10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ․ Ս․–ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ: Դատավորը պահանջել է 3.892.500 ՀՀ դրամին համարժեք՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք: Զ. Ս.-ն, համաձայնվելով դատավորին կաշառք տալու առաջարկին, Գ. Խ.-ին է տվել պահանջված կաշառքի գումարը՝ այն դատավորին փոխանցելու նպատակով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: [Հակակոռուպցիոն կոմիտե]
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության որոշումներից:
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։ «Մոսկվան շահագրգռված է Բաքվի ու Երևանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ասել է Բելոուսովը՝ հավելելով, թե Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաև նշել է, թե արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում։ «Նրանց նպատակը ոչ թե անվտանգությունն ամրապնդելն է, այլ այստեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»,- հայտարարել է Անդրեյ Բելոուսովը։ |factor.am|
Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը: Պետականություն ունենալը, առավել ևս այն գործով արժևորելը, պահպանելն ու զարգացնելը խելացի, իրենց ուժը գիտակցող և ինքնության համար արժանապատվորեն պայքարող ազգերին տրվող շնորհ է: Առաջին հանրապետության փորձը, իր ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ, կարևոր դաս է մեզ համար և հիշեցում, որ այսօր աշխարհում շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին… Իսկ հայոց նոր պետականությունն արդեն 34 տարեկան է: [ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սարդարապատի հուշահամալիրից․ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»։ |armenpress.am|
Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը, hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին, հավատը ուժեղ գտնվեց վախից, ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը, ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից, մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը, ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք, և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը: [ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը]
Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։ [Ամենայն Հայոց Կաոթողիկոսի շնորհավորական ուղերձը]
Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար։ Սարդարապատի՝ միասնության և կազմակերպվածության օրինակը, վստահ եմ, մեզ դեռ ոգեշնչելու է՝ դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը։ [Ռոբերտ Քոչարյան]
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ (https://infocom.am/hy/article/154825) է հղել Հանրապետության օրվա առթիվ․ «Ներկայումս ինչպես և 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով։ Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում որպես երկարաժամկետ կայունության ու առաջընթացի գրավական։ Յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը մեր պետության ու սերունդների առաջ մեր երկրի զարգացման շարժիչ ուժն է»։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է Ադրբեջան: Լաչինի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջան կժամանի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու մայիսի 28-ին կայանալիք Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռակողմ գագաթնաժողովին և Լաչինի օդանավակայանի բացմանը։ Գագաթնաժողովը նվիրված կլինի տարածաշրջանային համագործակցությանը, տնտեսական կապերին և ընդհանուր մարտահրավերներին: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև ապագա համագործակցությունը: |1lurer.am|
Վահան Կոստանյանը Միրոսլավ Պապայի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը
17:39 - 28 մայիսի, 2025ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Իրանի նախկին ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրների կրթական, գիտական ներուժի իրացումը
16:57 - 28 մայիսի, 2025Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է
16:42 - 28 մայիսի, 2025Ալիևը երախտագիտություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին 44-օրյա պատերազմում աջակցության համար |factor.am|
16:16 - 28 մայիսի, 2025ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
14:41 - 28 մայիսի, 2025Մայիսի 28-ի կեսօրից հետո Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
13:59 - 28 մայիսի, 2025Ռուսաստանի հավաքականները չեն մասնակցի 2026 թվականի օլիմպիական խաղերին. ՄՕԿ |1lurer.am|
13:44 - 28 մայիսի, 2025Թեհրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ |azatutyun.am|
13:30 - 28 մայիսի, 2025Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ ղեկավարը՝ ՀԱՊԿ նիստում |factor.am|
12:54 - 28 մայիսի, 2025Կիևի հետ նոր բանակցությունների ժամկետները կհրապարակվեն առաջիկայում. Լավրով |azatutyun.am|
12:45 - 28 մայիսի, 2025Վահան Կոստանյանը Միրոսլավ Պապայի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը
17:39 - 28 մայիսի, 2025ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Իրանի նախկին ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրների կրթական, գիտական ներուժի իրացումը
16:57 - 28 մայիսի, 2025Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է
16:42 - 28 մայիսի, 2025Ալիևը երախտագիտություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին 44-օրյա պատերազմում աջակցության համար |factor.am|
16:16 - 28 մայիսի, 2025ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
14:41 - 28 մայիսի, 2025Մայիսի 28-ի կեսօրից հետո Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
13:59 - 28 մայիսի, 2025Ռուսաստանի հավաքականները չեն մասնակցի 2026 թվականի օլիմպիական խաղերին. ՄՕԿ |1lurer.am|
13:44 - 28 մայիսի, 2025Թեհրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ |azatutyun.am|
13:30 - 28 մայիսի, 2025Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ ղեկավարը՝ ՀԱՊԿ նիստում |factor.am|
12:54 - 28 մայիսի, 2025Կիևի հետ նոր բանակցությունների ժամկետները կհրապարակվեն առաջիկայում. Լավրով |azatutyun.am|
12:45 - 28 մայիսի, 2025