Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա.Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը: [ՀՀ անվտանգության խորհուրդ]

Մայիսի 17-ին  Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։ Փրկարարները տարհանել են 15 բնակչի։ Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Մերձավան գյուղի և Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։

[ՀՀ ԿԳՄՍ]

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Մերձավան գյուղի և Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով։ [ՀՀ ԿԳՄՍ]

Ուկրաինական պատվիրակության հետ հանդիպմանը ռուսները մի քանի նախապայման են առաջ քաշել, գրում է «Բլումբերգը»՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին: Մասնավորապես, ըստ պարբերականի, Մոսկվան Կիևից պահանջում է, որ Ուկրաինա չեզոք կարգավիճակ պահպանի, երկրի տարածքում չլինի որևէ օտարերկրյա զինված ուժ կամ զանգվածային ոչնչացման զենք, Կիևը հրաժարվի փոխհատուցման պահանջից, բռնակցված Ղրիմն ու պատերազմի ընթացքում Ռուսաստանի մասնակի օկուպացրած չորս շրջանները ճանաչվեն ռուսական տարածքներ՝ միջազգային մակարդակով: Խաղաղության հաստատման համար Կրեմլը Ուկրաինայից նաև պահանջում է դուրս հանել զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի ու Զապորոժիեի շրջաններից, ինչպես նաև այդ տարածքները «հանձնել» Ռուսաստանին:  |azatutyun.am|

Մայիսի 17-ի վաղ առավոտյան ՌԴ-ի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Սումիի մարզում զոհվել է ինը քաղաքացի, ևս չորսը՝ վիրավորվել։  Հարձակման թիրախում է եղել քաղաքացիական ուղևորափոխադրող մի միկրոավտոբուս, որը տեղաշարժվում էր Բիլոպիլյա քաղաքի մոտակայքում՝ տեղական ժամանակով ժամը 06:17-ին։ «Այս ավտոբուսը տարհանման նպատակով մարդկանց էր դուրս բերում քաղաքից։ Վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է դեպքի վայրում, այնուհետև տեղափոխվել են Սումիի հիվանդանոց։ Այժմ շարունակվում է զոհվածների մարմինների դուրսբերումը։ Որոշ զոհեր դեռ նույնականացված չեն։ Նրանց մեծ մասը տարեց կանայք են, ինչպես նաև երկու կամ երեք տղամարդիկ», – ասել է Բիլոպիլյայի համայնքապետ Յուրի Զարկոն։ Նա սա անվանել է «քաղաքի պատմության սև շաբաթ օրը» և մայիսի 17-ից 19-ը հայտարարել է եռօրյա սուգ։

Վրաստանի մաքսային անցակետերում վերահսկողության ընթացակարգերը ստանդարտ կերպով են իրականացվում: Այս մասին Վրաստանի Ֆինանսների նախարարությունից հայտնել են վրացական BM.GE լրատվականին` ի պատասխան Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող ընկերությունների բողոքի ակցիայի մասին հարցին։ Նախարարությունից նշել են, որ մեքենաների ուշացում տեղի չի ունենում։  |civilnet.am|

23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժած մյուս քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել: [ՀՀ առողջապահության նախարարություն]

Տիրանայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի շփումները և կառուցողական քաղաքական երկխոսությունը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել։ Ինչպես հայտնում է Tert.am լրատվամիջոցը, Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են լուրը` նշելով, որ ոստիկանության աշխատակիցները  ձերբակալվել են իրենց վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեղադրանքներով։ Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը հատուկ պահպանվող տարածքում գտնվող մեքենաներ, մեքենաների ավտոպահեստամասեր հափշտակելու և վաճառելու մասին է։ |tert.am|

 Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի և Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:  [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

Պահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվեի» արձագանքը՝ Իսրայելի հեռուստատեսությամբ հնչած խոսքերին

Պահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվեի» արձագանքը՝ Իսրայելի հեռուստատեսությամբ հնչած խոսքերին

