Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վարչապետը մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ:

[ՀՀ կառավարություն]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վարչապետը մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: [ՀՀ կառավարություն]

Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, և ՀՀ-ն համարի, որ ինքը կարող է ստորագրել, և լինի այնպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել, որովհետև շատ կարևոր է, որ մենք ընդհանրապես հարցերը քննարկելիս դրանք քննարկենք ամբողջության մեջ:   Եթե մենք տեսնենք, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն, և դրան այդ վերջին շտրիխն է մնացել լրացնելու, մենք կարող ենք գնալ այդ քայլին, եթե տեսնենք, որ չի ստացվում կայուն և տևական խաղաղություն, մենք պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի։ [Նիկոլ Փաշինյան]  |1lurer.am|

ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։ Նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն բարձրացված հարցերի շուր։  |armeniasputnik.am|

 Զախարովան հայտարարել է՝ տեսել են հայաստանյան բանկերի՝ «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունները, ինչպես նաև դրա առիթով հայկական կողմի պարզաբանումները։ «Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով և այժմ մեր գերատեսչությունը զբաղվում է։ Համապատասխան գերատեսչությունը և կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է նա։ |news.am|

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Զախարովայի խոսքով՝  Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ ակտիվությունն այս ուղղությամբ մի քանի անգամ աճել է։ «Ի՞նչն է խնդիրը, ի՞նչն է էությունը: Էությունն այն է, որ խնդիրները Հարավային Կովկասում կարծես թե պակասել են, բայց Արևմուտքում դա ո՞ւմ կարող է դուր գալ», - ասել է Զախարովան։  Նա նշում է՝ Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու խնդիր կա։|armeniasputnik.am|

 Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ: Այսպիսով, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է։ [Նիկոլ Փաշինյանը՝ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին]

«Սա այն է, ինչ ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնո) շարունակում են կենտրոնանալ դրա վրա՝ փոխգործակցելով համապատասխան կողմերի հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալը։

Օրակարգում արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցն է, դա մեր ռազմավարական նպատակն է։  Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի իշխանությունները փակեն այդ հարցը: Այն պետք է լինի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին: Առանց Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշման մենք արդյունքի չենք հասնի: Նրանք պետք է ընդգծեն, որ դա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չէ: Միջազգային դատարանը համապատասխան որոշում է ընդունել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ [Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան] |news.am|

 Նախևառաջ, կարծում եմ խաղաղությունը չափազանց կարևոր է։ Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ ավելի լայն տարածաշրջանի համար։ Եվրոպայի համար, ընդհանուր առմամբ, սա ազգային անվտանգության հարց է։  Ես վստահ եմ, որ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ։ Բայց կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, հարցեր, որ անհրաժեշտ է լուծել։ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, ես չեմ կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, բայց շատ ուշադրությամբ վերլուծել եմ այն ամենը, ինչ լսել եմ Հայաստանից և Ադրբեջանից։ 

[ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ]  |factor.am|

Նախևառաջ, կարծում եմ խաղաղությունը չափազանց կարևոր է։ Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ ավելի լայն տարածաշրջանի համար։ Եվրոպայի համար, ընդհանուր առմամբ, սա ազգային անվտանգության հարց է։ Ես վստահ եմ, որ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ։ Բայց կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, հարցեր, որ անհրաժեշտ է լուծել։ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, ես չեմ կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, բայց շատ ուշադրությամբ վերլուծել եմ այն ամենը, ինչ լսել եմ Հայաստանից և Ադրբեջանից։ [ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ] |factor.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ուրախ եմ, որ Երևանում հանդիպեցի ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ : Անհամբերությամբ սպասում եմ՝ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ։  Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեն: Կոչ եմ անում Հայաստանին և  Ադրբեջանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից»:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոնում ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում

Դեսպան Ներսեսյանը Լոնդոնում ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում

22:30 - 20 մարտի, 2024
Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել
 |azatutyun.am|

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել |azatutyun.am|

22:11 - 20 մարտի, 2024
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Ինդոնեզիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան. ՀՀ նախագահ

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Ինդոնեզիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան. ՀՀ նախագահ

21:03 - 20 մարտի, 2024
Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է
 |armenpress.am|

Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է |armenpress.am|

20:41 - 20 մարտի, 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

20:12 - 20 մարտի, 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

19:55 - 20 մարտի, 2024
Եթե Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն չստացվի, մենք չենք հրաժարվի միջազգային ատյաններից դատական գործերը հետ կանչելու գործիքից. վարչապետ
 |1lurer.am|

