Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ Իսրայելի ամբողջ տարածքը գտնվում է Իրանի հրթիռակոծության տակ։ «Տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի Պետության ուղղությամբ։ Խնդրում ենք շարունակել հետևել Թիկունքի հրամանատարության եւ ձեզ ուղարկված ցուցումներին։ Ձեր լսած պայթյունները պայմանավորված են կասեցումներով կամ ընկած հրթիռներով»,- բնակչությանն է դիմել Բանակը՝ նշելով, որ օդային պաշտպանության համակարգը այժմ զբաղված է արձակված հրթիռների հայտնաբերմամբ եւ կասեցմամբ։ Իրանական IRNA գործակալությունը գրում է, որ մի քանի հրթիռ ընկել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքի վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Իրանի նախագահին նա ցավակցություն է հայտնել ու ընդգծել է, որ ՌԴ-ն կողմ է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Նեթանյահուին Պուտինն ասել է, որ ՌԴ-ն դատապարտում է հարձակումը, և նշել, որ Մոսկվան պատրաստակամ է որպես միջնորդ հանդես գալ իսրայելա-իրանական հակամարտությունում։ |factor.am|
Նկատի ունենալով Իրանում ստեղծված իրավիճակը՝ Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ՝ էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966):
Իսրայելը փակել է դեսպանատները բոլոր երկրներում և կոչ արել իր քաղաքացիներին չցուցադրել հրեական կամ իսրայելական նշաններ հանրային վայրերում։ Դեսպանատների կայքերում հրապարակված հայտարարություններում նշվում է, որ Իսրայելը հյուպատոսական ծառայություններ չի մատուցելու, իսկ քաղաքացիները կարող են դիմել տեղի անվտանգության ծառայություններին «թշնամական գործողության» հանդիպելու դեպքում։ |reuters.com|
Իրանի և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում։ Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք: [ՀՀ ԱԱԾ]
Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ տարածաշրջանում, ինչն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության և կայունության վրա։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին. ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով, ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին: [ՀԱԿ հայտարարությունը]
Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա: Այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Պատասխանելով հարցին, թե տեղաշարժեր չկա՞ն սահմաններին, Գրիգորյանն արձագանքել է․ «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»: |azatutyun.am|
ՍԱՏՄ-ն լաբորատոր փորձաքննության է ներկայացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Աբովյան քաղաքի մասնաճյուղում պատրաստվող արտադրատեսակները, որոնցից միայն մեկը՝ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի նմուշը, «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել պահանջներին: Այդ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար: ՍԱՏՄ-ից նշում են, որ վերահսկողությունն իրականացվում է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից ՍԱՏՄ ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին այդ կազմակերպության բոլոր 36 մասնաճյուղերում:
Աշտարակի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 735 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի կնոջը և հորեղբոր տղային պատկանող ընկերության հետ, որի տնօրենը ավագանու նույն անդամն է։
«Ես Իրանին գործարք կնքելու հնարավորություն էի տվել։ Ես նրանց ամենավճռական ձևով ասացի՝ «միայն արեք»». հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա Truth Social-ում գրել է, որ չնայած ջանքերին, Թեհրանը չհետևեց իր խոսքերին. «Կոշտ գծի որոշ իրանցի աջակիցներն առույգ տեսք ունեին, բայց պարզապես չգիտեին՝ ինչ է իրենց սպասվում։ Նրանք բոլորը մահացած են, և էլ ավելի վատ կլինի», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը առանց մանրամասների։ Շարունակելով նախագահ Թրամփը փաստել է՝ շատ մահեր, ավերածություններ են եղել, «բայց դեռ ժամանակ կա՝ վերջ դնելու այս կոտորածին»։ |azatutyun.am|
Իսրայելի ողջ տարածքը Իրանի հրթիռակոծության տակ է. Իսրայելի ՊԲ
22:56 - 13 հունիսի, 2025Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում
22:03 - 13 հունիսի, 2025ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ վեճերը կկարգավորվեն միայն դիվանագիտության ճանապարհով. Թուրքիայի ԱԳ նախարար
21:45 - 13 հունիսի, 2025Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ |factor.am|
21:31 - 13 հունիսի, 2025Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ
20:47 - 13 հունիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ
20:14 - 13 հունիսի, 2025ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին
19:51 - 13 հունիսի, 2025Գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է. մանրամասներ պայթյունից
19:38 - 13 հունիսի, 2025Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ
19:12 - 13 հունիսի, 2025Իսրայելը փակել է դեսպանատները ամբողջ աշխարհում
18:57 - 13 հունիսի, 2025Իսրայելի ողջ տարածքը Իրանի հրթիռակոծության տակ է. Իսրայելի ՊԲ
22:56 - 13 հունիսի, 2025Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում
22:03 - 13 հունիսի, 2025ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ վեճերը կկարգավորվեն միայն դիվանագիտության ճանապարհով. Թուրքիայի ԱԳ նախարար
21:45 - 13 հունիսի, 2025Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ |factor.am|
21:31 - 13 հունիսի, 2025Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ
20:47 - 13 հունիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ
20:14 - 13 հունիսի, 2025ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին
19:51 - 13 հունիսի, 2025Գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է. մանրամասներ պայթյունից
19:38 - 13 հունիսի, 2025Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ
19:12 - 13 հունիսի, 2025Իսրայելը փակել է դեսպանատները ամբողջ աշխարհում
18:57 - 13 հունիսի, 2025