Այսօր 17:15
Վանաձոր քաղաքի պատկերասրահի մոտակայքում այրվել է շինություն

Վանաձոր քաղաքի պատկերասրահի մոտակայքում այրվել է շինություն

Այսօր 17:12
Ապրիլի 29-ին տեղի ունեցած պայթյունը եղել է գազալցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում. ի՞նչ է հայտնի լցակայանի մասին
 |hetq.am|

Ապրիլի 29-ին տեղի ունեցած պայթյունը եղել է գազալցակայանին մատակարարվող գազի խողովակաշարում. ի՞նչ է հայտնի լցակայանի մասին |hetq.am|

Այսօր 16:53
Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը

Այսօր 16:45
ԱԽ քարտուղարը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

ԱԽ քարտուղարը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Այսօր 16:35
Միասին կարող ենք էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում. վարչապետ

Միասին կարող ենք էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում. վարչապետ

Այսօր 15:20
ՀՀ սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի նկատմամբ

ՀՀ սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի նկատմամբ

Այսօր 15:01
Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․տարահանվել են 15 բնակիչ

Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․տարահանվել են 15 բնակիչ

Այսօր 14:40
Միրզոյանը խաղաղության և անվտանգության շուրջ Եվրոպական քաղաքական համայնքի ու Հայաստանի ըմբռնումները համահունչ է համարում |armenpress.am|

Միրզոյանը խաղաղության և անվտանգության շուրջ Եվրոպական քաղաքական համայնքի ու Հայաստանի ըմբռնումները համահունչ է համարում |armenpress.am|

Այսօր 14:13
Մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 18-21-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում ՝ կարճատև անձրև

Մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 18-21-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում ՝ կարճատև անձրև

