Սյունիքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը)։ Վթարի հանգամանքները պարզելուն ուղղված քննչական և վարութային գործողություններ են իրականացվում։ [Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյան]
Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Բելառուսի ԱԳՆ-ից։ «Ս.Ալեյնիկը Միրզոյանին է ներկայացրել Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցառումների արդյունքները և Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշումները: Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, երկկողմ օրակարգի արդիական հարցերը։ |tert.am|
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ [ՆԳՆ Փրկարար ծառայություն]
Սոցցանցերում և կայքերում տեղեկություններ են տարածվում Ղազախստանի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու մասին, սակայն այդ լուրերը չեն համապատասխանում իրականությունը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Պաշտպանության նախարարությունը։ |factor.am|
Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկը. Համենայնդեպս, ԱԳՆ-ի հայտարարությունը մի քիչ խուճուճ էր. ոչ ասեցին՝ ընդունում ենք, ոչ էլ ասեցին՝ չենք ընդունում, որովհետեւ իրենք մտածելու կարիք ունեն: Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը։Ես համոզված եմ, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի եւ եթե ստացվի, ապա մեծ զիջումներով, որոնք մեզ որեւէ ապագա չեն խոստանում։ [Սերժ Սարգսյան] |news.am|
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան:[ՀՀ ՊՆ]
Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն, ինչպես նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատումը անհրաժեշտություն են։ Սարգսյանը, սակայն, ընդգծեց՝ ինքը չգիտի, թե ինչ տեքստ ու տեսք ունի այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը: «Մենք միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների: Եվ դա ինչպե՞ս կարելի է կոչել խաղաղության պայմանագիր: Եթե ստորագրվի, ապա ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- նշեց Սարգսյանը: |news.am|
Ինչո՞ւ չենք կայացնում և կայացնելո՞ւ ենք արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում։ Մենք կողմնորոշվելու ենք՝ ելնելով Հայաստանի պետական շահերից։ Եթե այս պահին որևէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը, որի նկատմամբ կողմնորոշվում ենք, Հայաստանի պետական շահն է։ Մեր արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ Այսինքն՝ այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին։ Եվ մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձևով։ Հայկական կողմը ցանկանում է մինչև վերջին հնարավորությունը անել ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և ԲՏԱ նախարարությունը ռուսական հեռուստաալիքների կողմից որոշակի խախտումներ են արձանագրել։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը։ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ և ՌԴ միջև 2020 թվականի պայմանագրով կարգավորվում են հայ-ռուսական հարաբերությունները հեռուստաալիքների հեռարձակման պայմանների վերաբերյալ. «Այնտեղ կա շատ հստակ կարգավորում, որ երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն։ Հաշվի առնելով ՀՀ և ՌԴ միջև առկա բարեկամական հարաբերությունները և առկա իրողությունները՝ ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի մենք այս իրադրությունը քննարկենք և հասկանանք, թե ինչպիսին պետք է լինենք ելքերը կամ իրադարձությունները»,- ասաց վարչապետը։ |armenpress.am|
Տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրը լուծել [Հայաստանի վճարած գումարի դիմաց զենք-զինամթերք չմատակարերելու,-խմբ․]։ Օրինակ, տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին Հայաստանի ունեցած պարտքից նվազեցումը։ Գիտեք, ՌԴ-ն սպառազինությունների կարիք ունի, եւ այստեղ էլ մենք տրամադրված ենք աշխատանքային, եւ հույս ունեմ, որ այդ քննարկումները կբերեն կոնկրետ արդյունքի։ [Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան քաղաքացու հարցի]
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայում պահվող 24 պատանդի, Իսրայելն ի պատասխան ազատել է 39 պաղեստինցի կալանավորի |tert.am|
22:29 - 24 նոյեմբերի, 2023ՄԻՊ-ի աշխատակազմը մասնակցել է Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի
21:30 - 24 նոյեմբերի, 2023Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին․ Փաշինյան |news.am|
20:37 - 24 նոյեմբերի, 20232024-ի առաջին կեսին Յութուբի մոնետիզացիան կաշխատի. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
20:07 - 24 նոյեմբերի, 2023Բելառուսի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է ՀԱՊԿ նիստերում ընդունված որոշումների մասին
20:05 - 24 նոյեմբերի, 2023ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
20:01 - 24 նոյեմբերի, 2023Բելառուսի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ քննարկել է ՀԱՊԿ նիստն ու ընդունված որոշումները |tert.am|
19:54 - 24 նոյեմբերի, 2023Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին
19:26 - 24 նոյեմբերի, 2023Հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարությանը
19:10 - 24 նոյեմբերի, 2023Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
19:07 - 24 նոյեմբերի, 2023ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայում պահվող 24 պատանդի, Իսրայելն ի պատասխան ազատել է 39 պաղեստինցի կալանավորի |tert.am|
22:29 - 24 նոյեմբերի, 2023ՄԻՊ-ի աշխատակազմը մասնակցել է Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի
21:30 - 24 նոյեմբերի, 2023Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին․ Փաշինյան |news.am|
20:37 - 24 նոյեմբերի, 20232024-ի առաջին կեսին Յութուբի մոնետիզացիան կաշխատի. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
20:07 - 24 նոյեմբերի, 2023Բելառուսի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է ՀԱՊԿ նիստերում ընդունված որոշումների մասին
20:05 - 24 նոյեմբերի, 2023ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
20:01 - 24 նոյեմբերի, 2023Բելառուսի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ քննարկել է ՀԱՊԿ նիստն ու ընդունված որոշումները |tert.am|
19:54 - 24 նոյեմբերի, 2023Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին
19:26 - 24 նոյեմբերի, 2023Հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարությանը
19:10 - 24 նոյեմբերի, 2023Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
19:07 - 24 նոյեմբերի, 2023