Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին ԼՂ ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։ [ՀՀ ԱԳՆ]
Ոստիկանությունն այսօր հերթական անգամ առանց պատճառաբանելու բերման ենթարկեց Արժանապատվության շարժման անդամին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար։ Վրանը հեռացվեց։
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է): [ՀՀ կառավարություն]
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հրադադարի վերաբերյալ Արցախի ԱԽ հայտարարության տեքստին ՀՀ ներգրավվածությանը․ «Փաստաթուղթը մենք տեսել ենք, և միակ խոսակցությունը, որ տեղի է ունեցել վարչապետի այն արտահայտությունն է եղել, որ վարչապետն ասել է՝ մեզ համար անընդունելի է, որ այդ փաստաթղթի մեջ նշված է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, հայտարարություն է լինելու, բայց փաստաթուղթը մեր կողմից չի համաձայնեցվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել»։
Մետրոյի գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է. վաղը ժամը 07:00-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը։ [Երևանի մետրոպոլիտեն]
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան: [Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաև]
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող հին և նոր տեսանյութեր, լուսանկարներ և այլ հրապարակումներ։ Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում է ադրբեջանական հասարակության կողմից հակահայկական և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններով, գովաբանվում են ադրբեջանական զինված ուժերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարած մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ պատերազմական հանցանքներն ու դաժանությունները: [ՀՀ ՄԻՊ]
Ռուսական խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտի օդանավակայանից Հայաստան է ուղեկցել տեղի բնակիչների 5 ավտոբուսներ և 41 անձնական մեքենաներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մի քանի րոպե առաջ Ստեփանակերտում էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է։ Սեպտեմբերի 19-ից քաղաքը հոսանքազրկված էր։ [Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ Տելեգրամում]
Քաղաքացիները երթով հասան ոստիկանության մոտ։ Ոստիկանության բոլոր մուտքերի առաջ ոստիկանության ծառայողներ են։ Դիմելով նրանց՝ ցուցարարները բացականչում են՝ «ամոթ»։ Ավետիք Չալաբյանը, դիմելով ոստիկաններին, հորդորեց չդիմել բռնության, նա նշեց, որ իրենց հետ հավասար պետք է պաշտպանեն պետությունը։
Արարատ Միզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
23:26 - 24 սեպտեմբերի, 2023Ոստիկանությունը հերթական անգամ բերման ենթարկեց Արժանապատվության շարժման անդամին և Մաշտոցի պուրակից հեռացրեց վրանը
23:03 - 24 սեպտեմբերի, 202322:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
22:56 - 24 սեպտեմբերի, 2023Փաստաթուղթը մենք տեսել ենք, վարչապետն ասել է՝ մեզ համար անընդունելի է, որ փաստաթղթի մեջ նշված է ՀՀ ԶՈՒ․ Ալեն Սիմոնյանը՝ Արցախի ԱԽ հայտարարության տեքսի մասին
22:51 - 24 սեպտեմբերի, 2023Վաղը ժամը՝ 07:00-ից, Մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը
22:24 - 24 սեպտեմբերի, 2023Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
21:57 - 24 սեպտեմբերի, 2023Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, անհրաժեշտ են համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր. ՀՀ ՄԻՊ
21:45 - 24 սեպտեմբերի, 2023Խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանից Հայաստան են ուղեկցել 5 ավտոբուս և 41 անձնական մեքենա
21:35 - 24 սեպտեմբերի, 2023ՀՀ բուհերը կսկսեն հավաքագրել կամավոր ուսանողների՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար
21:18 - 24 սեպտեմբերի, 2023Ստեփանակերտում էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է
21:15 - 24 սեպտեմբերի, 2023Արարատ Միզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
23:26 - 24 սեպտեմբերի, 2023Ոստիկանությունը հերթական անգամ բերման ենթարկեց Արժանապատվության շարժման անդամին և Մաշտոցի պուրակից հեռացրեց վրանը
23:03 - 24 սեպտեմբերի, 202322:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
22:56 - 24 սեպտեմբերի, 2023Փաստաթուղթը մենք տեսել ենք, վարչապետն ասել է՝ մեզ համար անընդունելի է, որ փաստաթղթի մեջ նշված է ՀՀ ԶՈՒ․ Ալեն Սիմոնյանը՝ Արցախի ԱԽ հայտարարության տեքսի մասին
22:51 - 24 սեպտեմբերի, 2023Վաղը ժամը՝ 07:00-ից, Մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը
22:24 - 24 սեպտեմբերի, 2023Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
21:57 - 24 սեպտեմբերի, 2023Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, անհրաժեշտ են համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր. ՀՀ ՄԻՊ
21:45 - 24 սեպտեմբերի, 2023Խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանից Հայաստան են ուղեկցել 5 ավտոբուս և 41 անձնական մեքենա
21:35 - 24 սեպտեմբերի, 2023ՀՀ բուհերը կսկսեն հավաքագրել կամավոր ուսանողների՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար
21:18 - 24 սեպտեմբերի, 2023Ստեփանակերտում էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է
21:15 - 24 սեպտեմբերի, 2023