Միքայել Մինասյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին Factor. am-ի հարցին ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնելով, որ հարուցված վարույթի շրջանակներում 13 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, ենթադրյալ հանցագործությամբ պետությանը պատճառվել է 350 մլն դոլարի վնաս: Դատախազությունը գործից այլ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ: Միքայել Մինասյանն անցնում է 76 դրվագով: Ըստ մեղադրանքի՝ առանձնպես խոշոր չափով խարդախություն կատարելու,կաշառք տալու, հակամրցակցային գործունեությանյան, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար Մինասյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: |factor.am|
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ։ Գաբրիելյանը, հիշեցնենք, պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Այժմ նա մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին: Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Դատարանը կալանքից ազատեց հունիսի 12 -ի բախումների գործով չորս մեղադրյալի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Եվս 8 անձի դեպքում կիրառված տնային կալանքը փոխվեց, այս դեպքում էլ ընտրվեց վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Հանրային մեղադրողները մինչդեռ առաջարկում էին պահպանել նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցները։ [Փաստաբան Ռուբեն Մելիքյան] |azatutyun.am| |azatutyun.am|
Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից։ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322թթ․ համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992թ․ դեկտեմբերի 9-ին M=5,0:
ՍԱՏՄ-ից հավաստիացնում են, որ հողից հանված հավերի ապրանքախմբից խանութներ չի հասել, քանի որ ամբողջ գործողությունը տեղի է ունեցել անմիջապես սահմանային վերահսկողությունից հետո։ |hetq.am|
Զապորոժիեի ատոմակայանում հրդեհը վերջնականապես մարվել է, տուժածներ չկան։ Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտնել է, որ Էներգոդարի և ամբողջ տարածաշրջանի համար «վտանգ չկա», ռադիացիոն ֆոնը «նորմայի սահմաններում է»։ |azatutyun.am|
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն: Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի: [ՄԻՊ]
Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: 9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: [ՀՀ ԱՆ]
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․ 6 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար, 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:
Հայաստանի օլիմպիական պատվիրակությանը մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում |1lurer.am|
22:53 - 12 օգոստոսի, 2024Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել 76 դրվագով |factor.am|
22:46 - 12 օգոստոսի, 2024ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իսրայելական հարվածները Գազայում գտնվող դպրոցին |armenpress.am|
22:17 - 12 օգոստոսի, 2024Դատարանի որոշմամբ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կիրականացվի
21:45 - 12 օգոստոսի, 2024Ներկայումս մեր վերահսկողության տակ է ՌԴ տարածքի մոտ 1,000 քառ․ կմ․ Ուկրաինայի ԶՈւ հրամանատար |tert.am|
21:44 - 12 օգոստոսի, 2024Պաղեստինի նախագահը ժամանել է Մոսկվա |tert.am|
21:03 - 12 օգոստոսի, 2024Մյասնիկյան պողոտայում մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է
20:51 - 12 օգոստոսի, 2024Պայքարելու ենք մինչև վերջ. Գիլոյանը՝ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքի մասին
20:37 - 12 օգոստոսի, 2024Թուրքիայի Շըռնաք նահանգում մեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ |1lurer.am|
20:32 - 12 օգոստոսի, 2024Յուրաքանչյուրիդ փոքր քայլը մի մասնիկն է մեծ փոփոխության. ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է երիտասարդների միջազգային օրը
20:29 - 12 օգոստոսի, 2024Հայաստանի օլիմպիական պատվիրակությանը մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում |1lurer.am|
22:53 - 12 օգոստոսի, 2024Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել 76 դրվագով |factor.am|
22:46 - 12 օգոստոսի, 2024ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իսրայելական հարվածները Գազայում գտնվող դպրոցին |armenpress.am|
22:17 - 12 օգոստոսի, 2024Դատարանի որոշմամբ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կիրականացվի
21:45 - 12 օգոստոսի, 2024Ներկայումս մեր վերահսկողության տակ է ՌԴ տարածքի մոտ 1,000 քառ․ կմ․ Ուկրաինայի ԶՈւ հրամանատար |tert.am|
21:44 - 12 օգոստոսի, 2024Պաղեստինի նախագահը ժամանել է Մոսկվա |tert.am|
21:03 - 12 օգոստոսի, 2024Մյասնիկյան պողոտայում մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է
20:51 - 12 օգոստոսի, 2024Պայքարելու ենք մինչև վերջ. Գիլոյանը՝ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքի մասին
20:37 - 12 օգոստոսի, 2024Թուրքիայի Շըռնաք նահանգում մեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ |1lurer.am|
20:32 - 12 օգոստոսի, 2024Յուրաքանչյուրիդ փոքր քայլը մի մասնիկն է մեծ փոփոխության. ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է երիտասարդների միջազգային օրը
20:29 - 12 օգոստոսի, 2024