Հունիսի 19-ից լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն Արշակունյաց պողոտա - Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում: [Երևանի քաղաքապետարան]
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի 11 մասնաճյուղ․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՍԱՏՄ-ի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Այսօր կասեցվել է ընկերության Էջմիածնի մասնաճյուղի արտադրական գործունեությունը։ ՍԱՏՄ-ից նշում են, որ տեսուչների կողմից անցկացվող ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Նշենք, որ ինչպես հայտնում է ՍԱՏՄ-ն, ստուգումն իրականացվում է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա բոլոր 36 մասնաճյուղերում։
ՄԻՊ ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են Սամվել Կարապետյանին։ ՄԻՊ աշխատակազմից նշում են, որ խորհրդապահական առանձնազրույց են ունեցել նրա հետ:
Սամվել Կարապետյանի նպատակը պետությանը և եկեղեցուն հաշտեցնելն էր. հայտարարել է պաշտպան Լիանա Գասպարյանը։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սամվել Կարապետյանը՝ ասելով, որ «եթե քաղաքական գործիչները չկարողանան, մենք ենք մեր ձևով մասնակցելու այս ամեն ինչին»։ «Այդ արտահայտության տակ որևէ միտում չկա, Կարապետյանն այն կարծիքին է, որ դա ընդամենը երկու կողմերի միջև եղել է հաշտության կոչ։ Եթե հաշտության չգան, իր միջոցներով կփորձի երկու կողմերին բերել հաշտության»։ |factor.am|
Հունիսին ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց մասին Կազմակերպությանը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները: Տեսակցության շրջանակներում տեղի են ունեցել առանձնազրույցներ, հնարավորություն՝ կապվել հարազատների հետ և փոխանցվել են փաթեթներ ընտանիքների կողմից:[Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունի] |tert.am|
ԱԺ-ն սկսել է քննարկել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Հիշեցնենք, որ Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։
Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին ամերիկյան հարվածների նախագծին, բայց վերջնական հրաման չկա։ Այդ մասին գրում են The Wall Street Journal-ը և Bloomberg-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ The Wall Street Journal-ի զրուցակցի տվյալներով՝ Թրամփն իր ավագ օգնականներին հայտնել է, որ հավանություն է տալիս հարձակման ծրագրերին, սակայն առայժմ ձեռնպահ է մնում՝ սպասելով՝ արդյոք Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Ամերիկյան հարվածի հնարավոր թիրախը, ըստ WSJ-ի, Ֆորդոյում ուրանի հարստացման գործարանն է։ Bloomberg-ն էլ գրում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են «առաջիկա օրերին» Իրանին հարվածելու հնարավորությանը։ Նրանցից ոմանք նշում են, որ դա կարող է տեղի ունենալ հանգստյան օրերին, սակայն հավելում, որ ամեն ինչ դեռևս կարող է փոխվել։ Bloomberg-ի աղբյուրներից մեկն ընդգծում է, որ դաշնային մի քանի գործակալությունների ղեկավարներ արդեն իսկ սկսել են պատրաստվել Իրանին հարվածելու գործընթացին։ |hetq.am|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ կոտրել են իր մեքենայի կողապակին և հայելիները։ «Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։ Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում», - գրել է պատգամավորը ֆեյսբուքյան էջում։
«Գրանդ քենդիի» պաղպաղակների արտադրության կասեցումը վերացվել է: Կրկնակի հետազոտության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: [ՍԱՏՄ]
Անհետ կորածների հարազատները Հերացի փողոցում են, այստեղ նաև մեծ թվով ոստիկաններ կան: Նրանք բանակցում էին փոխոստիկանապետի հետ կես կամ մեկ ժամով փակելու փողոցը, իրենց ակցիան իրականացնելու ու վերադառնալու Բաղրամյան պողոտա: Փոխոստիկանապետը, սակայն, թույլ չէր տալիս: Հարազատները մի պահ նստեցին փողոցում՝ փակելով այն, սակայն ոստիկանները հեռացրին նրանց փողոցից:
Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ |tert.am|
23:00 - 19 հունիսի, 2025ՌԴ-ն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել |factor.am|
22:32 - 19 հունիսի, 2025Աշխատանքային խորհրդակցություն ՆԳՆ փրկարար ծառայությունում․ ամփոփվել են համալիր ստուգումների արդյունքները
22:01 - 19 հունիսի, 2025Լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն. Երևանի քաղաքապետարան
21:22 - 19 հունիսի, 2025Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ալ-Ղայթին
21:05 - 19 հունիսի, 2025Պուտինը և Սի Ծինփինը հեռախոսազրույցում դատապարտել են Իսրայելի գործողությունները |factor.am|
20:21 - 19 հունիսի, 2025Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովին
19:49 - 19 հունիսի, 2025Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ
18:47 - 19 հունիսի, 2025Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի Էջմիածնում գտնվող կետը
18:25 - 19 հունիսի, 2025ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սամվել Կարապետյանին
18:17 - 19 հունիսի, 2025Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ |tert.am|

18:17 - 19 հունիսի, 2025