Այսօր 14:07

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ

Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ

Հայոց ցեղասպանության հետևանքով իրենց տունը հարկադրաբար լքած հայերը, հաստատվելով աշխարհի տարբեր երկրներում, հայրենիք վերադառնալու մտադրություններ ունեին։ Հայրենիքը նրանց համար ի սկզբանե միայն Արևմտյան Հայաստանն էր, սակայն հետզհետե խորհրդայնացած Հայաստանը ևս սկսեց որպես հայրենիք ընկալվել։ Այդ փոփոխությունը պայմանավորված էր մի շարք գործոններով, այդ թվում՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) վարած քաղաքականությամբ։ Խորհրդային Միության ու Հայկական սփյուռքի հարաբերությունների մասին է պատմում պատմական գիտությունների թեկնածու Հրածին Վարդանյանի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Պատմության ֆակուլտետի ասպիրանտ Մարիամ Հակոբյանի՝ Diaspora studies պարբերականում հրապարակված հոդվածը։  Հետազոտողների խոսքով Խորհրդային Միության և Սփյուռքի հարաբերությունների մասին գիտական ուսումնասիրությունները մեծապես անդրադառնում են առանձին իրողությունների՝ հայրենադարձությանը, Երկրորդ համաշխարհային պատերազմին և այլն։ Հրածին Վարդանյանն ու Մարիամ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ուսումնասիրել են որպես պետություն-սփյուռք գործակցության մոդել՝ հիմնվելով այդ հարաբերությունների ընդհանուր պատմության և  հիմնական զարգացումների վրա։   Նախքան Հայաստանի խորհրդայնացումը Հոդվածի առաջին հեղինակ, սփյուռքագետ Հրածին Վարդանյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է, որ Հայկական սփյուռքն առաջին հերթին ձևավորվեց Հայոց ցեղասպանությունից փրկված և աշխարհի տարբեր վայրերում բնակություն հաստատած հայերի կողմից։ Սակայն մինչ այդ էլ, գիտնականի խոսքով, գոյություն ուներ «հայկական գաղթաշխարհը», որը ցեղասպանությունից հետո համալրվեց հայության նոր խմբերով։  Հրածին Վարդանյանը Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը գիտակցում էր Սփյուռքի կարևորությունը։ Հրածին Վարդանյանը նշում է՝ Առաջին Հանրապետությունը Սփյուռքի հետ աշխատանքի մի քանի հիմնական ուղղություն ուներ․ մի կողմից՝ նորանկախ Հայաստանի կառավարության համոզմամբ Արևելյան Հայաստանը պետք է դառնար ցեղասպանությունից փրկվածների վերադարձի հասցե, մյուս կողմից էլ Հայաստանն ինքը լավ վիճակում չէր, ուստի պետք էր դարերի ընթացքում ձևավորված, համակարգված և կայուն հայկական գաղթօջախների օժանդակությունը։  Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև գոյությամբ պայմանավորված՝ այդ հարաբերություններում առանձնապես զարգացումներ տեղի չունեցան, իսկ նախաձեռնած ծրագրերը մնացին անավարտ: Հրածին Վարդանյանը, սակայն ընդգծում է, որ, թեկուզև կարճատև կյանքով, պետականության վերականգնումը 5 դար անց կարևոր ազդեցություն ունեցավ հայկական ազգային ինքնության վրա, մասնավորապես՝ սփռված հայությունը պետականազուրկ սփյուռքից վերածվեց պետականահեն սփյուռքի։   Ինչպե՞ս կապվեցին Խորհրդային Հայաստանն ու Սփյուռքը Խորհրդային գաղափարախոսության տարածման նպատակով դեռևս 1917-ին Խորհրդային Ռուսաստանում ստեղծվել էր տարբեր էթնիկ խմբերի հետ աշխատանքների համար նախատեսված Ազգությունների ժողովրդական կոմիսարիատը։ Սրա բաժանմունքներից մեկն էլ Հայկական գործերի կոմիսարիատն էր՝ Վահան Տերյանի տեղակալությամբ։ Կոմիսարիատն իր գրասենյակներն էր բացում այն վայրերում, որտեղ ցեղասպանության պատճառով հաստատվել էին մեծ թվով հայեր։ Աստրախանում, Սարատովում, Դոնի Ռոստովում և այլ վայրերում ստեղծված այս գրասենյակներն առաջին օգնություն էին ցուցաբերում գաղթյալներին՝ բացելով որբանոցներ ու հիվանդանոցներ, ինչպես նաև տարածում սոցիալիստական գաղափարախոսությունը ու հեշտացնում երկրում խորհրդային կարգեր հաստատելու գործընթացը։  Հրածին Վարդանյանը ԵՊՀ գրադարանում 1921-ին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, կոմիսարիատը դադարեցրեց իր գործունեությունը։ Այդ տարածքներում բնակվողները համարվեցին ԽՍՀՄ քաղաքացիներ՝ «ներքին սփյուռք», իսկ իշխանությունները Միության տարածքում չէին խրախուսում էթնիկ խմբերի ազգային-մշակութային կյանքի կազմակերպումը, ուստի ավելի վաղ ժամանակներում ձևավորված հայկական համայնքներն աստիճանաբար թուլացան և մարեցին:  Հոդվածում ներկայացվում է, որ խորհրդայնացումը փոխեց Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները, ձևավորվեցին ինստիտուցիոնալ հարաբերություններ, որոնք նպաստեցին Սփյուռքի և Հայաստանի միջև ազգային, մշակութային ինքնությանն ուղղված աշխատանքների իրականացմանը։ Սրան զուգահեռ Հրածին Վարդանյանն ընդգծում է՝ ԽՍՀՄ-ը Հայկական սփյուռքի հետ համագործակցությունը դիտարկում էր միջոց՝ արտերկրում սեփական հեղինակությունը բարձրացնելու և խորհրդային կարգերի քարոզչություն իրականացնելու, ուստի պատահական չէ, որ դրա հետ մերձեցմանը նպաստող կառույցներ ստեղծվեցին։ Վերջիններս հասարակական կազմակերպություններ էին, սակայն, ինչպես նշում է հետազոտողը, ամբողջությամբ վերահսկվում էին պետության կողմից։ «Խորհրդային Հայաստանում պետություն-սփյուռք կապերն ապահովելու համար ստեղծված կառույցները, թեև ունեին հասարակական կազմակերպության կարգավիճակ, սակայն, բնական է, Խորհրդային Միությունում արտերկրի հետ առնչվող հաստատությունները պետք է գործեին խորհրդային իշխանությունների և հատուկ ծառայությունների աչալուրջ վերահսկողության ներքո: Ուստի, այդ հաստատությունների գործունեությունն, ըստ էության, հենց պետական քաղաքականություն էր»,- մանրամասնում է Հրածին Վարդանյանը։ Այդ կառույցներից առաջինը Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ) էր, որը ստեղծել էին Խորհրդային Հայաստանի իշխանությունները՝ բացահայտ նպատակ ունենալով Սփյուռքի համայնքներից նյութական աջակցություն ներգրավելու։ 1921-ին ստեղծված կոմիտեի գործունեությունն ի սկզբանե ուղղված էր Խորհրդային Հայաստանի վիճակի բարելավմանը․ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն ու գաղթականների խնդիրները բարդ դրության մեջ էին դրել Հայաստանին։ Խորհրդային Միությունը գիտակցում էր՝ Հայաստանը գաղթավայրերի օգնության կարիքն ունի։ 1930-ականների սկզբին ՀՕԿ-ն արդեն 200 մասնաճյուղ ուներ թե՛ Միության տարածքի, թե՛ դրանից դուրս գտնվող երկրների հայկական համայնքներում։  Կոմիտեն ի սկզբանե իրեն ներկայացրել էր որպես անկուսակցական կառույց, սակայն աստիճանաբար Սփյուռքում սկսեց ընկալվել որպես Խորհրդային Միության գործիք, և Սփյուռքի ու ՀՕԿ-ի հարաբերությունները վատթարացան։ Ինչպես հոդվածում նշում են հետազոտողները, 1930-ականների կեսերին ՀՕԿ-ը որակվեց որպես օտարերկրյա գործակալների ու լրտեսների կազմակերպություն, իսկ դրա ղեկավար կազմի մեծ մասը դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհ․ նրանք հիմնականում գնդակահարվեցին։ 1937-ից մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը Սփյուռքի հետ համագործակցությունը միառժամանակ դադարեցվեց։    Հայաստանն ու Սփյուռքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո  Հոդվածում հեղինակները մանրամասնում են, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերականգնվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ՄԿԸՀ, հայտնի էր նաև որպես АОКС, 1944) հիմնադրմամբ։ Այս կառույցին ավելի ուշ միացավ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն (ՍՀՄԿԿ, 1964)։ Սրանք ՀՕԿ-ի նման աշխատում էին հասարակական կազմակերպությունների տրամաբանությամբ։ Այս կառույցներն ապահովում էին մշակութային կապը, Հայաստանից գրքեր, թերթեր, լուսանկարներ, կինոֆիլմեր և այլ նյութեր էին ուղարկում հայաշատ համայնքներ, կազմակերպում մշակութային գործիչների այցելության ծրագրեր։  «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի 1965-ի համարներից մեկը պատմում է սփյուռքահայ ուսուցիչների՝ Խորհրդային Հայաստան այցի մասին Հետազոտողները հոդվածում առանձացնում են ՄԿԸՀ-ի հիմնադրած «Սովետական Հայաստան» թերթը, որն ուղարկվում էր Սփյուռք, և որտեղ մեծապես տեղ էին գտնում Խորհրդային Հայաստանին վերաբերող նյութեր, սակայն կային նաև ընդհանուր Խորհրդային Միության գիտական, տնտեսական և այլ ոլորտներին վերաբերող նվաճումներին անդրադարձներ։ Այս կառույցներն, աշխատելով Խորհրդային Միության հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, խստորեն պահպանում էին բոլոր սահմանափակումները, բայց միաժամանակ օգնում սփյուռքահայերին ազգային ինքնությունը վերագտնելու ու պահպանելու հարցում։ Խորհրդային Միությունը խրախուսում էր նաև սփյուռքահայ երիտասարդների՝ Հայաստանում կրթություն ստանալը։ 1957-ից նրանք կարող էին անվճար սովորել Խորհրդային Հայաստանի բուհերում։ Արդյունքում հազարավոր հայեր Մերձավոր Արևելքից կրթություն ստացան Հայաստանում՝ հիմնականում դառնալով ֆիզիկոսներ, ինժեներներ, հայ երաժշտության ու պարի ուսուցիչներ։ Հրածին Վարդանյանն ընդգծում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն, ըստ էության, շրջադարձային էր, ոչ միայն Հայկական սփյուռքի hետ հարաբերությունների վերականգնման, այլև հարաբերությունների բնույթի փոփոխման առումով. եթե մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը իր սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար Խորհրդային Հայաստանն էր Սփյուռքից ռեսուրսներ ստանում, ապա հետպատերազմյան շրջանում Խորհրդային Հայաստանը, որը սոցիալ-տնտեսական բարգավաճում ապրեց 60-ականներին և հատկապես 70-ականներին, այլևս Հայկական սփյուռքից նյութական աջակցություն ստանալը առաջնահերթություն չէր համարում, ավելին՝ ինքն էր փորձում մշակութապես աջակցել Սփյուռքին:   Ովքե՞ր կարող էին այցելել Խորհրդային Հայաստան Հոդվածի հեղինակները մատնանշում են, որ խորհրդային իշխանությունները հայկական համայնքները բաժանում էին գաղափարական երկու հակառակ ճամբարների։ Ճնշող մեծամասնությունը բնութագրվում էր որպես «հայրենասեր» և «առաջադեմ», այսինքն՝ բարեհաճ տրամադրված դեպի ԽՍՀՄ-ը և Խորհրդային Հայաստանը, «մշտապես հետաքրքրված հայրենիքում տնտեսության, գիտության և մշակույթի զարգացմամբ»։ Այս ճամբարում էին Կոմունիստական, Հնչակյան և Ռամկավար կուսակցությունները և նրանց հետ առնչվող մշակութային, մարզական և ուսանողական կազմակերպությունները։  «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի 1977-ի համարներից մեկը պատմում է Սփյուռքի մշակութային գործիչների, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանի՝ ՀԽՍՀ այցի մասին Մյուս, այսպես կոչված, «ռեակցիոն», «ազգայնական» ճամբարը