ՌԴ-ում հարցվածների 53 տոկոսի կարծիքով՝ Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկսի, այս մասին են վկայում Russian Field հետազոտական ընկերության կողմից նոյեմբերին անցկացված հարցման արդյունքները։ Ռազմական գործողությունների շարունակության օգտին կողմ է արտահայտվել ռուսաստանցիների 36 տոկոսը՝ սա 2022 թվականի մարտից ամենացածր ցուցանիշն է։ Խաղաղության համաձայնագիրը «վաղը» ստորագրելուն աջակցել է հարցվածների 79 տոկոսը։ Անցած օրերին Ուկրաինայում նմանատիպ հարցումներ է իրականացրել Gallup ընկերությունը։ Արդունքների համաձայն՝ 52 տոկոսը կցանկանար, որ Կիևը հնարավորինս շուտ նստի խաղաղ բանակցությունների սեղանին: |azatutyun.am|
Ադրբեջանի հյուրընկալած ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը պաշտոնապես ավարտվել է, Բաքվում ապամոնտաժում են հավաքի ենթակառուցվածքները, սակայն COP29-ի վերջնական գործարքը դեռ չկա։ Ադրբեջանի իշխանությունը երեկ ներկայացրել էր համաձայնագրի նախագիծ, ըստ որի հարուստ երկրները պետք է տարեկան 250 միլիարդ դոլար տրամադրեն աղքատ երկրներին մինչև 2035 թվականը՝ կլիմայի փոփոխությունների, դրա հետևանքների դեմ պայքարի համար: Համաժողովի մասնակիցները կտրականապես մերժել էին նախագիծը։ Բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշեր, ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կհրապարակվի համաձայնագրի վերջնական տարբերակը։ |azatutyun.am|
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աղազարյանին ևս խնդրել է մանդատը վայր դնել, դեռ շարունակելո՞ւ է պայքարել: «Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,- ասել է պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանը ԱԺ-ում, նշել է, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։ «Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննակումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի և նախագիծ է մտնում ԱԺ։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունը արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։ |armenpress.am|
Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, ովքեր արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․ «Մենք նախ կպայմանավորվենք, որ ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 հազար ստորագրություն հավաքելու տարբերակին, ինչից հետո այդ հարցը կդրվի հանրաքվեի»,- ասել է նա: |tert.am|
Հիմա մենք ինչքան նեղվում ենք, ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք «Արեւմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում ա։ Ոնց ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում։ Հիմա էլի ասելու են՝ ա՜, հերթական դավաճանությունը, էս ստոր տականքությունը։ Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում եւ մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել եւ ցույց տալ պատճառահետեւանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում ա ես գիտակացաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ․ ես չեմ կարող դա թույլ տալ։ [Նիկոլ Փաշինյան]
Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձեւով․ հիմա ինչ ա տեղի ունենում․ ես ծառայողական մեքենաների ցուցակներն ուզում եմ, եւ առավոտ էլ էի դրանով զբաղված, եւ էսպես գրիչով խազեր եմ քաշում էդ մեքենաների վրա։ Խոսքը ծառայողական մեքենաների մասին է, որոնք ծառայում են անձանց։ Դրանց մոտ 80 տոկոսը կկրճատվի։ [Նիկոլ Փաշինյան]
Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ եւ նույն պատճառաբանությամբ և խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանն այդ խնդրանքը մերժել է, Փաշինյանն ասաց, որ հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2020 թվականին Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը ստացել եմ նաև այդ ժամանակ։ Շատ խորը ուսումնասիրություն է կատարվել և այդ ահազանգերը հերքվել են։ Հիմա նորից կիրականացվեն ստուգումներ, և մեծ հավանականությամբ այդ ահազանգերը կրկին կհերքվեն»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությանը, թե Պողոսյանը կապ ունի կոռուպցիոն գործարքների հետ։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին։ «Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացին առնչվող մարտահրավերները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ |factor.am|
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
20:58 - 23 նոյեմբերի, 2024Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքներում 24 ժամ ջուր չի լինի
19:36 - 23 նոյեմբերի, 2024Լավրովն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր |tert.am|
18:35 - 23 նոյեմբերի, 2024ՏԿԵ նորանշանակ նախարարը ծանոթացել է Նոր Հաճնի կամրջի շինարարական աշխատանքներին
17:27 - 23 նոյեմբերի, 2024Ադրբեջանական SOCAR-ը ցանկանում է վաճառել Թուրքիայում իր բիզնեսներից մեկը․ Bloomberg |azatutyun.am|
17:25 - 23 նոյեմբերի, 2024Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters |tert.am|
17:04 - 23 նոյեմբերի, 2024ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
17:00 - 23 նոյեմբերի, 2024Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
16:21 - 23 նոյեմբերի, 2024Թեհրանը բողոքի նոտա է ներկայացրել Մոսկվային՝ Կազանում երկու իրանցի ուսանողներին բռնությամբ ձերբակալելու կապակցությամբ
16:06 - 23 նոյեմբերի, 2024ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
20:58 - 23 նոյեմբերի, 2024Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքներում 24 ժամ ջուր չի լինի
19:36 - 23 նոյեմբերի, 2024Լավրովն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր |tert.am|
18:35 - 23 նոյեմբերի, 2024ՏԿԵ նորանշանակ նախարարը ծանոթացել է Նոր Հաճնի կամրջի շինարարական աշխատանքներին
17:27 - 23 նոյեմբերի, 2024Ադրբեջանական SOCAR-ը ցանկանում է վաճառել Թուրքիայում իր բիզնեսներից մեկը․ Bloomberg |azatutyun.am|
17:25 - 23 նոյեմբերի, 2024Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters |tert.am|
17:04 - 23 նոյեմբերի, 2024ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
17:00 - 23 նոյեմբերի, 2024Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
16:21 - 23 նոյեմբերի, 2024Թեհրանը բողոքի նոտա է ներկայացրել Մոսկվային՝ Կազանում երկու իրանցի ուսանողներին բռնությամբ ձերբակալելու կապակցությամբ
16:06 - 23 նոյեմբերի, 2024