Դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։
2024-ին «Ինֆոքոմի» մոնիթորինգի թիմը գտել, կարդացել, ստուգել, հաճախ նաև թարգմանել և վերահրապարակել է շուրջ 24 հազար 600 լուր՝ տեղական և միջազգային լրահոսից։ Իսկ «Ինֆոքոմի» լրագրողների թիմը պատրաստել և հրապարակել է 420 նյութ, ներառյալ՝ 28 հետաքննական և փաստերի ստուգման հոդված, 14 հետազոտական/բացատրական հոդված, 9 տվյալահեն հոդված, 45 դատական նիստերի լուսաբանում, 19 գիտության լուսաբանում։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամանորյա ուղերձ է հրապարակել․ «Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։ Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին: [...] Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ [...]: Մեր ընտանիքների անդորրը, մեր զավակների ապագան և պետության լինելությունը սա´ է պահանջում մեզնից յուրաքանչյուրից»:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
Գիշերը ժամը 00:50-ին երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեկտեմբերի 29- ին Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ |tert.am| |tert.am|
Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չեն, այլ ԵՄ ենթակառուցվածքն ապակայունացնելու համակարգված գործողությունների մաս։ Այդ միջադեպերի հետ կապված է ՌԴ-ն։ Welt-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Կալլասը խոսել է նաև Ակտաուում ադրբեջանական մարդատար օդանավի կործանման մասին և նշել, որ ի վերջո, միջադեպի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի իշխանությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվան «պայմաններ է ստեղծել, որ տեղի ունենա այդ աղետը»։ |factor.am| |factor.am|
Վարդենիսի Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։ Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել ընդհանուր 207 կգ սիգ տեսակի 560 ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1 035 000 դրամ։ Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ։ [ԲԸՏՄ]
Նոր Տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են։ Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025-ին։ Երախտապարտ եմ Հայաստանում գտնվելու ընթացքում ինձ և իմ ընտանիքին ցուցաբերած ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար։ [Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա ուղերձը]
Տեսանկարահանող սարք է տեղադրվել Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում։ Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2025թ․ հունվարի 7-ից։ [ՆԳՆ ոստիկանություն]
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ
22:49 - 31 դեկտեմբերի, 2024Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին՝ 24 ժամ ռեժիմով
22:00 - 31 դեկտեմբերի, 2024Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդի Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանքը
21:33 - 31 դեկտեմբերի, 2024Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
21:21 - 31 դեկտեմբերի, 2024Լեհաստանը, Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են վերացնել վրացի պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը |shantnews.am|
21:06 - 31 դեկտեմբերի, 2024Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին և Վեհափառին |tert.am|
20:08 - 31 դեկտեմբերի, 2024Երևանի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, կա տուժած․ ՆԳՆ ՓԾ
20:04 - 31 դեկտեմբերի, 2024Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
19:53 - 31 դեկտեմբերի, 2024Բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ․ Սուրեն Պապիկյանի ամանորյա ուղերձը
19:46 - 31 դեկտեմբերի, 2024Վստահ եմ, որ նույն վճռականությամբ շարունակելու ենք հենասյունային բոլոր ուղղություններով բարեփոխումների հետևողական կենսագործումը․ ՆԳ նախարարի ուղերձը
18:52 - 31 դեկտեմբերի, 2024Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ

18:52 - 31 դեկտեմբերի, 2024