ներկայացնում էին Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) և նրա ազդեցության տակ գտնվող կազմակերպությունները։ Հենց այս վերաբերմունքով պայմանավորված էլ ընտրվում էին Հայաստան այցելողները։ ՄԿԸՀ-ից ու Մշակութային կապի կոմիտեից բացի՝ պատվիրակություններն ընտրվում էին նաև Ռամկավար ազատական և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների կողմից։ Ընտրող կառույցները հատուկ ուշադրություն էին դարձնում ոչ միայն մարդկանց անցյալին ու համայնքում ունեցած դերին, այլև ԽՍՀՄ-ի գաղափարների հանդեպ հավատարմությանը։    Դառնալով հայրենիք սփյուռքահայության համար Ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայերը սկզբնական շրջանում Խորհրդային Հայաստանը չէին ընկալում որպես հայրենիք։ Նախ, ինչպես նշվում է հոդվածում, պատմականորեն որոշակի խզվածքներ կային Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող և Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայության միջև։ Հայաստանի խորհրդայնացումից հետո էլ Սփյուռքը վերապահումներով էր մոտենում Խորհրդային Միության վարչակարգին։ Խորհրդային Հայաստանը որպես հայրենիք ընկալելու հարցում հոդվածի համահեղինակ Մարիամ Հակոբյանն ընդգծում է հասարակական կազմակերպությունների (ՀՕԿ, ՄԿԸՀ, ՍՀՄԿԿ) նշանակությունը։   «Դրանք այն հաստատություններն էին, որոնք իրենց գործունեությամբ կաթիլ առ կաթիլ Սփյուռքի մեջ փոխեցին վերաբերմունքը, որ կար Խորհրդային Հայաստանի նկատմամբ։ Կամաց-կամաց սփյուռքյան համայնքները Խորհրդային Հայաստանը սկսեցին դիտել որպես հայրենիք»,- նշում է գիտնականը մեզ հետ զրույցում։  Մարիամ Հակոբյանը, լուսանկարը՝ Մարսելի «Արամ» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության Մարիամ Հակոբյանը հենց այս ընկալման փոփոխությամբ է պայմանավորում նաև ԽՍՀՄ-ի կենտրոնական իշխանությունների նախաձեռնած՝ 1946-1948-ի Մեծ հայրենադարձությունը, որը Սփյուռքից Հայաստան բերեց շուրջ 90 հազար մարդու։ Գիտնականը պարզաբանում է Մեծ հայրենադարձության շարժառիթները. պատերազմից հետո ԽՍՀՄ-ը կանգնած էր դեմոգրաֆիական լուրջ ճգնաժամի առջև, կար աշխատուժի պակաս, բացի դրանից՝ կարճ ժամանակով Մոսկվան դիտարկում էր տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային՝ Կարսի և Արդահանի նկատմամբ, ինչը ոգևորեց սփյուռքահայությանը։ Այս հանգամանքները դարձան հիմնական շարժիչ ուժ՝ տասնյակ հազարավոր սփյուռքահայերի՝ Հայաստան բերելու համար։ Սակայն Մեծ հայրենադարձությունը, Մարիամ Հակոբյանի խոսքով, կազմակերպչական բացեր ուներ․ հայրենադարձվածների հմտությունները, նախկինում ապրած սոցիալական ու մասնագիտական միջավայրը հաշվի չէին առնվում։ Հետազոտողի դիտարկմամբ սրա հետևանքը եղավ այն, որ շատերը կարճ ժամանակ անց ցանկացան լքել Խորհրդային Հայաստանը: Միաժամանակ, հետազոտողը շեշտում է՝ թեև հայրենադարձները  հիասթափվել էին՝ Խորհրդային Հայաստանի ծանր պայմանները տեսնելով, հայրենադարձությունը նպաստեց Հայաստանում ժողովրդագրական խնդրի լուծմանը և ակնառու հետք թողեց բոլոր բնագավառներում՝ կրթությունից ու գիտությունից մինչև կենցաղ:   Եկեղեցին՝ ԽՍՀՄ-Սփյուռք հարաբերություններում Հրածին Վարդանյանը, խորհրդային իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ ստեղծված կառույցներից զատ (ՀՕԿ, ՄԿՀԸ/АОКС, ՍՀՄԿԿ), պետություն-սփյուռք հարաբերություններում ընդգծում է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դերակատարումն ու գործունեությունը՝ մասնավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Մարիամ Հակոբյանը 2016-ից ուսումնասիրում է խորհրդային շրջանում Մայր Աթոռի և Սփյուռքի թեմերի գործունեությունը։ Նա նշում է՝ 1920-30-ականները եկեղեցու գոյության դժվարագույն շրջաններից էին, երբ մեկը մյուսի հետևից փակվում էին կրթամշակութային կենտրոններ, հալածանքներ էին սկսվում հոգևորականների նկատմամբ, բռնագրավվում էին Էջմիածնի գանձերը, ստալինյան բռնաճնշմանը զոհ էին գնում մի շարք եկեղեցականներ՝ ընդհուպ կաթողիկոս։ Այս շրջանում Էջմիածնի և Սփյուռքի թեմերի հաղորդակցությունը դժվար էր տեղի ունենում, նրանց միջև մեծ անդունդ կար։  Մարիամ Հակոբյանը մանրամասնում է՝ իրենց հետազոտության ընթացքում առանց արտասահմանյան հայագիտական կենտրոնների արխիվային փաստաթղթերի, միայն Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի վավերագրերի վրա հիմնվելով, ամբողջական ու իրական պատկերը չէին ունենա, քանի որ Էջմիածինը սուղ հնարավորություններ ուներ՝ տեղեկանալու Սփյուռքի կյանքի մասին։ Այդ պատճառով էլ Հրածին Վարդանյանն ու Մարիամ Հակոբյանը, բացի Հայաստանում արխիվային նյութերից, ուսումնասիրել են 20-րդ դարի խորհրդահայ և սփյուռքահայ մամուլը, Ֆրանսիայի Նուբարյան գրադարանի ու «Արամ» ասոցացիայի արխիվները։  Մարիամ Հակոբյանը՝ «Արամ» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության գրադարանում, նկարը՝ ասոցիացիայի Սփյուռքահայության և եկեղեցու հարաբերությունների դժվարությունը հաշվի առնելով՝ կարելի է մտածել, որ Սփյուռքում Մայր Աթոռը հեղինակազրկված պետք է լիներ, սակայն Մարիամ Հակոբյանն ընդգծում է՝ այն հազվագյուտ դեպքերում, երբ 1920-30-ականներին Էջմիածնից որևէ հոգևորական կարողանում էր համայնքներ այցելել, սփյուռքահայ մամուլը «թնդում էր խանդավառությամբ»։ Հոդվածում հետազոտողները ներկայացնում են, որ խորհրդային իշխանությունների ու Մայր Աթոռի հարաբերությունների կարգավորման ու Հայաստան-Սփյուռք համագործակցության վերականգնման խարիսխը Երկրորդ համաշխարհային պատերազմն էր։ Խորհրդային Միությունը երկար ժամանակ Հայ առաքելական եկեղեցուն դիտարկում էր որպես «հակահեղափոխական երևույթ», սակայն հենց պատերազմի սկզբում Մոսկվան որոշեց ներգրավել նաև եկեղեցու ռեսուրսները, իսկ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ եկեղեցու՝ ֆաշիզմի դեմ պայքարը էլ ավելի նպաստեց նրան, որ Մոսկվան փոխի իր վերաբերմունքը ազգային-կրոնական հարցերի նկատմամբ։  Մարիամ Հակոբյանն  ընդգծում է, որ այդ առումով կաթողիկոսական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի կոչը՝ ուղղված Սփյուռքի հայերին, ուներ կարևոր շեշտադրումներ․ «Հայը՝ բացի Սովետական Հայաստանից՝ չունի այլ հայրենիք։ ․․․ Աջակցել Սովետական Միության, նշանակում է աջակցել հայրենիքին:»։ Հետազոտողն ընդգծում է՝ կաթողիկոսական տեղապահի ու մի շարք այլ հոգևորականների ուղերձները որոշիչ դեր կատարեցին Սփյուռքի ներգրավվման մեջ․ նրանց կազմակերպած դրամահավաքով ռազմադաշտ ուղարկվեց տանկային 2 շարասյուն։  «Էջմիածին» հանդեսի 1944-ի համարներից մեկում տպագրվել է Ստալինի շնորհակալական ուղերձը Մայր Աթոռին  Այս ամենից հետո, ինչպես նշում է Մարիամ Հակոբյանը, Մոսկվան փոխեց եկեղեցու հանդեպ վերաբերմունքը՝ «եկեղեցուն տեսնելով սոցիալիզմի համաշխարհային հաղթանակին հասնելու միջոց»։ Սրա հետևանքով աճեց ՀԱԵ-ի հեղինակությունը․ Մայր Աթոռն, օրինակ, սկսեց տպագրել «Էջմիածին» ամսագիրը, որով խորհրդահայ հասարակությունը ևս տեղեկացվեց Սփյուռքի հոգևոր կյանքի մասին, քանի որ բացի