Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ կոռուպցիոն կասկածների պատճառով։ Սա առաջին դեպքն է, երբ պաշտոնական Բրյուսելը նման պատժամիջոց է կիրառում դաշինքի անդամ երկրի նկատմամբ։ Բուդապեշտը դեռևս չի մեկնաբանել ֆինանսավորման սահմանափակումները։ |azatutyun.am|
Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի իշխանությունների հետ կառուցողական և հարգալից երկխոսության՝ չնայած առկա տարաձայնություններին. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ |tert.am|
Հունվարի 1-ին Ֆինլանդիան ստանձնեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը՝ կենտրոնանալով ԵԱՀԿ սկզբունքների պահպանման վրա, աջակցելով Ուկրաինային և ուժեղացնելով կազմակերպության ճկունությունը անվտանգության բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Այս մասին ասված է ԵԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ |news.am|
Երևանում և Հանրապետության ողջ տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մաին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն։ Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմայից պակաս։
2025 թ. հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին։ Պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա», այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության Եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան։ «Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց Եվրոպան պետք է դառնա անկախ, պետք է ոտքի կանգնի։ Ռուսաստանի հետ հարաբերություններում վախի և անորոշության դարաշրջանը պետք է ավարտվի», - հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։|azatutyun.am|
Ռումինիան և Բուլղարիան հունվարի 1-ին դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։ Շենգենյան համաձայնագրի մյուս մասնակիցների հետ այդ երկրների ցամաքային սահմանների ստուգումները չեղարկվել են։ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի, ինչպես նաև Ռումինիայի և Հունգարիայի միջև կգործեն ընտրանքային ստուգումներ, որից հետո դրանք ամբողջությամբ կվերանան։|1lurer.am|
ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, 30-ը վիրավորվել։ Ականատեսները CBS News-ի թղթակցին պատմել են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է Ամանորը տոնող բազմությանը, ապա վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակ արձակել, ինչից հետո ոստիկանությունը պատասխան կրակ է բացել։
Ուզում եմ ընդգծել մեր անսասան հավատը Հայաստանի հսկայական ներուժի նկատմամբ։ Հայաստանը գտնվում է խաչմերուկում, որտեղ կան կայուն տնտեսական աճի, սոցիալական համահարթեցման և ժողովրդավարական զարգացման հնարավորություններ։ Մենք միավորված ենք մեր ընդհանուր արժեքներով և խաղաղության ու կանոնահեն միջազգային կարգի նկատմամբ մեր հավատով։ Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Այն Հայաստանի և նրա ժողովրդի նվիրյալ գործընկերն է։ |Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս|
Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա այսօր դադարեցվել է: 2024 թվականի վերջին լրացել է 5-ամյա պայմանագրի ժամկետը, իսկ նոր պայմանագիր չի կնքվել։ [«Գազպրոմ»]
Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, եւ այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու գործիք է եւ ուրիշ ոչինչ: Սա իմ 7-րդ Ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչեւ տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձեւը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատեւության համար: [Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ]
Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից |azatutyun.am|
22:03 - 01 հունվարի, 2025ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության՝ չնայած առկա խորը տարաձայնություններին. դեսպան Թրեյսի |tert.am|
21:36 - 01 հունվարի, 2025Ֆինլանդիան սկսում է իր ամենամյա նախագահությունը ԵԱՀԿ-ում |news.am|
20:55 - 01 հունվարի, 2025Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
20:09 - 01 հունվարի, 2025Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար |1lurer.am|
19:54 - 01 հունվարի, 2025Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին |azatutyun.am|
18:52 - 01 հունվարի, 2025Ռումինիան և Բուլղարիան դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ |1lurer.am|
17:33 - 01 հունվարի, 2025ԱՄՆ-ում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ. 10 մարդ զոհվել է
17:11 - 01 հունվարի, 2025Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ պահանջվել է դադարեցնել սադրանքներն Ադրբեջանի դեմ
16:31 - 01 հունվարի, 2025Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան
14:18 - 01 հունվարի, 2025Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից |azatutyun.am|
22:03 - 01 հունվարի, 2025ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության՝ չնայած առկա խորը տարաձայնություններին. դեսպան Թրեյսի |tert.am|
21:36 - 01 հունվարի, 2025Ֆինլանդիան սկսում է իր ամենամյա նախագահությունը ԵԱՀԿ-ում |news.am|
20:55 - 01 հունվարի, 2025Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
20:09 - 01 հունվարի, 2025Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար |1lurer.am|
19:54 - 01 հունվարի, 2025Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին |azatutyun.am|
18:52 - 01 հունվարի, 2025Ռումինիան և Բուլղարիան դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ |1lurer.am|
17:33 - 01 հունվարի, 2025ԱՄՆ-ում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ. 10 մարդ զոհվել է
17:11 - 01 հունվարի, 2025Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ պահանջվել է դադարեցնել սադրանքներն Ադրբեջանի դեմ
16:31 - 01 հունվարի, 2025Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան
14:18 - 01 հունվարի, 2025