվելուն եւ օրենսդրական տարատեսական փոփոխություններին՝ գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովումը մնում է Հայաստանի դատական համակարգի արդիական խնդիրներից մեկը։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր»,- տեղեկացրել է Բաղդասարյանը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին: [ՀՀ վարչապետի խոսնակ]
Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ: Մասնավորապես՝ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն, Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն, Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն: [ՀՀ ՊՆ]
Հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետեւ մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար: ... Մենք, մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով, բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ: Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը, և ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Նա չի եկնաբանել իր` Շիրակի մարզպետ նշանակվելու մասին լուրերը: |factor.am|
ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը: Ըստ հրապարակված նկարի՝ Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ և նա շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել է։ ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը և գրել․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։
«Զվարթնոց» օդանավակայանից հաստատել են, որ այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել։ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը նշել է, որ միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է։ «Նմանատիպ չվերթներ տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում Բաքվից- Երևան և հակառակ ուղղություններով իրականացվել են»,- փոխանցել է նա՝ չմանրամասնելով, թե քանի նման չվերթ է իրականցվել։ «Զվարթնոց»-ից նաև չեն նշել, թե որ միջազգային կազմակերպությունն է Բաքու- Երևան և Երևան- Բաքու չարտերային չվերթներ իրականացրել։ |factor.am| |factor.am|
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում: Տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Նա նշել է, որ դիմումի մեջ մանդատից հրաժարվելու պատճառը չի նշվում: |news.am|
«Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկելու է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։ Այս մասին «Factor TV»-ին տված հարցազրույցում ասել է ՔՊ պատգամավոր և կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։ «Հարցը քննարկելու ենք այսօր խմբակցության նիստին, ու նրան կհեռացնենք խմբակցությունից»,- ասել է Թորոսյանն՝ անդրադառնալով Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու խմբակցության նիստերին և սառեցնում է համագործակցությունը խմբակցության հետ։ |armenpress.am|
Դավիթ Խուդաթյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին հանձնարարել է պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները
22:12 - 12 դեկտեմբերի, 2024ՀՀ պատվիրակությունը Նյու Դելիում ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:43 - 12 դեկտեմբերի, 2024Անկարայում տեղի է ունեցել Էրդողան-Օրբան հանդիպումը |1lurer.am|
21:39 - 12 դեկտեմբերի, 2024«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կներկրի Euro 5 բնապահպանական ստանդարտին համապատասխան միջին դասի 171 ավտոբուս |1lurer.am|
21:17 - 12 դեկտեմբերի, 2024Զավեշտալի և մանիպուլացնող. ՆԳՆ խոսնակի անդրադարձը լրատվամիջոցի հրապարակմանը |armenpress.am|
20:49 - 12 դեկտեմբերի, 2024Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով ԲԿ է ընդունվել 8 տուժած
20:47 - 12 դեկտեմբերի, 2024Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։50-ի դրությամբ
20:15 - 12 դեկտեմբերի, 2024ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը
20:09 - 12 դեկտեմբերի, 2024ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին Մհեր Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
19:40 - 12 դեկտեմբերի, 2024ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4,000-րդ պարեկությունը
19:37 - 12 դեկտեմբերի, 2024Դավիթ Խուդաթյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին հանձնարարել է պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները
22:12 - 12 դեկտեմբերի, 2024ՀՀ պատվիրակությունը Նյու Դելիում ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:43 - 12 դեկտեմբերի, 2024Անկարայում տեղի է ունեցել Էրդողան-Օրբան հանդիպումը |1lurer.am|
21:39 - 12 դեկտեմբերի, 2024«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կներկրի Euro 5 բնապահպանական ստանդարտին համապատասխան միջին դասի 171 ավտոբուս |1lurer.am|
21:17 - 12 դեկտեմբերի, 2024Զավեշտալի և մանիպուլացնող. ՆԳՆ խոսնակի անդրադարձը լրատվամիջոցի հրապարակմանը |armenpress.am|
20:49 - 12 դեկտեմբերի, 2024Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով ԲԿ է ընդունվել 8 տուժած
20:47 - 12 դեկտեմբերի, 2024Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։50-ի դրությամբ
20:15 - 12 դեկտեմբերի, 2024ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը
20:09 - 12 դեկտեմբերի, 2024ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին Մհեր Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
19:40 - 12 դեկտեմբերի, 2024ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4,000-րդ պարեկությունը
19:37 - 12 դեկտեմբերի, 2024