Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։ Նա վիրավորել է երեք ոստիկանի, որից հետո սպանվել է ոստիկանների կողմից։ Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության հնարավոր հանցակիցների։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակված է։ Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը մինչև ոստիկանական գործողությունների ավարտը: |azatutyun.am|
Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների կեսից ավելին։ Եթե ոչ ոք չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, երկու շաբաթից կկայանա երկրորդ փուլ, որտեղ հաղթելու համար պետք է հավաքել պարզ մեծամասնություն։ |factor.am|
Վրաստանի ՆԳՆ-ն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին և առաջիկա բողոքի ակցիայի ժամանակ զերծ մնալ անօրինական գործողություններից։ Ընդդիմությունը, որը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսօր հավաքվելու է Թբիլիսիի կենտրոնում և պատրաստվում է գիշերել խորհրդարանի շենքի մոտ։ Վաղը այստեղ նախատեսված է օրենսդիր մարմնի առաջին նիստը։ Վրաստանի ՆԳՆ-ն շեշտել է, որ ռազմավարական կամ առանձնապես կարևոր օբյեկտի արգելափակումն օրենքով արգելված է, և դրա համար սպառնում է քրեական պատասխանատվության։ |azatutyun.am|
COP29 համաժողովում երկրները համաձայնել են մինչև 2035թ. տարեկան 300 միլիարդ դոլար տրամադրել՝ օգնելու աղքատ երկրներին դիմակայել կլիմայի փոփոխություններին։ «Այս գործարքը կաջակցի մաքուր էներգիայի աճին և կպաշտպանի միլիարդավոր կյանքեր»,- ասել է ՄԱԿ-ի կլիմայի ղեկավար Սայմոն Սթիլը` խոստովանելով, որ բանակցությունները բավականին դժվար են եղել։ Ավարտից հետո էլ Հնդկաստանի ներկայացուցիչն, օրինակ, դժգոհել է, որ «այս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան պատրանք», և որ այն չի լուծի խնդրի մասշտաբները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն, իր հերթին, հայտարարել է, որ ավելի հավակնոտ արդյունքի հույս ուներ։ |azatutyun.am|
ՌԴ-ում հարցվածների 53 տոկոսի կարծիքով՝ Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկսի, այս մասին են վկայում Russian Field հետազոտական ընկերության կողմից նոյեմբերին անցկացված հարցման արդյունքները։ Ռազմական գործողությունների շարունակության օգտին կողմ է արտահայտվել ռուսաստանցիների 36 տոկոսը՝ սա 2022 թվականի մարտից ամենացածր ցուցանիշն է։ Խաղաղության համաձայնագիրը «վաղը» ստորագրելուն աջակցել է հարցվածների 79 տոկոսը։ Անցած օրերին Ուկրաինայում նմանատիպ հարցումներ է իրականացրել Gallup ընկերությունը։ Արդունքների համաձայն՝ 52 տոկոսը կցանկանար, որ Կիևը հնարավորինս շուտ նստի խաղաղ բանակցությունների սեղանին: |azatutyun.am|
Ադրբեջանի հյուրընկալած ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը պաշտոնապես ավարտվել է, Բաքվում ապամոնտաժում են հավաքի ենթակառուցվածքները, սակայն COP29-ի վերջնական գործարքը դեռ չկա։ Ադրբեջանի իշխանությունը երեկ ներկայացրել էր համաձայնագրի նախագիծ, ըստ որի հարուստ երկրները պետք է տարեկան 250 միլիարդ դոլար տրամադրեն աղքատ երկրներին մինչև 2035 թվականը՝ կլիմայի փոփոխությունների, դրա հետևանքների դեմ պայքարի համար: Համաժողովի մասնակիցները կտրականապես մերժել էին նախագիծը։ Բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշեր, ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կհրապարակվի համաձայնագրի վերջնական տարբերակը։ |azatutyun.am|
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աղազարյանին ևս խնդրել է մանդատը վայր դնել, դեռ շարունակելո՞ւ է պայքարել: «Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,- ասել է պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանը ԱԺ-ում, նշել է, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։ «Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննակումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի և նախագիծ է մտնում ԱԺ։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունը արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։ |armenpress.am|
Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, ովքեր արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․ «Մենք նախ կպայմանավորվենք, որ ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 հազար ստորագրություն հավաքելու տարբերակին, ինչից հետո այդ հարցը կդրվի հանրաքվեի»,- ասել է նա: |tert.am|
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում պարտվել է Ավստրիայի ընտրանուն
19:49 - 24 նոյեմբերի, 2024Պուտինը վավերացրել է Հարավային Օսիայի հետ ռազմատեխնիկական գործակցության փաստաթուղթը |azatutyun.am|
17:54 - 24 նոյեմբերի, 2024Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր |tert.am|
17:50 - 24 նոյեմբերի, 2024«Մենք կմնանք, դու՝ գնա». կանանց երթը Թբիլիսիում |aliq.ge|
17:26 - 24 նոյեմբերի, 2024Հրաձգություն Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ |azatutyun.am|
15:54 - 24 նոյեմբերի, 2024Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում, որը քույր քաղաքների հարաբերություններ է սկսել Մեղրիի հետ
15:49 - 24 նոյեմբերի, 20241 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք գնելու նպատակով
15:24 - 24 նոյեմբերի, 2024Ռումինիայում նախագահական ընտրություններ են |factor.am|
13:48 - 24 նոյեմբերի, 2024Վրաստանի ՆԳՆ-ն սպասվող ցույցից առաջ զգուշացրել է արել ընդդիմությանը |azatutyun.am|
13:11 - 24 նոյեմբերի, 2024ՀՀ ՊՆ-ն ԶԼՄ-ներին հորդորել է սպառազինության ձեռքբերման մասին լուրերը հրապարակելուց առաջ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ
12:44 - 24 նոյեմբերի, 2024Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում պարտվել է Ավստրիայի ընտրանուն
19:49 - 24 նոյեմբերի, 2024Պուտինը վավերացրել է Հարավային Օսիայի հետ ռազմատեխնիկական գործակցության փաստաթուղթը |azatutyun.am|
17:54 - 24 նոյեմբերի, 2024Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր |tert.am|
17:50 - 24 նոյեմբերի, 2024«Մենք կմնանք, դու՝ գնա». կանանց երթը Թբիլիսիում |aliq.ge|
17:26 - 24 նոյեմբերի, 2024Հրաձգություն Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ |azatutyun.am|
15:54 - 24 նոյեմբերի, 2024Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում, որը քույր քաղաքների հարաբերություններ է սկսել Մեղրիի հետ
15:49 - 24 նոյեմբերի, 20241 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք գնելու նպատակով
15:24 - 24 նոյեմբերի, 2024Ռումինիայում նախագահական ընտրություններ են |factor.am|
13:48 - 24 նոյեմբերի, 2024Վրաստանի ՆԳՆ-ն սպասվող ցույցից առաջ զգուշացրել է արել ընդդիմությանը |azatutyun.am|
13:11 - 24 նոյեմբերի, 2024ՀՀ ՊՆ-ն ԶԼՄ-ներին հորդորել է սպառազինության ձեռքբերման մասին լուրերը հրապարակելուց առաջ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ
12:44 - 24 նոյեմբերի, 2024