Եթե Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն չստացվի, մենք չենք հրաժարվի միջազգային ատյաններից դատական գործերը հետ կանչելու գործիքից. վարչապետ |1lurer.am|

19:28 - 20 մարտի, 2024
ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն. հայտարարություն |armeniasputnik.am|

ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն. հայտարարություն |armeniasputnik.am|

19:13 - 20 մարտի, 2024
Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար |armeniasputnik.am|

Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար |armeniasputnik.am|

19:04 - 20 մարտի, 2024
Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. Փաշինյանը՝ սեփական ավիափոխադրող ունենալու մասին

Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. Փաշինյանը՝ սեփական ավիափոխադրող ունենալու մասին

18:58 - 20 մարտի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի ասֆալտապատման գնումները

2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի ասֆալտապատման գնումները

2020-2024 թվականներին Սևան համայնքի ճանապարհաշինարարական աշխատանքներին ուղղվել է շուրջ 4․3 մլրդ դրամ։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2020-2024 թթ-ին համայնքում այս աշխատանքների իրականացման համար կազմակերպված բոլոր 19 գնման ընթացակարգերը և գտել, որ դրանցից 17-ի դեպքում աշխատանքները պատվիրակվել են համայնքի ներկայիս ավագանու անդամի ընկերությանը, իսկ մյուս 2-ը՝ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարի հոր ընկերությանը։  Ավագանու անդամին պատկանող «Ճան շին» ՍՊԸ-ն՝ ասֆալտապատման մրցույթների հաղթող 2018 թվականին Արմեն Ալավերդյանը և Էդվարդ Մելքոնյանը հիմնել են ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարությամբ զբաղվող «Ճան շին» ՍՊԸ-ն։ 2019-ին ընկերության բաժնետեր է դարձել նաև Արմեն Ալավերդյանի եղբայրը՝ Աշոտ Ալավերդյանը։ Մեկ տարի անց Էդվարդ Մելքոնյանը դուրս է եկել ընկերության մասնակիցների ցանկից՝ ընկերության կառավարումը թողնելով եղբայրներին։ Ընկերության հիմնադրումից մինչ օրս ընկերության տնօրենն է Արմեն Ալավերդյանը։ Վերջինս 2021 թվականի դեկտեմբերին «Սարգիս Մուրադյան» դաշինքի ցուցակով ընտրվել է Սևան համայնքի ավագանու անդամ։  «Սարգիս Մուրադյան» դաշինքի մեկ այլ անդամ՝ ինքը՝ Սարգիս Մուրադյանը, ավագանու միաձայն որոշմամբ, ընտրվել է Սևան համայնքի ղեկավար։ «Ճան շին» ՍՊԸ-ն Սևան համայնքի գնումներին սկսել է մասնակցել դեռ մինչև Արմեն Ալավերդյանի ավագանու անդամ դառնալը՝ 2020 թվականի մարտից։ Սակայն այդ ընթացքում ևս համայնքի ղեկավար է եղել Սարգիս Մուրադյանը։ Առաջին գնման ընթացակարգն իրականացվել է գնանշման հարցումով, որի միակ մասնակիցը եղել է «Ճան շին» ՍՊԸ-ն։ Արդյունքում 17․8 մլն դրամի պայմանագիր է կնքվել Սևան համայնքի փողոցների փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: 2020-2024 թվականներին «Ճան շին» ՍՊԸ-ն մասնակցել է Սևան համայնքում իրականացվելիք ճանապարհաշինարարական աշխատանքներին ուղղված 19 գնման ընթացակարգերից 18-ին, որոնցից 6-ի դեպքում ընկերությունը եղել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը։ 17 ընթացակարգի դեպքում ընտրվել է «Ճան շին» ՍՊԸ-ն, իսկ կնքված բոլոր պայմանագրերի գումարային գինը կազմել է 3․2 մլրդ դրամ կամ 2020-2024 թվականներին համայնքի ճանապարհների շինարարությանն ու վերանորոգմանն ուղղված միջոցների 76%-ը։   Միայն 2022-2024 թվականներին, երբ Արմեն Ալավերդյանն արդեն ավագանու ընտրված անդամ էր, ընկերությունը մասնակցել է 11 գնման ընթացակարգի, որից 9-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր 2․7 մլրդ դրամի պայմանագիր։ «Ճան շին» ՍՊԸ-ի և Սևան համայնքի միջև վերջին պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա հուլիսին։ Պայմանագրի գինը կազմել է 628 մլն դրամ։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը իրականացնում