Էրդողանը հայտարարել է՝ ուրախ են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է։ «Մենք գոհ ենք դրանից, ուշադիր հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Ձեռք բերված խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար։ Մենք Հայաստանի հետ զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք։ Մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից և կարգավորումից։ Հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա», – ասել է Էրդողանը Լաչինից Թուրքիա վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Խոսելով բուն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին, Թուրքիայի նախագահը կիրառել է «Զանգեզուրի անցում» ձևակերպումը։ Այս համատեքստում Էրդողանը նշել է, որիրենք ակնկալում են, որ Իրանը կաջակցի այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը և զարգացմանը. «Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր միջանցք ոչ միայն տնտեսական օգուտ կբերի, այլև, վերջին հաշվով, երկրներին ավելի կմոտեցնի միմյանց»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։ |civilnet.am|
Ավելի քան հինգուկես տարվա քննությունից հետո ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվեց: Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Սանասարյանի վերաբերյալ դատավճիռը՝ նշելով․ «Սանասարյանին առաջադրաված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել հանցակազմի բացակայության հիմքով»։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Մինչ այդ նա զբաղեցնում էր թաղապետի տեղակալի պաշտոնը։[Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]
Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։[ՀՀ ՊՆ]
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը Ռուբիոյին իրազեկել է ԱՄՆ և ՌԴ նախագահների՝ մայիսի 19-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքի, ինչպես նաև Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին ընդառաջ ռուսական կողմի ներկայացնելիք կոնկրետ առաջարկների մասին։ Ռուբիոն, իր հերթին, ընդգծել է Թրամփի տրամադրվածությունը՝ հնարավորինս շուտ ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը, ներկայացրել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ նպաստել կողմերի դիրքորոշումների մոտեցմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: |1lurer.am|
10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ․ Ս․–ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ: Դատավորը պահանջել է 3.892.500 ՀՀ դրամին համարժեք՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք: Զ. Ս.-ն, համաձայնվելով դատավորին կաշառք տալու առաջարկին, Գ. Խ.-ին է տվել պահանջված կաշառքի գումարը՝ այն դատավորին փոխանցելու նպատակով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: [Հակակոռուպցիոն կոմիտե]
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության որոշումներից:
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։ «Մոսկվան շահագրգռված է Բաքվի ու Երևանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ասել է Բելոուսովը՝ հավելելով, թե Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաև նշել է, թե արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում։ «Նրանց նպատակը ոչ թե անվտանգությունն ամրապնդելն է, այլ այստեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»,- հայտարարել է Անդրեյ Բելոուսովը։ |factor.am|
Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը: Պետականություն ունենալը, առավել ևս այն գործով արժևորելը, պահպանելն ու զարգացնելը խելացի, իրենց ուժը գիտակցող և ինքնության համար արժանապատվորեն պայքարող ազգերին տրվող շնորհ է: Առաջին հանրապետության փորձը, իր ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ, կարևոր դաս է մեզ համար և հիշեցում, որ այսօր աշխարհում շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին… Իսկ հայոց նոր պետականությունն արդեն 34 տարեկան է: [ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սարդարապատի հուշահամալիրից․ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»։ |armenpress.am|
ԶՊՄԿ-ն նախկին աշխատակիցներին սնանկացնելու միտում ունի. քաղհասարակության հայտարարությունը
18:01 - 29 մայիսի, 2025300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով |armenpress.am|
18:00 - 29 մայիսի, 2025ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով
17:21 - 29 մայիսի, 2025Ինչո՞ւ է Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն Սյունիքում պատվո հյուպատոսի գրասենյակ բացում |azatutyun.am|
17:02 - 29 մայիսի, 2025Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին |armenpress.am|
17:00 - 29 մայիսի, 2025ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին
16:59 - 29 մայիսի, 2025ՔՊ-ն Պապիկյանի մասնակցությամբ փակ քննարկում է անցկացնում բանակից գումարով ազատվելու նախագծի շուրջ |azatutyun.am|
16:47 - 29 մայիսի, 2025Կարմեն Ափունցը՝ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս |azatutyun.am|
15:53 - 29 մայիսի, 2025Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից․ Էրդողան |civilnet.am|
15:47 - 29 մայիսի, 2025Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան |armenpress.am|
15:09 - 29 մայիսի, 2025ԶՊՄԿ-ն նախկին աշխատակիցներին սնանկացնելու միտում ունի. քաղհասարակության հայտարարությունը
18:01 - 29 մայիսի, 2025300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով |armenpress.am|
18:00 - 29 մայիսի, 2025ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով
17:21 - 29 մայիսի, 2025Ինչո՞ւ է Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն Սյունիքում պատվո հյուպատոսի գրասենյակ բացում |azatutyun.am|
17:02 - 29 մայիսի, 2025Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին |armenpress.am|
17:00 - 29 մայիսի, 2025ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին
16:59 - 29 մայիսի, 2025ՔՊ-ն Պապիկյանի մասնակցությամբ փակ քննարկում է անցկացնում բանակից գումարով ազատվելու նախագծի շուրջ |azatutyun.am|
16:47 - 29 մայիսի, 2025Կարմեն Ափունցը՝ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս |azatutyun.am|
15:53 - 29 մայիսի, 2025Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից․ Էրդողան |civilnet.am|
15:47 - 29 մայիսի, 2025Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան |armenpress.am|
15:09 - 29 մայիսի, 2025