«Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյա Թահեր ալ-Նունուն հայտարարել է, որ այսօր Դոհայում Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների նոր փուլ է սկսվել՝ Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Հանդիպումը սկսվել է առանց որևէ նախապայմանի և օրակարգը բաց է բոլոր հարցերի քննարկման համար», - ասել է Թահեր ալ-Նունուն, հավելելով, թե «կներկայացնի իր տեսակետը բոլոր հարցերի, մասնավորապես՝ պատերազմի դադարեցման և գերիների փոխանակման վերաբերյալ»։ Սա ավելի քան մեկուկես տարի շարունակվող հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություների արդեն երրորդ փուլն է, նախորդները չեն կարողացել առաջընթաց ապահովել ։ |azatutyun.am| |azatutyun.am|
Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա.Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը: [ՀՀ անվտանգության խորհուրդ]
Մայիսի 17-ին Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։ Փրկարարները տարհանել են 15 բնակչի։ Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Մերձավան գյուղի և Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։ [ՀՀ ԿԳՄՍ]
Ուկրաինական պատվիրակության հետ հանդիպմանը ռուսները մի քանի նախապայման են առաջ քաշել, գրում է «Բլումբերգը»՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին: Մասնավորապես, ըստ պարբերականի, Մոսկվան Կիևից պահանջում է, որ Ուկրաինա չեզոք կարգավիճակ պահպանի, երկրի տարածքում չլինի որևէ օտարերկրյա զինված ուժ կամ զանգվածային ոչնչացման զենք, Կիևը հրաժարվի փոխհատուցման պահանջից, բռնակցված Ղրիմն ու պատերազմի ընթացքում Ռուսաստանի մասնակի օկուպացրած չորս շրջանները ճանաչվեն ռուսական տարածքներ՝ միջազգային մակարդակով: Խաղաղության հաստատման համար Կրեմլը Ուկրաինայից նաև պահանջում է դուրս հանել զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի ու Զապորոժիեի շրջաններից, ինչպես նաև այդ տարածքները «հանձնել» Ռուսաստանին: |azatutyun.am|
Մայիսի 17-ի վաղ առավոտյան ՌԴ-ի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Սումիի մարզում զոհվել է ինը քաղաքացի, ևս չորսը՝ վիրավորվել։ Հարձակման թիրախում է եղել քաղաքացիական ուղևորափոխադրող մի միկրոավտոբուս, որը տեղաշարժվում էր Բիլոպիլյա քաղաքի մոտակայքում՝ տեղական ժամանակով ժամը 06:17-ին։ «Այս ավտոբուսը տարհանման նպատակով մարդկանց էր դուրս բերում քաղաքից։ Վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է դեպքի վայրում, այնուհետև տեղափոխվել են Սումիի հիվանդանոց։ Այժմ շարունակվում է զոհվածների մարմինների դուրսբերումը։ Որոշ զոհեր դեռ նույնականացված չեն։ Նրանց մեծ մասը տարեց կանայք են, ինչպես նաև երկու կամ երեք տղամարդիկ», – ասել է Բիլոպիլյայի համայնքապետ Յուրի Զարկոն։ Նա սա անվանել է «քաղաքի պատմության սև շաբաթ օրը» և մայիսի 17-ից 19-ը հայտարարել է եռօրյա սուգ։
Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվել է տան տանիք
21:00 - 17 մայիսի, 2025Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով
20:12 - 17 մայիսի, 2025Անուղղակի բանակցություններ Դոհայում՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև |azatutyun.am|
18:40 - 17 մայիսի, 2025Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները |armenpress.am|
17:43 - 17 մայիսի, 2025ՀՀ դեսպանն ու Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը փոխգործակցության հարցեր են քննարկել
17:40 - 17 մայիսի, 2025Պահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվեի» արձագանքը՝ Իսրայելի հեռուստատեսությամբ հնչած խոսքերին
17:15 - 17 մայիսի, 2025Վանաձոր քաղաքի պատկերասրահի մոտակայքում այրվել է շինություն
17:12 - 17 մայիսի, 2025Ապրիլի 29-ին տեղի ունեցած պայթյունը եղել է գազալցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում. ի՞նչ է հայտնի լցակայանի մասին |hetq.am|
16:53 - 17 մայիսի, 2025Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը
16:45 - 17 մայիսի, 2025ԱԽ քարտուղարը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ
16:35 - 17 մայիսի, 2025Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվել է տան տանիք

16:35 - 17 մայիսի, 2025