է Սևան քաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ:  Այս գնումների վերաբերյալ հարցեր էինք ուղղել Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին։ Համայնքապետը կարծում է, որ համայնքի ավագանու անդամի փոխկապակցվածությունն իրավաբանական անձին չի սահմանափակում տվյալ իրավաբանական անձի մասնակցությունը համայնքի կազմակերպած գնման ընթացակարգերին։  ««Ճան Շին» ՍՊԸ-ն «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ընդհանուր և հավասար հիմունքներով մասնակցել է Սևանի համայնքապետարանի կողմից 2020-2024 թվականներին կազմակերպված գնման ընթացակարգերին, և ընթացակարգերի մեծ մասում նրա հաղթող (ընտրված) մասնակից ճանաչվելը պայմանավորված չէ 49% բաժնեմասի սեփականատեր հանդիսացող Արմեն Ալավերդյանի՝ Սևան համայնքի ավագանու անդամ լինելու փաստով, այն պայմանավորված է  գնման ընթացակարգերում «Ճան Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտերում առկա գնային առաջարկների ամենացածրը լինելով։ Նշված գնման ընթացակարգերի գնահատող հանձնաժողովների անդամները մասնակիցներից որևէ մեկի հետ չեն ունեցել շահերի բախում, ինչի մասին տվել են գրավոր հայտարարություններ։ Գնման ընթացակարգերի շրջանակներում այլ շահերի բախում գնահատող հանձնաժողովները չեն տեսել»,- նշված է Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի պատասխանում: Արմեն Ալավերդյանը չի հայտարարագրել իր ընկերությունը Արմեն Ալավերդյանը, որպես ավագանու անդամ, Կոռուպիցայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրեր։ Վերջինս, սակայն, ոչ պաշտոնի ստանձման, ոչ էլ 2021, 2022, 2023 թվականների տարեկան հայտարարագրերում չի նշել «Ճան շին» ՍՊԸ-ում իր մասնակցության մասին տվյալները՝ իր 49 տոկոս մասնաբաժինը և տնօրեն լինելու հանգամանքը։ Մեր զրույցում Արմեն Ալավերդյանը նշեց, որ այդ տվյալները չհայտարարագրելու դիտավորություն չկա։ «Հայտարարագրերը լրացնելիս ուղղակի չենք իմացել, որ պետք է դա էլ լրացնել։ Դիտավորություն չկա, եթե լիներ՝ չէի հայտարարագրի նաև, որ այդ ընկերություններից շահաբաժին և աշխատավարձ եմ ստանում»։  Արմեն Ալավերդյանի հայտարարագրերում անճշտություններ կան նաև կապված առկա անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալների ներկայացման հետ։ Մասնավորապես նա իր տարեկան հայտարարագրերում չի հայտարարագրել 2022 թվականին ձեռք բերած բնակարանը, որն արտացոլված է պաշտոնի ստանձման հայտարարագրում։ «Չգիտեմ՝ ինչու ձեզ մոտ չի երևում այդ բնակարանը, բայց ես վստահ եմ, որ հայտարարագրել ենք այն», - մեր զրույցում նշեց Ալավերդյանը։  Ըստ Արմեն Ալավերդյանի՝ հայտարարագրերում առկա մյուս անճշտությունները տեխնիկական սխալի կամ հայտարարագիրը ոչ դիտավորյալ սխալ լրացնելու արդյունք են։ Ասֆալտապատման ամենախոշոր պայմանագիրը կնքվել է համայնքային պաշտոնյայի հոր ընկերության հետ Սևանում ճանապարհների նորոգմանն ուղղված ամենախոշոր՝ 755 մլն դրամի պայմանագիրը համայնքը կնքել է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի հետ։ Համաձայն 2023-ի հունիսին կնքված պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացներ համայնքի Դդմաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ:  «Ծովագյուղի ՃՇՇ» սեփականատերը Նորիկ Սիմոնյանն է՝ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Սիմոնյանի հայրը։ Ընկերությունը հիմնադրվել է 2012-ին։ 2016-ին ընկերությունը 50 տոկոս մասնաբաժիններով գնել են Սերգեյ Ասատրյանն ու Նորիկ Սիմոնյանը։ 2016 թվականից Նորիկ Սիմոնյանը նաև զբաղեցրել է ընկերության տնօրենի պաշտոնը։ 2019-ին Սերգեյ Ասատրյանը դուրս է եկել բաժնետերերի ցանկից՝ Նորիկ Սիմոնյանին թողնելով ընկերության 100 տոկոս մասնաբաժինը։   Այս ընկերութունը Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդուն պատկանող «Կապավոր» ՍՊԸ-ի հետ համատեղ ևս մեկ պայմանագիր է կնքել Սևան համայնքի հետ 2022 թվականի օգոստոսին։ Առաջին չափաբաժնով այս