Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է Ադրբեջան: Լաչինի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջան կժամանի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու մայիսի 28-ին կայանալիք Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռակողմ գագաթնաժողովին և Լաչինի օդանավակայանի բացմանը։ Գագաթնաժողովը նվիրված կլինի տարածաշրջանային համագործակցությանը, տնտեսական կապերին և ընդհանուր մարտահրավերներին: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև ապագա համագործակցությունը: |1lurer.am|
Շտապօգնության աշխատակցի ուղղությամբ կացին նետած 45-ամյա տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Ժամը 20։57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ [ՆԳՆ ոստիկանություն]
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն անդրադարձել է տարածված լուրերին այն մասին, որ Հունգարիան արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը։ Նա նշել է, որ Հունգարիան դեմ չէ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելուն, սակայն հավելել է, որ բալանսը պահելու համար նույնքան օգնություն էլ պետք է հատկացվի Ադրբեջանին։ Սիյարտոն ասել է, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ «Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի Ադրբեջանին։ Վերջին անգամ դա աշխատել է՝ 10 միլիոն եվրո հատկացվել է Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին։ Այս անգամ էլ դա կարող է աշխատել»,- մանրամասնել է նա։ |armenpress.am|
Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա, և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում», - ֆեյսբուքյան էջում գրել է Կոչուբաևը։
Քաղաքացին կացինը նետել է Շտապօգնության աշխատակցի ուղղությամբ․ նա ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել և կապված է եղել անձի մասնագիտական գործունեության հետ)։ Կատարվում է նախաքննություն։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրեց՝ կացինը աշխատակցին չի դիպչել, այլ դռանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար դոկտոր Վարսեն Աղաբեկյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մի շարք հարցերի։ Պետնախարար Աղաբեկյանը ներկայացրել է նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի գնահատականները։ [ՀՀ ԱԳՆ]
Եթե մեզ հաջողվի բեկում ապահովել Թուրքիայի հետ, ապա այդ բեկումը, անկասկած, հսկայական դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա: Եվ այժմ մենք հասել ենք այն կետին, որտեղ միակ բանը, որ կանգնած է այսօրվա և վաղվա միջև, երբ կարող են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ մեր երկու երկրների միջև, սահմանները վերջապես բացվել, և կապի խնդիրը լուծվել, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և երկխոսության ոչ լիովին ավարտված վիճակն է: Կարծում եմ՝ ոչ միայն մեկ, ոչ միայն երկու կամ հինգ տարի կպահանջվի, այլ, գուցե, մի ամբողջ սերնդի փոփոխություն՝ առնվազն մեր դեպքում, մեր տարածաշրջանում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այս երկխոսությունը, այս համագործակցությունը, որի ներուժն իսկապես գոյություն ունի՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Եվ մենք այսօր իսկապես շատ, շատ մոտ ենք այդ հնարավորությանը։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ] |civilnet.am|
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առավել կարևոր է այն, որ երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում և ամրապնդվում: Երկրի ղեկավարի խոսքով՝ սա արձանագրել են նաև վերջերս Տիրանայում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը: Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան: Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր: Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել է Իրան: |armenpress.am|
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նոր առաջարկություն է արել Նիկոլ Փաշինյանին՝ համագործակցելու զենքի արտադրման ոլորտում: «Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է: Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը՝ եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն, և միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիսատլանտյան դաշինքից: Ես պարոն վարչապետին տեղեկացրեցի երկակի օգտագործման նախագծերի մասին: Մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին մենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ՝ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում: Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել», - նշել է Ֆիցոն ասուլիսի ժամանակ:
Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի
22:31 - 27 մայիսի, 2025Հրդեհ Արշակունյաց պողոտայում․ տուժածներ չկան
21:30 - 27 մայիսի, 2025ԿԿատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում
21:00 - 27 մայիսի, 2025Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի
20:55 - 27 մայիսի, 2025Պակիստանի վարչապետը ժամանել է Ադրբեջան |1lurer.am|
20:30 - 27 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարար հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
20:21 - 27 մայիսի, 2025Շտապօգնության աշխատակցի ուղղությամբ կացին նետած 45-ամյա տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ
20:04 - 27 մայիսի, 2025Լիտվան կշարունակի աջակցել ինչպես ՀՀ-ի հետ երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը
19:29 - 27 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Կատարի պետնախարարի հետ
18:50 - 27 մայիսի, 2025ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» հուշագիր
18:48 - 27 մայիսի, 2025Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի
22:31 - 27 մայիսի, 2025Հրդեհ Արշակունյաց պողոտայում․ տուժածներ չկան
21:30 - 27 մայիսի, 2025ԿԿատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում
21:00 - 27 մայիսի, 2025Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի
20:55 - 27 մայիսի, 2025Պակիստանի վարչապետը ժամանել է Ադրբեջան |1lurer.am|
20:30 - 27 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարար հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
20:21 - 27 մայիսի, 2025Շտապօգնության աշխատակցի ուղղությամբ կացին նետած 45-ամյա տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ
20:04 - 27 մայիսի, 2025Լիտվան կշարունակի աջակցել ինչպես ՀՀ-ի հետ երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը
19:29 - 27 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Կատարի պետնախարարի հետ
18:50 - 27 մայիսի, 2025ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» հուշագիր
18:48 - 27 մայիսի, 2025