Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]
Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին գրանցվել է երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս ընկած հատվածում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Թթուջուր, Այգուտ, Դրախտիկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ ՓԾ]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին: Վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցաշարի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ նոր մարզադպրոցների կառուցման միջոցով:
Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման․․․»։ [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն, անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, ասել է․ «Այն մարդը, որ մեզ այդպիսի պիտակավորումներ է տալիս, լինելով երկրի ղեկավար, ես այն մարդու ասածներին ոչ մի գրամ անդրադառնալու խնդիր չունեմ։ Լրագրողի՝ Փաշինյանի խոսքի մեջբերմանը ի պատասխան, թե «պատերազմ են հրահրում, որ ներսում իշխանափոխություն անեն», արքեպիսկոպոսը պատասխանել է․ «Ամոթ, պատերա՞զմ ենք հրահրում։ Պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է»։
Իրավապահները թույլատրել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին մոտենալ տեղադրված սահմանային սյուների հատված և հնարավորության սահմաններում մոտիկից դիտարկել, թե որ հատվածներում են դրանք տեղադրվել։ Շահինյանն ասաց, որ այս պահի դրությամբ գոհ է սահմանազատման արդյուքններից՝ շեշտելով՝ այն 57 հողակտորները, որոնց շուրջ գյուղացիները մտահոգություն էին հայտնում, այս պահի դրությամբ դրանք հայկական վերահսկողության տակ են։ Շահինյանի տեղեկություններով՝ սառեցվել է գործընթացն այն հատվածներում, որն այսօրվա ասուլիսում վարչապետը ցավոտ կետեր անվանեց։ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Կիրանցի հատվածում կա 3 կետ, որոնք առավել զգայուն են և այդ երեք առավել զգայուն կետերի վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի․ «Այս կետերում արդեն սանտիմետրերը նշանակություն ունեն և սանտիմետրերով պետք է ճշգրիտ արտահայտենք։ Մի քիչ շատ պետք է չարչարվենք, բայց ինչպես ասել ենք՝ էն պրոբլեմը, որ բարձրացնում են Կիրանցի բնակիչները, էդ պրոբլեմը բարձրացնելու պահից դա պետք է դադարի լինել իրենց պրոբլեմը, դա պետք է լինի ՀՀ կառավարության պրոբլեմը, անձամբ իմ պրոբլեմը»։ Վարչական ղեկավարի ու գյուղացիների պնդմամբ, այդ ցավոտ կետերը գյուղի կամրջի, դպրոցի ու մասնավոր տների հատվածում են։ |azatutyun.am|
Փաշինյանն ակնհայտ է համարում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ «Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,- հավելեց նա: «Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին: Հայ Առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում: Դա շատ ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ պետք է կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում իշխանության բերելն է:
Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք «հոգեւոր առաջնորդությունը ձախողել են»։ Փաշինյանն անդրադարձավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կարգախոսներին․ «էդ ի՞նչ կարգախոսներ են օգտագործում, ասում են «տաճարը հաղթելու է փողոցին», չէ՞, տաճարը ո՞նց ա փողոցին հաղթելու, փողոցում ովքե՞ր են, փողոցում ՀՀ քաղաքացիներն են, փողոցում մարդիկ են, երիտասարդներ են, մեծահասակներ են, ո՞նց ա հաղթելու փողոցին, այսինքն՝ բան ե՞նք անելու, սրճարանները փակելու ենք, տեղը մոմավառության կետեր ե՞նք բացելու, հրապարակները փակելու ենք, տեղը մոմավաճառության կետեր ե՞նք բացելու։ Ժողովրդի կամքն անկասելի է, ժողովրդի կամքը ՀՀ-ում բարձրագույն իշխանություն է, ինչ ուզենա՝ կանի, բայց ժողովրդի՛ կամքը, եւ ես համոզված եմ, որ ժողովրդի կամքն ուզում է խաղաղություն»։
Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ: Օրակարգը ՌԴ-ի հետ շատ բազմազան է։ Գիտեք, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ և դրանց մի մասը բարձրաձայնվել են։ Մենք երբեք չենք եղել այն կարծիքին, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար, դրանք բարձրաձայնվում են ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսերը հանելու նպատակով։ Իհարկե, [քննակելու ենք] ամբողջ օրակարգը մեր հարաբերությունների՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մենք կքննարկենք։ [Նիկոլ Փաշինյան]
Ինչ վերաբերում է հոգևորականների առաջ քաշած պահանջին, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման գործընթացը․․․ Ենթադրենք էսպիսի մի իրավիճակ․ շատ լավ, կասեցնենք գործընթացը, իսկ ինչ է լինելու դրանից հետո․ լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։ Ի՞նչ նպատակ է ունենալու այդ պատերազմը․ դա նպատակ է ունենալու, և ընդ որում, ես հավատացած եմ և առնվազն վերլուծությունը, թե ովքեր և ինչպես են այս պրոցեսին արձագանքում, հավատացած եմ, որ նպատակը դա է, և ի սկզբանե դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը, ընդ որում՝ այդ դեպքում պատերազմը դելիգիտիմացված չի լինի, և այն ուժերը, որոնք պահանջում են սահմանազատումը դադարեցնել և նաև այդ ուժերի ու արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որ ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն և դա կօգտագործեն ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար, բայց էդ քաղաքական փոփոխությունների արդյունքում էլ շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու։ ..․ Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների, որովհետև միայն այդ սցենարն է դա հավանական դարձնում, և իմիջիայլոց նույն սցենարը գործում էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլեթրի մասին հարցին ի պատասխան]
Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
22:55 - 07 մայիսի, 2024ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
22:54 - 07 մայիսի, 2024Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՊՆ
21:44 - 07 մայիսի, 2024Տեղեկություններ կան՝ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ տեսչական մարմին
21:36 - 07 մայիսի, 2024Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
21:26 - 07 մայիսի, 20242023 թվականին Հայաստանում ՀՆԱ–ն մեկ շնչի հաշվով կազմել է 8 170 ԱՄՆ դոլար
20:24 - 07 մայիսի, 2024Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ |armenpress.am|
20:21 - 07 մայիսի, 2024Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռաֆահ Իսրայելի ցամաքային ներխուժմանը |news.am|
20:18 - 07 մայիսի, 2024Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
19:59 - 07 մայիսի, 2024Ժիրայր Ոսկանյանի դեմ հարձակումն առանձնահատուկ է նրանով, որ իրականացվել է լրատվական ոլորտում գործող մեկ այլ անձի՝ բլոգերի կողմից․ լրագրողական մի շարք կազմակերպությունների հայտարարությունը
19:38 - 07 մայիսի, 2024Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
22:55 - 07 մայիսի, 2024ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
22:54 - 07 մայիսի, 2024Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՊՆ
21:44 - 07 մայիսի, 2024Տեղեկություններ կան՝ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ տեսչական մարմին
21:36 - 07 մայիսի, 2024Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
21:26 - 07 մայիսի, 20242023 թվականին Հայաստանում ՀՆԱ–ն մեկ շնչի հաշվով կազմել է 8 170 ԱՄՆ դոլար
20:24 - 07 մայիսի, 2024Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ |armenpress.am|
20:21 - 07 մայիսի, 2024Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռաֆահ Իսրայելի ցամաքային ներխուժմանը |news.am|
20:18 - 07 մայիսի, 2024Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
19:59 - 07 մայիսի, 2024Ժիրայր Ոսկանյանի դեմ հարձակումն առանձնահատուկ է նրանով, որ իրականացվել է լրատվական ոլորտում գործող մեկ այլ անձի՝ բլոգերի կողմից․ լրագրողական մի շարք կազմակերպությունների հայտարարությունը
19:38 - 07 մայիսի, 2024