Երևանում Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Նախարար Միրզոյանի բացման խոսքում նշել է, որ վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է:
Ինչ է նախատեսում ՔՊ խմբակցության հեղինակած ՀԷՑ-ի «ազգայնացման» նախագիծը: Նախագիծը ԱԺ-ում զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջարկվում է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու լիազորություն տալ հանրային իշխանության մարմիններին՝ ժամանակին միջամտելու կարգավորող գործունեությանը, «երբ դեռ վտանգը միայն հավանական է կամ սկիզբ առնող է, որ պաշտպանեն հասարակության շահերը՝ առանց սպասելու որպես կանոն նեգատիվ հետևանքների առաջացմանը»: «Կանխարգելիչ միջոցառումները ուղղված են շտկելու իրավիճակը, վերացնելու հավանական խախտումները և դրանց առաջացման ռիսկերը և ապահովելու անխափան ծառայությունների մատուցումը սպառողներին: Փոփոխություններն անհրաժեշտ են, որ ՀՀ էներգետիկայի ոլորտում հանրային իշխանության մարմինները ստանան արդյունավետ կանխարգելիչ լծակներ էական հանրային շահերը պաշտպանելու համար»,- նշեց զեկուցողը:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատարագ է մատուցել Մայր տաճարում՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»: Արարողությանը ներկա էր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Արցախի թեմի առաջնորդը, խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և ռազմագերիների մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության։ «Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած հայ, ով ապրել և գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատյալների փոխարեն»,- ասաց Սրբազանը:
Նախատեսվում է, որ տրանսպորտում հսկողություն են իրականացնելու համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Նրանք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնականացում կատարելու համար: Ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել այն անհրաժեշտության դեպքում հսկողություն իրականացնող անձանց տրամադրելու համար:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ակցիա են իրականացնում ԱԺ մուտքի դռների առաջ: Նրանք իրենց բողոքն են հայտնում տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։ «Բոյկոտը սահմանափակելուն և քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»,- խորհրդարանի շենքը մտնող պատգամավորներին է դիմում «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը։
«Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է 935 մարդ, այդ թվում՝ 38 երեխա։ Թեհրանի Էվին բանտի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվածների թիվը՝ 71-ից հասել է 79-ի»,- ասել է Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը: |factor.am|
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]
Քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում է Սամվել Կարապետյանի պաստառը։ Քաղաքապետարանի աշխատակիցները հեռացումը հիմնավորել են Երևանի ավագանու որոշմամբ, որի համաձայն՝ նման չափի գովազդներ տեղադրելու համար անհրաժեշտ է վարչական շրջանի ղեկավարի կողմից թույլտվություն: Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ նման թույլտվություն չկա: «Տաշիր»-ի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը սա ապօրինի է համարում՝ նշելով, որ որոշումը վիճարկելու են դատարանում: Անցած շաբաթ էլ Հյուսիսային պողոտայից էին հեռացվել գովազդային էկրանները, որոնց վրա գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարն էր ու գրառումը՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին»: Գովազդային վահանակները տեղադրված էին գործարարին պատկանող «Տաշիր սթրիթ» մոլի մուտքերի մոտ: |azatutyun.am|
«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են»: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը։ «Ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը», - ասել է Փաշինյանը:
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը ստորագրել են «ՀՀ և ԵՄ միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը: [ՀՀ ԱԳՆ]
Դատախազը միջնորդագիր կուղարկի ԱԺ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար |azatutyun.am|
Այսօր 16:05Մհեր Գրիգորյանը Մագդալենա Գրոնոյին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները
Այսօր 15:44Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ
Այսօր 15:27Կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստ
Այսօր 15:13Վերջին տարիիներին ԵՄ-ի դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է. Միրզոյանի ելույթը
Այսօր 15:11«Կանխարգելիչ լծակներ պետությանը՝ ՀՀ էներգետիկայի ոլորտում». ինչ է նախատեսում ՀԷՑ-ի «ազգայնացման» նախագիծը
Այսօր 13:52Արցախի թեմի առաջնորդը պատարագ է մատուցել Մայր տաճարում՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»
Այսօր 13:04Ուղևորը պետք է ոչ ուշ քան 1 րոպեի ընթացքում վճարի տրանսպորտում և կրիչը ողջ ընթացքում պահի իր մոտ՝ հսկիչին ցույց տալու համար
Այսօր 12:54Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը |armenpress.am|
Այսօր 12:21«ՀԷՑ-ի խլման գործընթացը ինչո՞ւ հրատապ պետք է քննարկենք», «ՀԷՑ և խլել բառերը չկան նախագծում». ԱԺ-ում քննարկվում է ՀԷՑ-ի պետականացման նախագիծը |tert.am|
Այսօր 12:18Դատախազը միջնորդագիր կուղարկի ԱԺ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար |azatutyun.am|
Այսօր 16:05Մհեր Գրիգորյանը Մագդալենա Գրոնոյին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները
Այսօր 15:44Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ
Այսօր 15:27Կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստ
Այսօր 15:13Վերջին տարիիներին ԵՄ-ի դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է. Միրզոյանի ելույթը
Այսօր 15:11«Կանխարգելիչ լծակներ պետությանը՝ ՀՀ էներգետիկայի ոլորտում». ինչ է նախատեսում ՀԷՑ-ի «ազգայնացման» նախագիծը
Այսօր 13:52Արցախի թեմի առաջնորդը պատարագ է մատուցել Մայր տաճարում՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»
Այսօր 13:04Ուղևորը պետք է ոչ ուշ քան 1 րոպեի ընթացքում վճարի տրանսպորտում և կրիչը ողջ ընթացքում պահի իր մոտ՝ հսկիչին ցույց տալու համար
Այսօր 12:54Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը |armenpress.am|
Այսօր 12:21«ՀԷՑ-ի խլման գործընթացը ինչո՞ւ հրատապ պետք է քննարկենք», «ՀԷՑ և խլել բառերը չկան նախագծում». ԱԺ-ում քննարկվում է ՀԷՑ-ի պետականացման նախագիծը |tert.am|
Այսօր 12:18