Ուկրաինացի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Ռուսաստանի տարածքում գտնվող 74 բնակավայր։ Նման գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա չի հստակեցրել, թե ռուսաստանցի քանի խաղաղ բնակիչ է մնացել այդ բնակավայրերում։ «Չնայած բարդ ինտենսիվ մարտերին, մեր ուժերը շարունակում են առաջխաղացումը Կուրսկի մարզում, և մեր «փոխանակման ֆոնդը» աճում է»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։ |hetq.am|
Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրեթե երկու տարի անց վերացվել է։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշել է որպես նոր խափանման միջոց ընտրել տնային կալանքը։
Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու: Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն։ Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`1 բաժակ բնական հյութ (30 գրամ կամ 7.5 թեյի գդալ շաքար), 1 բաժակ գազավորված քաղցր ըմպելիք (33 գրամ կամ 8.5 թեյի գդալ շաքար), 1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ շաքար), 100 գր. պաղպաղակ (21 գրամ կամ 5 թեյի գդալ շաքար), 200 գրամ յոգուրտ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ), 1 փոքր թխվածքաբլիթ (3 գրամ կամ 3/4 թեյի գդալ): [ՀՀ ԱՆ]
Միքայել Մինասյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին Factor. am-ի հարցին ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնելով, որ հարուցված վարույթի շրջանակներում 13 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, ենթադրյալ հանցագործությամբ պետությանը պատճառվել է 350 մլն դոլարի վնաս: Դատախազությունը գործից այլ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ: Միքայել Մինասյանն անցնում է 76 դրվագով: Ըստ մեղադրանքի՝ առանձնպես խոշոր չափով խարդախություն կատարելու,կաշառք տալու, հակամրցակցային գործունեությանյան, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար Մինասյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: |factor.am|
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ։ Գաբրիելյանը, հիշեցնենք, պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Այժմ նա մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին: Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Դատարանը կալանքից ազատեց հունիսի 12 -ի բախումների գործով չորս մեղադրյալի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Եվս 8 անձի դեպքում կիրառված տնային կալանքը փոխվեց, այս դեպքում էլ ընտրվեց վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Հանրային մեղադրողները մինչդեռ առաջարկում էին պահպանել նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցները։ [Փաստաբան Ռուբեն Մելիքյան] |azatutyun.am| |azatutyun.am|
Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից։ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322թթ․ համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992թ․ դեկտեմբերի 9-ին M=5,0:
ՍԱՏՄ-ից հավաստիացնում են, որ հողից հանված հավերի ապրանքախմբից խանութներ չի հասել, քանի որ ամբողջ գործողությունը տեղի է ունեցել անմիջապես սահմանային վերահսկողությունից հետո։ |hetq.am|
Զապորոժիեի ատոմակայանում հրդեհը վերջնականապես մարվել է, տուժածներ չկան։ Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտնել է, որ Էներգոդարի և ամբողջ տարածաշրջանի համար «վտանգ չկա», ռադիացիոն ֆոնը «նորմայի սահմաններում է»։ |azatutyun.am|
Պուտինն այժմ ստիպված է նահանջել Ռուսաստանի տարածք․ Բորել |tert.am|
22:59 - 13 օգոստոսի, 20242024 թ. ընթացքում նախատեսվում է 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը
21:55 - 13 օգոստոսի, 2024Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է ՌԴ 74 բնակավայր. Զելենսկի |hetq.am|
21:32 - 13 օգոստոսի, 2024Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային |1lurer.am|
21:21 - 13 օգոստոսի, 2024Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու որոշում կայացնել․Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբաս |tert.am|
20:47 - 13 օգոստոսի, 2024Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում
20:18 - 13 օգոստոսի, 2024Պուտինն ու Աբասն անդրադարձել են Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու հարցին |1lurer.am|
19:24 - 13 օգոստոսի, 2024Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են՝ թիրախավորել է Թել Ավիվը և նրա արվարձանները |azatutyun.am|
19:13 - 13 օգոստոսի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
18:32 - 13 օգոստոսի, 2024ԱԺ նախագահը ստորագրել է Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
17:25 - 13 օգոստոսի, 2024Պուտինն այժմ ստիպված է նահանջել Ռուսաստանի տարածք․ Բորել |tert.am|
22:59 - 13 օգոստոսի, 20242024 թ. ընթացքում նախատեսվում է 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը
21:55 - 13 օգոստոսի, 2024Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է ՌԴ 74 բնակավայր. Զելենսկի |hetq.am|
21:32 - 13 օգոստոսի, 2024Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային |1lurer.am|
21:21 - 13 օգոստոսի, 2024Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու որոշում կայացնել․Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբաս |tert.am|
20:47 - 13 օգոստոսի, 2024Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում
20:18 - 13 օգոստոսի, 2024Պուտինն ու Աբասն անդրադարձել են Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու հարցին |1lurer.am|
19:24 - 13 օգոստոսի, 2024Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են՝ թիրախավորել է Թել Ավիվը և նրա արվարձանները |azatutyun.am|
19:13 - 13 օգոստոսի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
18:32 - 13 օգոստոսի, 2024ԱԺ նախագահը ստորագրել է Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
17:25 - 13 օգոստոսի, 2024