1991 թվականին հայ ժողովուրդը բացարձակ կոնսենսուսով ընդունել է սահմանադրական օրենքներ, որոնցով Հայաստանում հիմնադրել է կիսանախագահական կառավարման մոդելը։ Կառավարման մոդելի անփոփոխ լինելը ենթադրում է քաղաքական խաղի կանոնների անփոփոխություն, և դա ժողովրդավարության հիմքերից է։ Այդ պատճառով, եթե սահմանադրական ռեֆորմի անհրաժեշտություն կա, ապա այն վերաբերում է միայն մի բանի` վերահաստատել սահմանադրական կառավարման կայունության սկզբունքը միակ լեգիտիմ կառավարման մոդելին, այն է` կիսանախագահական։ Իսկ այդ անհրաժետշությունը կա։ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Փաշինյանի ջանքերը կրում են անհետևողական, իմպուլսիվ, նույնիսկ փնթի բնույթ։ Դժվար չէ ենթադրել, որ փոփոխությունների իրական մոտիվը ոչ մի կապ չունի որևէ կոնցեպտուալ առաջարկի հետ։ Միակ խնդիրը, որն այսօր Փաշինյանին դրդում է անվտանգության այս բարդագույն իրավիճակում (պատերազմի և խաղաղության միջև) փոփոխությունների գնալ, հենց Ադրբեջանի նախագահի պահանջների բավարարումն է։ [ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյան] |armeniasputnik.am|
Խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանի Գանդիի հիվանդանոցում։ Հրդեհը տարածվել է մի քանի հարկերում։ Հրդեհի պատճառների և տուժածների մասին չի հաղորդվում: |armeniasputnik.am|
«Դոգ» մականվամբ բլոգերի ստեղծման և դեգրադացիայի մեջ կուսակցությունը ունի նաև իր մեղքի բաժինը, որի համար հայցում ենք հասարակության ներողամտությունը և պարտավորվում ենք չարիքը վերացնել մեր իսկ ձեռքերով։Բլոգեր Վարդան Ղուկասյանը մինչ այդ հայտարարեց, որ 23000 ընտրող ձայն է տվել ոչ թե կուսակցությանը և գաղափարին, այլ իր հայհոյանքներին և հրավիրեց համագումար միայն իր համակիրներով, համագումարը տապալվեց և բլոգերին մնաց հայտարարել նոր ԴՕԿ անվամբ կուսակցության ստեղծման մասին։Կուսակցությունն ունի մոտ 800 անդամ։ Բլոգերի կոչից հետո կուսակցությունից դուրս գալու դիմում և հայտարարություն են ներկայացրել ընդամենը 8 հոգի։ [«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Արտակ Գալստյան]
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը: «Մի քանի օրում հարյուր հազարից ավելի մարդ ստիպված էր լքել Լեռնային Ղարաբաղը, այն տները, որտեղ նրանք միշտ ապրել են: Ողջունում եմ Հայաստանի ջանքերը, որն արագ արձագանքեց ստեղծված բարդ իրավիճակին՝ օգնություն տրամադրելով տեղահանվածներին: ԵԽ մանդատի շրջանակում կանենք հնարավորը։ Հարկավոր է նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել։ Ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանն արժանապատվորեն կապահովի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող անձանց անվտանգությունը»,- նշել է Բուրիչը: |1lurer.am|
ԱԱԾ-ն հայտնում է ականապատ դաշտերի քարտեզների ութ նոր տեղեկամատյանների ի հայտ գալու և դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։ Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների:
Սամվել Բաբայանը ևս տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Բաբայանի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ Բաբայանն անհատապես կամ համագործակցաբար չի զբաղվում նմանաբնույթ աշխատանքներով։ «Փոխարենը նա Արցախի ներկայացուցչական մարմնի և կառավարության քննարկմանն է ներկայացրել ԼՂ կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ համապարփակ մոտեցումներ։ Այդ մոտեցումներով առաջարկվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, վերջինիս օժտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելու իրավասությամբ»։
«Ադրբեջանը չի պատրաստվում ընդունել իր նկատմամբ անարդար և կանխակալ վերաբերմունքը և այժմ պաշտոնական Բաքուն դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը»,- գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ իր տեղեկություններով։ Ըստ լրատվամիջոցի՝ միևնույն ժամանակ Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի ճանաչել ՄԻԵԴ իրավազորությունը։
Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել, իր խոսքով, ոստիկանական բռնաճնշումների պատճառով։ «Իմ առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն ոստիկանական բռնաճնշումներից ելնելով, հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կյանքին հակառակ իրենց հետ «խոսելու տանողները և ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ինչ կապ ունեն նրանք ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը՝ փորձում էին ինձ մեղադրանք կարել, անգամ իրենք գրել էին ցուցմունք, ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամեռայի տակ ուղղորդել են՝ ինչ ասեմ՝ ես տիպված էի լքել հայրենիքը։ Լավ հասկանում էի, որ արժանանալու եմ [պրոդյուսեր] Արմեն Գրիգորյանի ճակատագրին, ես ունեմ առողջական խնդիրներ, ինձ ոչ երկակի փակ դռների հետևում ոստիկանական սպաներից ասացին, որ առայժմ հարգում ենք քո մարտական ուղին, բայց դու կա՛մ կատարում ես մեր կամքը, այն, ինչ մենք ասում ենք, կա՛մ դու որպես սուտ մատնիչ ես հանդես գալիս․․․ Երկրորդ ցուցմունքի ժամանակ ես լրիվ լղոզված եմ ասում ինչը ոնց է եղել, որովհետև դա ուղղակի պետք էր, որ ես ողջ կարողանամ դուրս գալ․ առգրավում են իմ հեռախոսը չգիտես ինչու, չնայած ես տուժողն էի»,- ասել է նա հրապարակված տեսանյութում։
Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Էրդողանը Անկարայում կայացած հանդիպմանը համատեղ հայտարարություն են ընդունել։ Կողմերը 3+3 երկխոսության մեխանիզմը գնահատել են որպես անդամ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ |armenpress.am|
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս չորս ամսով։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ |civilnet.am|
Իմպուլսիվ և փնթի են Փաշինյանի ջանքերը. ՀԱԿ փոխնախագահը` ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին |armeniasputnik.am|
22:07 - 25 հունվարի, 2024Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
21:58 - 25 հունվարի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից «Շուշին՝ 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելուն
21:55 - 25 հունվարի, 2024Խոշոր հրդեհ Իրանում. այրվում է Թեհրանի հիվանդանոցի շենքը |armeniasputnik.am|
21:51 - 25 հունվարի, 2024«Մեր իսկ ձեռքով կվերացնենք չարիքը». «Հանրային ձայն»-ը ներողություն է խնդրում Վարդան Ղուկասյանի համար
21:25 - 25 հունվարի, 2024Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը |1lurer.am|
20:45 - 25 հունվարի, 2024Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ
20:23 - 25 հունվարի, 2024Նորվեգիայի կառավարությունը շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ. Հովլանդը՝ Փաշինյանին
20:05 - 25 հունվարի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը
19:29 - 25 հունվարի, 2024ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրել
19:24 - 25 հունվարի, 2024Իմպուլսիվ և փնթի են Փաշինյանի ջանքերը. ՀԱԿ փոխնախագահը` ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին |armeniasputnik.am|
22:07 - 25 հունվարի, 2024Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
21:58 - 25 հունվարի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից «Շուշին՝ 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելուն
21:55 - 25 հունվարի, 2024Խոշոր հրդեհ Իրանում. այրվում է Թեհրանի հիվանդանոցի շենքը |armeniasputnik.am|
21:51 - 25 հունվարի, 2024«Մեր իսկ ձեռքով կվերացնենք չարիքը». «Հանրային ձայն»-ը ներողություն է խնդրում Վարդան Ղուկասյանի համար
21:25 - 25 հունվարի, 2024Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը |1lurer.am|
20:45 - 25 հունվարի, 2024Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ
20:23 - 25 հունվարի, 2024Նորվեգիայի կառավարությունը շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ. Հովլանդը՝ Փաշինյանին
20:05 - 25 հունվարի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը
19:29 - 25 հունվարի, 2024ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրել
19:24 - 25 հունվարի, 2024