ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի(հայ-թուրքական սահմանին կառուցվող) շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ |armeniasputnik.am|
Տաթևիկ Վիրաբյանը նոյեմբերի 21-ին ազատ կարձակվի: Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տաթևիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ից, մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները, ինչով պայմանավորված նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու: [Երևանի քաղաքապետարան]
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիկա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման նոր հեռանկարներ են բացվում: Կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման ու հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև համագործակցության չօգտագործված հնարավորություններ կբացի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս։ Հույս ունեմ, որ Հայաստանն այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնի»,- ասել է Բայրամովը։ |1lurer.am|
Մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։ Խմբակցությունից «Ազատությանը» փոխանցել են, որ 38-ամյա պատգամավորը տանը հանկարծամահ է եղել։ |azatutyun.am|
Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։ Որոշումն ընդունվեց ԿԸՀ նիստի ժամանակ։
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Սթիվեն Բաշամի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: [ՀՀ ՊՆ]
Երվանդ Զախարյանը, 2003-2009թթ․ զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել «Երիտասարդական պալատ» պետական ՓԲԸ-ին պատկանող, պետական սեփականություն հանդիսացող հողամասը, ինչի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 700 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: [Հակակոռուպցիոն կոմիտե]
«Ինֆոքոմը» վերլուծել է վերջին 15 տարիներին Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը դիմողների թիվը՝ համեմատելով այն տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Բոլոր տարիներին, բնակչության թվի հետ համեմատությամբ, Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը գերազանցել է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թվին։ Վերջին տարիներին Հայաստանից դիմելիությունը մի քանի անգա շատ է եղել, քան հարևան երկրներից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում արցախցիները. նրանք պահանջում են իրենց կենսաթոշակները: «Այստեղ հավաքվել են երկու խումբ մարդիկ՝ մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը զինվորական թոշակառուներն են՝ ուժային կառույցների երկարամյա ծառայության համար։ [...] Փաստորեն, ստացվում է էնպես, որ էն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ մի մասնիկ, հիմա մենք պետք չենք, մեր 20-ից ավելի տարիների կենսագրությունը ջնջում են։ Մենք հիմա էստեղ ո՛չ բունտ ենք անում, ո՛չ ուրիշ բան, ուղղակի պահանջում ենք, որ մեր երկարամյա ծառայության դիմաց մեր թոշակները տան», - նշեց արցախցիներից մեկը։ Այդ ընթացքում ակցիայի մասնակիցները հանդիպեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչայնին, որը շտապում էր կառավարություն։ նա ասաց․ «Հիմա կառավարությունում այս հարցով քննարկման եմ, հետ վերադառնամ, կպատասխանեմ հարցերին»։ |news.am|
ՌԴ խաղաղապահներն ավարտել են անձնակազմի ռոտացիան Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|
22:18 - 06 նոյեմբերի, 2023Հայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. ՊԵԿ |armeniasputnik.am|
22:00 - 06 նոյեմբերի, 2023Տաթևիկ Վիրաբյանը նոյեմբերի 21-ին ազատ կարձակվի. փաստաբան
21:12 - 06 նոյեմբերի, 2023Վաղը Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու
20:59 - 06 նոյեմբերի, 2023Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը. Պաղեստինի ԱՆ |armenpress.am|
20:56 - 06 նոյեմբերի, 2023Քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների հետագա քայլերը
19:48 - 06 նոյեմբերի, 2023Թույլտվություն չենք տրամադրել և չենք մասնակցել Երևանում ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումների կազմակերպմանը. ԿԳՄՍՆ հերքումը
19:31 - 06 նոյեմբերի, 2023Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց. նա դուրս եկավ ՔԿՀ–ից |armeniasputnik.am|
19:10 - 06 նոյեմբերի, 2023Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան
18:27 - 06 նոյեմբերի, 2023Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի է. Բայրամով |1lurer.am|
18:21 - 06 նոյեմբերի, 2023ՌԴ խաղաղապահներն ավարտել են անձնակազմի ռոտացիան Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

18:21 - 06 նոյեմբերի, 2023