Մյունխենում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում։ Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային հարցեր։ |tert.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ։ Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: [ՀՀ կառավարություն]
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով 2․5 տարվա մեջ 4-րդ անգամ դատարանի փոփոխություն է տեղի ունենում։ Սկզբնապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված, ապա՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մասամբ քննված, քրեական դատարանից Հակակոռուպցիոն դատարան ուղարկված գործն այսօր կրկին ուղարկվեց Երեւանի քրեական դատարան։ Պատճառը Քրեական օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխությունն է, ըստ որի՝ Վերանյանին մեղսագրվող հանցանքի գործերը Հակակոռուպցիոն դատարանում քննելու համար որոշակի բացառություն է նախատեսվել։ Դատախազը, սակայն, այն կարծիքին էր, որ այդ բացառությունը չի վերաբերում այս գործին։ Ընդդատության վերաբերյալ այսպիսի վեճերը իրավասու է լուծել Վճռաբեկ դատարանի նախագահը։
Երևանում ՌԴ դեսպանության առաջ տեղի է ունենում բողոքի ակցիա այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են՝ «մարդասպաններ», «ցավալի է», «մահ մարդասպաններին» և այլ գրություններով պաստառներ։ Նրանք վանկարկում են՝ «Ռուսաստանը կլինի ազատ», «Նավալնի», «Պուտին մարդասպան»․․․։ Ակցիայի մասնակիցները հիմնականում Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիներ են։ Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ դեսպանատան շենքին, սակայն ակցիան ընթանում է խաղաղ։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում: 70 կգ քաշային Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի հետ և առավելության հասավ 8:5 հաշվով: Եզրափակիչը կկայանա փետրվարի 17-ին: |armenpress.am|
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի հետ: Հարությունյանը հաղթեց 10:0 հաշվով:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ: [ՀՀ կառավարություն]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ։ Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Իրանը սահմանը փակում է Աֆղանստանի հետ: Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին երկրի ցամաքային սահմանները փակելու մասին հայտարարել է Իրան-Աֆղանստան սահման կատարած այցի ընթացքում։ Հեյդարին հայտարարել է, որ Աֆղանստանի հետ սահմանային գոտու փակումը համարում է «երկրի կարևորագույն ազգային ծրագրերից մեկը», և որ 74 կիլոմետր երկարությամբ երկրի հյուսիսարևելյան սահմանների արգելափակակումը կիրականցվի ինժեներական զորքերի կողմից։|civilnet.am|
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
22:50 - 16 փետրվարի, 2024Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան
22:17 - 16 փետրվարի, 2024Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները |tert.am|
22:16 - 16 փետրվարի, 2024ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
22:13 - 16 փետրվարի, 2024ՄՄԿ-ի տնօրենը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է միգրացիայի ոլորտում ՀՀ բարեփոխումների արդյունավետությունը
22:00 - 16 փետրվարի, 2024Իրանի համար անընդունելի է տարածքային որևէ փոփոխություն․ դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին |armenpress.am|
21:59 - 16 փետրվարի, 2024Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել․ Միրզոյան
21:37 - 16 փետրվարի, 2024Հայաստանի վարչապետն Իրաքի պաշտոնակցի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ
21:35 - 16 փետրվարի, 2024Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար |armeniasputnik.am|
21:05 - 16 փետրվարի, 2024ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները փետրվարի 17-ին չեն աշխատի
21:02 - 16 փետրվարի, 2024Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
22:50 - 16 փետրվարի, 2024Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան
22:17 - 16 փետրվարի, 2024Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները |tert.am|
22:16 - 16 փետրվարի, 2024ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
22:13 - 16 փետրվարի, 2024ՄՄԿ-ի տնօրենը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է միգրացիայի ոլորտում ՀՀ բարեփոխումների արդյունավետությունը
22:00 - 16 փետրվարի, 2024Իրանի համար անընդունելի է տարածքային որևէ փոփոխություն․ դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին |armenpress.am|
21:59 - 16 փետրվարի, 2024Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել․ Միրզոյան
21:37 - 16 փետրվարի, 2024Հայաստանի վարչապետն Իրաքի պաշտոնակցի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ
21:35 - 16 փետրվարի, 2024Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար |armeniasputnik.am|
21:05 - 16 փետրվարի, 2024ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները փետրվարի 17-ին չեն աշխատի
21:02 - 16 փետրվարի, 2024