եկեղեցուն վերաբերող նորություններից՝ լուսաբանվում էին նաև Սփյուռքում տեղի ունեցող իրադարձություններ։ 1962-ին, երբ Մայր Աթոռը դարձավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ, Սփյուռքի թեմերի հետ համագործակցությունն ավելի ակտիվացավ։   *** Այսպիսով՝ ԽՍՀՄ-Հայկական սփյուռք հարաբերությունները հիմնված էին Խորհրդային Միության մշակութային ու գաղափարական նպատակների, ինչպես նաև Սփյուռքի՝ Խորհրդային Հայաստանին աջակցելու պատրաստակամության վրա։ Գիտնականների հետազոտությունը մատնանշում է, որ ԽՍՀՄ-ը սփյուռքահայությանը դիտարկում էր որպես իր նվաճումները աշխարհին ցույց տվող, սոցիալիստական գաղափարախոսությունը տարածող միջոց, միաժամանակ սփյուռքահայությունը միանգամից չընկալեց Խորհրդային Հայաստանը որպես հայրենիք․ դա տեղի ունեցավ աստիճանաբար՝ հասարակական կազմակերպությունների ու եկեղեցու օգնությամբ։  Հոդվածի հեղինակներն ընդգծում են՝ թեև պետություն-սփյուռք հարաբերություններում նյութական աջակցությունը և տնտեսական համագործակցությունը եղան նշանակալի, Խորհրդային Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերություններն աստիճանաբար դարձան ավելի բազմակողմանի և բազմաշերտ։ Պետականազրկության երկարատև շրջանից և Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև գոյությունից հետո Հայաստանի և Սփյուռքի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունները, ըստ էության, ձևավորվեցին խորհրդային տարիներին։  Հետազոտողները հիշատակում են նաև ժամանակակից սփյուռքագիտության մեջ առաջ քաշված մի հիպոթեզ, ըստ որի՝ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) բարձր ցուցանիշ ունեցող պետություններում իրենց սփյուռքի հետ աշխատանքների համար նախատեսված պետական կառույցների հիմնումը պակաս հավանական է։ Այդ երկրներն ավելի քիչ կարիքներ ունեն՝ տնտեսական նպատակներով իրենց սփյուռքի օգնությանը դիմելու: Հրածին Վարդանյանն ընդգծում է, որ Խորհրդային Հայաստանի օրինակն այս տեսանկյունից դիտարկելը հետաքրքրական է, քանի որ Խորհրդային Միության տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը զուգահեռ պետությունը ոչ թե դադարեց Հայկական սփյուռքի հետ աշխատանքներ իրականացնող կառույցի գոյությունը, այլ փոխվեց քաղաքականության բնույթը. սփյուռքի ռեսուրսներն օգտագործելու քաղաքականությունից անցում կատարվեց ինքնության ամրապնդմանն ուղղված քաղաքականության:  Մարիամ Հակոբյանի և Հրածին Վարդանյանի բանախոսությունը Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակույթի կենտրոնում, լուսանկարը՝ Մարիամ Հակոբյանի Մարիամ Հակոբյանն ու Հրածին Վարդանյանն իրենց հետազոտության արդյունքներով բանախոսություն են կազմակերպել Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակույթի կենտրոնում։ Մարիամ Հակոբյանը նշում է՝ իրենց ներկայացրած իրողությունները նորություն էին համայնքի համար, ուստի պլանավորում են պարբերաբար նման միջոցառումներ իրականացնել։ Հետազոտողները ամփոփում են՝ թեման դեռևս չի սպառվել, ուսումնասիրման տարբեր կողմեր կան՝ արխիվային նյութեր, որոնք կարող են ավելին ասել պետություն-սփյուռք այս բազմաբնույթ հարաբերությունների մասին։    Գլխավոր լուսանկարը՝ «Հայրենիք» շաբաթաթերթի՝ 1965-ի համարներից մեկից   Հեղինակ՝ Անի ԽաչատրյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ ««Փող չկա, ու կյանք չկա»․ խորհրդային «բանն» ու հետխորհրդային «բան չկան» | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      

Loading...