ընկերությունները պետք է իրականացնեին Ծովագյուղ բնակավայրի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքներ, իսկ 2-րդ չափաբաժնով՝ կատարեին բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքները։ Պայմանագրի գինը կազմել է 275 մլն դրամ։ «Ատոմ Սիմոնյանը Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավար է նշանակվել 2022 թվականի սեպտեմբեր ամսին, իսկ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն մինչ այդ էլ մասնակցել է Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթներին, և շահերի բախում գնահատող հանձնաժողովը չի արձանագրել»,- նշված է համայնքապետարանի՝ այս գնումների վերաբերյալ մեր հարցման պատասխանում:  Սևանի համայնքապետարանը չի տեսնում շահերի բախում՝ նշելով․ «․․․գնման ընթացակարգերի հաղթող ճանաչվել է ոչ թե Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարը, այլ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն: Պայմանավորված այս փաստով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գրավոր հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն բարեխղճորեն կատարել է նշված գնման ընթացակարգերի արդյունքում Սևանի համայնքապետարանի հետ կնքված բոլոր պայմանագրային պարտավորությունները»: Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին իր կայացրած որոշումներում (1,2) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության հանգամանքի առկայությունն արդեն իսկ ազդակ է, որի պարագայում պաշտոնյան, ում վերաբերելի են շահերի բախմանն առնչվող իրավակարգավորումները, մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահն իրենից ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ իր հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան ոչ միայն գործնական կամ անձնական, այլ նաև քաղաքական հարաբերություններ։  Արմեն Ալավերդյանը համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի դաշինքից է։ Սարգիս Մուրադյանը Սևանի համայնքի ղեկավարն է 2016 թվականից։ Ի պաշտոնե լինելով համայնքային գնումներում պատվիրատուի ղեկավար՝ համայնքապետն ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի վերաբերյալ 10-օրա ժամկետում պետք է գրավոր ծանուցեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի ընկերության մասնակցության մասին։ Սակայն, համայնքապետը Հանձնաժողովին չի ծանուցել և 2022-2024 թթ-ին ավագանու անդամի ընկերության հետ կնքել է շուրջ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր։  Այս պարագայում ևս համայնքապետարանը նշում է, որ «անհրաժեշտություն չի տեսել դիմելու Հանձնաժողով, քանի որ «Ճան Շին» ՍՊԸ-ն բարեխղճորեն կատարել է նշված գնման ընթացակարգերի արդյունքում Սևանի համայնքապետարանի հետ կնքված բոլոր պայմանագրային պարտավորությունները»։ Համայնքներն իրենց ուղղված հարցերին, թե արդյոք շահերի բախման ռիսկ չկա համայնքային պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց ընկերությունների՝ համայնքային գնումների մասնակցության մեջ, հաճախ հղվում են միայն «Գնումների մասին» օրենքին, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ գնումներին մասնակցելու հավասար իրավունք ունի։ Սակայն նրանք մոռանում են շահերի բախման ռիսկերի վերաբերյալ իրավական կարգավորումների մասին։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։  Նշենք, որ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300 000 դրամ տուգանքի նշանակում։ Այսպիսով, չնայած Սևան համայնքի ղեկավարը պարտավոր էր իր պաշտոնեական պարտականությունների անաչառ կատարման տեսանկյունից ձեռնպահ մնալ ավագանու անդամի հետ պայմանագրեր կնքելուց և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել հայտարարություն,  այդուհանդերձ ավագանու անդամի ընկերության հետ վերջին երկու տարվա ընթացքում կնքել է 2․7 մլրդ դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։    Սուսինա Խաչատրյան

Loading...