Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը: [ՀՀ ԱԳՆ խոսնակ] |1lurer.am|
Նոյեմբերի 24-ին ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00-ին), Գազայի հատվածում հումանիտար հրադադար կհաստատվի։ Տեղեկությունը հայտնում է Կատարի ԱԳՆ-ն: ՀԱՄԱՍ–ը իսրայելցի պատանդների առաջին խմբին կփոխանցի վաղը երեկոյան: |armeniasputnik.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված՝ Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը: |hetq.am|
ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատացել է, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել: Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ։ Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ: [ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] |1lurer.am|
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ, 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր, 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ, 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ։
Մինսկի գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի բոլոր որոշումները, որոնք վերջնական տեսքի են բերվել հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում։ Ակնկալում ենք, որ նրանք կմիանան դրանց։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի բոլոր որոշումները լեգիտիմ են լինելու՝ չնայած հայկական կողմի բացակայությանը։ |belta.by|
Ավտոներկրմամբ ու դրանց վաճառքով զբաղվող ընկերությունների աշխատակիցները կառավարության դիմաց բողոքում են որոշումից, ըստ որի՝ իրենք պետք է այսուհետ վճարեն շահութահարկ։ «Մեզ պարտադրում են ունենալ 20% շահույթ։ Ու ըստ օրենքի՝ եթե անգամ մենք չունենանք այդ շահույթը, նրանք մեզ պարտադրում են, որ շահութահարկը վճարենք հենց այդ 20 տոկոսից։ Այսինքն՝ եթե ավտոմեքենան ինձ վրա նստել է 10.000 դոլար, ես ինչքանով էլ այն վաճառեմ, պետք է արդեն առնվազն 2 հազար դոլարի 18 տոկոսը վճարեմ որպես շահութահարկ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։ Նա նշեց, որ նախագծի հեղինակները պատճառաբանել են, թե ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները ունեն այդ եկամուտը, բայց չեն հայտարարագրում։ Ղազարյանը վստահեցրեց, որ եթե նրանք իսկապես այդքան շահույթ ունենային, ապա այսօր այստեղ չէին լինի։ |armeniasputnik.am|
Լրագրողների հետ զրույցում Հայկ Մամիջանյանն ասել է, որ, ըստ իր տեղեկությունների, հաղորդումը ներկայացվել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից։ «Հարցաքննության ընթացքում մանրամասնեցի, թե ինչ եմ նկատի ունեցել ճեպազրույցի ընթացքում հայտարարությունն անելիս։ Այս պահին քննչականն ինձ այլ հարցեր չուներ։ Սա պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև գործի ընթացքից։ Բնականաբար, դա պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ։ Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը»,- նշել է Հայկ Մամիջանյանը։ |aysor.am|
ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին երկու երկրների պետական սահմանին՝ ըստ նախնական պայմանավորվածության։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
Երևանում այսօր պաշտոնապես տրվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մեկնարկը
22:33 - 23 նոյեմբերի, 2023Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ |1lurer.am|
21:46 - 23 նոյեմբերի, 2023Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, կան ծանրակշիռ ապացույցներ. փաստաբանական խումբ
21:16 - 23 նոյեմբերի, 2023Դատական դեպարտամենտը պարզաբանում է ներկայացրել զինվորական համազգեստների գործի վերաբերյալ
20:14 - 23 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 24-ի առավոտյան Գազայի հատվածում հրադադար կհաստատվի |armeniasputnik.am|
19:34 - 23 նոյեմբերի, 2023Վարչապետը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
19:26 - 23 նոյեմբերի, 2023Բաքուն հաստատել է նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը |hetq.am|
19:22 - 23 նոյեմբերի, 2023Գորիսի ժայռերը երեկոյան ժամերին կլուսավորվեն. ծրագիրն ավարտական փուլում է
19:09 - 23 նոյեմբերի, 2023ՊԵԿ–ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության դեպք
18:28 - 23 նոյեմբերի, 2023ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները
18:17 - 23 նոյեմբերի, 2023Երևանում այսօր պաշտոնապես տրվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մեկնարկը
22:33 - 23 նոյեմբերի, 2023Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ |1lurer.am|
21:46 - 23 նոյեմբերի, 2023Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, կան ծանրակշիռ ապացույցներ. փաստաբանական խումբ
21:16 - 23 նոյեմբերի, 2023Դատական դեպարտամենտը պարզաբանում է ներկայացրել զինվորական համազգեստների գործի վերաբերյալ
20:14 - 23 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 24-ի առավոտյան Գազայի հատվածում հրադադար կհաստատվի |armeniasputnik.am|
19:34 - 23 նոյեմբերի, 2023Վարչապետը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
19:26 - 23 նոյեմբերի, 2023Բաքուն հաստատել է նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը |hetq.am|
19:22 - 23 նոյեմբերի, 2023Գորիսի ժայռերը երեկոյան ժամերին կլուսավորվեն. ծրագիրն ավարտական փուլում է
19:09 - 23 նոյեմբերի, 2023ՊԵԿ–ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության դեպք
18:28 - 23 նոյեմբերի, 2023ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները
18:17 - 23 նոյեմբերի, 2023