INFOTAG
Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Մշակույթի նախկին նախարար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։
Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։
1999-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։ Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում:
2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:
2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:
2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:
2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը:
2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարով։
Եղել է Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչը։