Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման: Նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի թվով երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն հանդիսանում է գրեթե երկու ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով նաև տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող՝ Լևոն Քոչարյանը: Ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: [Փաստաբանական թիմի հայտարարությունը]
Թումանյանի տուն-թանգարանը գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր. տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը։ Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը։ Այնուհետև տնօրենը դիմել է գործուղում մեկնելու համար, որին ստացել է պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ անհարգելի բացակայել է աշխատանքից։ [Ժաննա Անդրեասյանը՝ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի աշխատանքից ազատման մասին]
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ քեմալական CHP-ի ղեկավարը 13 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է․ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին փոխարինել է Օզգյուր Օզելը։ Քըլըչդարօղլուն արդեն մեկնաբանել է իր պարտությունը. «Մեր պատվիրակների որոշմամբ հրաժեշտ եմ տալիս նախագահի պաշտոնին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ աջակցել են մեր պայքարին», - ասել է նա։ Նշենք, որ Քըլըչդարօղլուի հանդեպ դժգոհությունը վաղուց էր հասունացել, սակայն CHP-ի առաջնորդի փոփոխության անհրաժեշտության մասին խոսակցություններն ակտիվացել էին այս տարվա մայիսին տեղի ունեցած համահանրապետական՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմության պարտությունից հետո: |armeniansputnik.am|
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն»,- Բերբոքի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։ Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է. «Ես հստակ ասել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»,- ադրբեջանական «APA»-ի փոխանցմամբ ասել է Բերբոքը:
Կարեն Վանեցյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Կարեն Վանեցյանը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբայրն է։ |factor.am|
Գերմանիայի ԱԳ նախարարը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և այդ հարցում Եվրամիության աջակցության հարցերում։ Բերբոքը նաև հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել վերացնելու ականների հումանիտար խնդիրը, որին բախվում է Ադրբեջանը։ [Ադրբեջանի նախագահի աշխատակազմ]
Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը ՀՀ-ում այցելել է ԵՄ առաքելության պարեկության վայրեր։ «Մեզ համար պատիվ էր ընդունել Գերմանիայի ԱԳ նախարարի պատվիրակությանը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Երասխում և Պարույր Սևակում պարեկության ժամանակ: Առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին և Եղեգնաձորի գրասենյակի ներկայացուցիչները պատվիրակությանը տեղեկացրին տեղում իրավիճակի մասին»,- նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության X-ի միկրոբլոգում: Հայ-ադրբեջանական սահման այցից հետո Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնել է Բաքու։ |1lurer.am|
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ՝ հարաբերությունների կարգավորման համար, իսկ այժմ ընթանում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ «Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ պետությունների [Հայաստանի և Ադրբեջանի] միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում է իրականացվում»,- ասել է Պատրուշևը՝ «Ռուսաստան» համաժողովի շրջանակում: |tass.ru|
ՀՀ ԱԳՆ-ում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բորբոքի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ առաջ քաշված Հայաստանի կողմից որպես մի նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն մեր տարածաշրջանի և անմիջական հարևանների համար, այլև ավելի լայն իմաստով, և դառնալ խաղաղության յուրահատուկ երաշխավոր։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որը նախագահել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Զեկույցով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Վեհափառ Հայրապետը, ի ուրախություն մեզ բոլորիս, հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ փոքր ինչ գործառույթներն են փոխվելու։ Այն իր նպատակին կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք», - հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները մեկ միլիոն ռուբլու չափով աջակցություն կստանան
19:00 - 05 նոյեմբերի, 2023Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին |1lurer.am|
17:30 - 05 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 6-ից Լևոն Քոչարյանը լինելու է ազատության մեջ. փաստաբանական թիմ
16:20 - 05 նոյեմբերի, 2023Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը վերագործարկվում է
16:10 - 05 նոյեմբերի, 2023Անկարայում կկայանա Բլինքեն-Ֆիդան հանդիպում |factor.am|
13:43 - 05 նոյեմբերի, 2023Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան
13:21 - 05 նոյեմբերի, 2023Աղոթում ենք Նեպալի ժողովրդի համար. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է երկրաշարժի հետևանքով զոհերի համար |armeniasputnik.am|
12:59 - 05 նոյեմբերի, 2023Քըլըչդարօղլուն կրկին պարտվեց. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նոր առաջնորդ են ընտրել |armeniasputnik.am|
11:59 - 05 նոյեմբերի, 2023Վահան Քերոբյանը Նորակերտ համայնքի բնակիչների հետ քննարկել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը
11:26 - 05 նոյեմբերի, 2023Իսրայելի զինվորականները մուտք են գործել Գազայի հատվածի տակ գտնվող թունելներ |armeniasputnik.am|
10:52 - 05 նոյեմբերի, 2023Արցախում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները մեկ միլիոն ռուբլու չափով աջակցություն կստանան
19:00 - 05 նոյեմբերի, 2023Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին |1lurer.am|
17:30 - 05 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 6-ից Լևոն Քոչարյանը լինելու է ազատության մեջ. փաստաբանական թիմ
16:20 - 05 նոյեմբերի, 2023Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը վերագործարկվում է
16:10 - 05 նոյեմբերի, 2023Անկարայում կկայանա Բլինքեն-Ֆիդան հանդիպում |factor.am|
13:43 - 05 նոյեմբերի, 2023Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան
13:21 - 05 նոյեմբերի, 2023Աղոթում ենք Նեպալի ժողովրդի համար. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է երկրաշարժի հետևանքով զոհերի համար |armeniasputnik.am|
12:59 - 05 նոյեմբերի, 2023Քըլըչդարօղլուն կրկին պարտվեց. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նոր առաջնորդ են ընտրել |armeniasputnik.am|
11:59 - 05 նոյեմբերի, 2023Վահան Քերոբյանը Նորակերտ համայնքի բնակիչների հետ քննարկել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը
11:26 - 05 նոյեմբերի, 2023Իսրայելի զինվորականները մուտք են գործել Գազայի հատվածի տակ գտնվող թունելներ |armeniasputnik.am|
10:52 - 05 նոյեմբերի, 2023