Երեւանի քրեական դատարանում այսօր հրապարակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով տուժող կողմի եզրափակիչ ճառը։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց Վահանյանին դատապարտել ամենախիստ պատժի։ Նա, հիշեցնենք, մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ:
Պաղպաղակի 6 արտադրության գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը պնդում է, որ պայթուն է իրականացրել Ղրիմի կամրջի հենասյուներում։ «Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են այս անօրինական օբյեկտի հենարանները։ Եվ այսօր ժամը 4:44-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը»,- նշվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։ «Հենասյուների ստորջրյա հենարանները խորապես վնասված են ստորին մակարդակում»,- ասվում է ուկրաինական կողմի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տեղադրվել է «1100 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութ», «գործողությունը տևել է մի քանի ամիս»:Ղրիմի կամրջի պաշտոնական հաղորդել էր, որ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ապա վերականգնվել: Ռուսական կողմը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել Կիևի այս հայտարարությունը։|factor.am|
Հունիսի 1-ից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ [ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն]
Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը։ Այս մասին հունիսի 3-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Մենք ունենք մի իրավիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս։ Բանից պարզվում է, որ արդեն 30-ը՝ առնվազն, հնարավոր չի լինի գնել։ Թերհավաքագրումները բերելու են նրան, որ այդ գումարը չկա, և 30 տրոլեյբուս արդեն դուրս է եկել ցանկից»,- ասաց Կոստանյանը։ Նրա խոսքով՝ եթե իրավիճակը շարունակվի նույն կերպ, ապա հնարավոր է՝ քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել նաև մնացած 15 տրոլեյբուսները։ Այս իրավիճակի համար խոսնակը մեղավոր համարեց ոչ թե քաղաքապետարանին, այլ այն անձանց, որոնք պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ։ |civilnet.am|
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի փողերի լվացման մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ պարզվել է, որ պաշտոնատար անձի և վերջինիս մերձավոր ազգականների անվամբ 2004-2018 թվականների ընթացքում գրանցվել է Երևանում և ՀՀ մարզերում գտնվող՝ հիշյալ պաշտոնյային փաստացի պատկանող ընդհանուր 39 անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը։ Մասնավորապես՝ Երևանում և մարզերում գտնվող անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ նույն անշարժ գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ ընդհանուր կազմել է ավելի քան 4.843.530.000 ՀՀ դրամ: Բարձրաստիճան պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայում գտնվող ևս 10 անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։
ՌԴ-ն կարող է հունիսի 16-ից ժամանակավորապես սահմանափակել հայկական բուսասանիտարական հավաստագրերով ծաղիկների ներմուծումը, «եթե իրավիճակն արագորեն չշտկվի և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն»։ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումների առնչությամբ։ «Կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսով ծաղիկների վարակման 13 դեպք։ Բացի այդ, արձանագրվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման բազմակի դեպքեր, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-7-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևանում հունիսի 2-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։ [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]
Հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով: ՍԱՏՄ կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել 2025 թ․ մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից: Ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: [ՍԱՏՄ]
Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին
22:16 - 03 հունիսի, 2025Եթե ՀՀ-ն փոփոխի Սահմանադրությունը, պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի․ Ալիևի ներկայացուցիչ |factor.am|
20:19 - 03 հունիսի, 2025Հակակոռուպցիոն դատարանում «տատիկների գործով» առաջին նիստն էր |azatutyun.am|
20:00 - 03 հունիսի, 2025Արտուշ Գաբրիելյանը 12 տարի կասեցված է պահել թմրանյութի ապօրինի շրջանառության գործը |factor.am|
19:12 - 03 հունիսի, 2025Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին
18:56 - 03 հունիսի, 2025Վերահսկողություն է սկսվել պաղպաղակ արտադրող ընկերություններում
18:24 - 03 հունիսի, 2025Քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը
18:21 - 03 հունիսի, 2025Ուկրաինան պնդում է, որ Ղրիմի կամրջի հենասյուներ է պայթեցրել |factor.am|
17:52 - 03 հունիսի, 2025Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին
17:43 - 03 հունիսի, 2025Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը
17:39 - 03 հունիսի, 2025Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին
22:16 - 03 հունիսի, 2025Եթե ՀՀ-ն փոփոխի Սահմանադրությունը, պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի․ Ալիևի ներկայացուցիչ |factor.am|
20:19 - 03 հունիսի, 2025Հակակոռուպցիոն դատարանում «տատիկների գործով» առաջին նիստն էր |azatutyun.am|
20:00 - 03 հունիսի, 2025Արտուշ Գաբրիելյանը 12 տարի կասեցված է պահել թմրանյութի ապօրինի շրջանառության գործը |factor.am|
19:12 - 03 հունիսի, 2025Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին
18:56 - 03 հունիսի, 2025Վերահսկողություն է սկսվել պաղպաղակ արտադրող ընկերություններում
18:24 - 03 հունիսի, 2025Քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը
18:21 - 03 հունիսի, 2025Ուկրաինան պնդում է, որ Ղրիմի կամրջի հենասյուներ է պայթեցրել |factor.am|
17:52 - 03 հունիսի, 2025Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին
17:43 - 03 հունիսի, 2025Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը
17:39 - 03 հունիսի, 2025