Մարտի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը: [ՀՀ ԱԳՆ]
ТАСС-ի հետ հարցազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար։ Մենք ունենք հարաբերությունների այսպիսի ֆանտաստիկ պատմություն: Եվ ես չեմ կասկածում, որ այն պետք է ապագայում էլ լինի երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք»: |1lurer.am| |1lurer.am|
Մարտի 5-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր: [ՀՀ ԱԳՆ]
Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ: Սա կարող է նշանակել երկու բան. կամ «Ֆեյսբուքն» ունի ինչ-որ տեխնիկական խնդիր իր կողմից կամ հաքերային հարձակում է. նման բան նախկինում եղել է, կարողացել էին մտնել մարդկանց հաշիվներն` առանց մուտքագրելու գաղտնաբառը: Ամեն դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Կարծում եմ, մի քանի ժամվա ընթացքում կվերականգնվի։ [Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան |armenpress.am|
Բաքվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ հանդիպմանը հայտարարել է․ «Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շահագրգռված ենք մեր ընդհանուր տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ»: |azatutyun.am|
Բաքվում մեկնարկել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը: Այս մասինհայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Տեղեկության համաձայն՝ քննարկման օրակարգում են լինելու ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախատեսվում է ստորագրել միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։ Միշուստինը հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: |armenpress.am|
Հայաստանն ու Եգիպտոսը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել։ ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հետքի վերացման բարբարոսական գործողությունները և իրավապաշտպան կազմակերպություններից, ՀՀ իշխանություններից պահանջում ադրբեջանական հակամշակութային բոլոր գործողությունների փաստերը մեկ առ մեկ ներկայացնել միջազգային իրավասու մարմիններին և ատյաններին՝ խնդրին տալով միջազգային հնչեղություն: Վանդալիզմի վերջին դրսևորումներն են Ստեփանակերտի Աստմածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի պղծումը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքերի հիմնահատակ ավերումը:
Ներքին Հանդում միջադեպի քննությունը դեռևս ավարտին չի հասել։ Ավարտական փուլին հասնելու պարագայում դրա մասին կտեղեկացվի։ [ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյան]
Սյունիքում կուտակումներ չկան։ ՀՀ զինված ուժերը ուշի-ուշով հետևում են հակառակորդի ուժերին: Օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է։ Շփման գիծը ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից կան դիրքեր։ Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ մենք ունենք, քանակը չբացահայտեմ։ ՀՀ զինված ուժերը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրած խնդիրները։ Եթե կասկածում եք, այցելեք ու համոզվեք։ [ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում] |aysor.am|
Դառը, սև սուրճ ու գիտություն․ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս
23:38 - 05 մարտի, 2024«Որոշ երկրների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին». Բայրամով |azatutyun.am|
22:39 - 05 մարտի, 2024Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին
22:04 - 05 մարտի, 2024Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
21:16 - 05 մարտի, 2024Նիկոլ Փաշինյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
21:00 - 05 մարտի, 2024Վարչապետն Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարանում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին
20:57 - 05 մարտի, 2024Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ. Զախարովա |1lurer.am|
20:54 - 05 մարտի, 2024Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել |shantnews.am|
20:49 - 05 մարտի, 2024Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր
20:17 - 05 մարտի, 2024«Ֆեյսբուք»-ի խափանումը միայն Հայաստանում չէ, խուճապի կարիք չկա. Սամվել Մարտիրոսյան |armenpress.am|
20:01 - 05 մարտի, 2024Դառը, սև սուրճ ու գիտություն․ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս
23:38 - 05 մարտի, 2024«Որոշ երկրների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին». Բայրամով |azatutyun.am|
22:39 - 05 մարտի, 2024Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին
22:04 - 05 մարտի, 2024Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
21:16 - 05 մարտի, 2024Նիկոլ Փաշինյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
21:00 - 05 մարտի, 2024Վարչապետն Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարանում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին
20:57 - 05 մարտի, 2024Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ. Զախարովա |1lurer.am|
20:54 - 05 մարտի, 2024Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել |shantnews.am|
20:49 - 05 մարտի, 2024Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր
20:17 - 05 մարտի, 2024«Ֆեյսբուք»-ի խափանումը միայն Հայաստանում չէ, խուճապի կարիք չկա. Սամվել Մարտիրոսյան |armenpress.am|
20:01 - 05 մարտի, 2024