Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք Հայաստանից սպասում ենք առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին։ Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ: Ֆրանսիայի կառավարության հաղորդագրություններն իրականում պատրանքներ են ստեղծում Հայաստանի իշխանության, և, հնարավոր է, նաև Հայաստանի հասարակական կարծիքի վրա, որ նրանք կարող են ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ: Հայաստանին զինելը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել: Ուստի կարծում եմ, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ»։ |tert.am|
ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին։ Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունները ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չեն բերի: [Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի]
ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ռուսական MASH տելեգրամյան ալիքը։ «Նրան կանգնեցրել են ՃՈ աշխատակիցները նոյեմբերի 19-ի կեսօրին Մոսկվայի Տվերսկայա փողոցում․ «Նրա մոտ փախստականի վկայական է եղել։ Նրա ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական ապարատին, առաջիկայում Միհրան Պողոսյանին սպասվում է արտահանձնում»,- նշված է աղբյուրի հաղորդագրությունում։ Գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ չեն մեկնաբանում այդ լուրը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նշել են՝ այս պահին նման տեղեկություն չունեն, չեն ստացել։
Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունները Բաքվից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ․ «Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ պետական մակարդակով Ադրբեջանի կողմից նման հայտարարություններին ծանոթ չեմ։ Մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ երկրի ղեկավարությունից, Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի և խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին»:
Լարսը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով։ Ավելի քան 850 հայկական բեռնատար՝ 700-ը դեպի ՌԴ ուղղությամբ, 150-ը հակառակ, այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում է ճանապարհի բացմանը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հայաստանը Հնդկաստանից կստանա MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ դրանք նախատեսված են Հայաստանի համար: «MArG 155-ը, սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում»,- գրում է Indian Defence Research Wing-ը։
Մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։ [ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Արմենպրեսին տված հարցազրույցում]
ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածներից երկուսի վիճակում փոփոխություն չկա, մեկը դուրս է գրվել։ [ՀՀ ԱՆ] |aysor.am|
Բաքուն կեղծ մեղադրանքներ է առաջադրել օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքից առևանգված 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։ Այս մասին հայտնում են երկրի պետական անվտանգության ծառայությունից։ Նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, Ստեփանակերտ «թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։ Նշվում է, թե «1992թ․ փետրվարի 26-ին զինված կազմավորումները, որոնց թվում էր նաև Բեգլարյանը, ադրբեջանցիների զանգվածային բնաջնջման նպատակով դարանակալել են Ասկերանի բերդի մոտ, և ավտոմատներով կրակել են Աղդամի շրջանի ուղղությամբ շարժվող գրեթե 200 խաղաղ բնակիչների վրա, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր էին»։
Հրանտ Դինքի գործով դատապարտված ու վաղաժամ ազատ արձակված Օգյուն Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել: Սամասթը այժմ մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով՝ ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ» սպանություն իրականացնելու մեջ։ |factor.am|
Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Մաստարա- Լանջիկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է
22:16 - 20 նոյեմբերի, 2023ՀՀ ԱԳ փոխնախարարը և Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահն անդրադարձել են ԵՄ-ի հետ երկու երկրների երկխոսությանը
21:48 - 20 նոյեմբերի, 2023Վահագն Խաչատուրյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության խթանման հարցեր
21:06 - 20 նոյեմբերի, 2023Արդյունավետ քննարկում Երևանում` Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Լեո Դոքերթի |1lurer.am|
21:06 - 20 նոյեմբերի, 2023Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել |armenpress.am|
20:27 - 20 նոյեմբերի, 2023ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողին
20:12 - 20 նոյեմբերի, 2023Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի վրա |azatutyun.am|
19:57 - 20 նոյեմբերի, 2023Աննա Վարդապետյանը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել Դատախազության լիազորությունների էվոլյուցիան
19:50 - 20 նոյեմբերի, 2023Փաշինյանն ու Լեո Դոքերթին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր
19:27 - 20 նոյեմբերի, 2023Ադրբեջանը մեղադրանքներ է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանին |1lurer.am|
19:18 - 20 նոյեմբերի, 2023Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Մաստարա- Լանջիկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է

19:18 - 20 նոյեմբերի, 2023