Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ դատարանն այսօր հարցաքննեց երկու վկաների՝ Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցին, որն ԱԹՍ-ի հարվածից հետո առաջինն է հասել դեպքի վայր, եւ Արմեն Ավետիսյանին, որն Իշխանաձորում ծառայություն է իրականացրել որպես ոստիկան։ Թելունցը պատմեց, որ հենց լսել են ԱԹՍ-ի ձայնը, ում հնարավոր է՝ տեղեկացրել են, որ պատսպարվեն․ «Ահագին երկար ժամանակ պտտվում էր էդ բեսպիլոտնիկը, հետո նկատեցի, որ մի հատ բեռնատար մեքենա ա բարձրանում պադյոմը։ Երեւի թե մի քանի րոպե հետո բեսպիլոտնիկը խփեց։ Անմիջապես գնացել եմ դեպքի վայր, հասել եմ, տեսել էդ վառվող մեքենան, դրա հետեւի մասում վիրավոր զինվոր կար»։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ։ Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։Բայրամովն ի թիվս այլ հարցերի, մանրամասնորեն տեղեկացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին և ներկայացրել այդ հարցերում Ադրբեջանի մոտեցումները։ |azatutyun.am|
Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից: ՀՀ վարչապետի կողմից «4 գյուղերի» հարցի վերադարձը բանակցային կամ սահմանազատման օրակարգ, ընդ որում, ինչպես նշել է Ալիևը` հենց իր պահանջով, ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում և խճճող է: Ուզում եմ վստահեցնել, որ ազատության մեջ լինելու դեպքում՝ իրականացվող քաղաքականության դեմ պայքարող տավուշեցիների կողքին կլինեի և համեստորեն կփորձեի կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց: [ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան]|168.am|
Կիրանցում այսօր ևս մեծ թվով ոստիկաններ կան, մուտքերը դեպի գյուղ փակ չեն, բայց դրսից եկած մեքենաներին թույլատրում են մտնել ստուգումներից հետո միայն։ Գյուղացիներն «Ազատության»-ն ասացին, որ տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, գյուղում սպասողական վիճակ է։ Ոստիկանների ուժեղացված հսկողությանը զուգահեռ Կիրանցի մի խումբ բնակիչներ նույնպես հսկում են Խեյրիմլիի մուտքը։ Ենթադրում են, որ ամեն վայրկյան չափագրողները կարող են իրենց գյուղի տարածք մտնել։ Գյուղապետ Կամո Շահինյանի տվյալներով՝ 57 սեփական հողակտոր կա, որոնք գյուղի կադաստրային քարտեզներով իրենցն են՝ փաստեր ունեն։ Բայց դրանք սահմանազատման քարտեզներում են նաև հայտնվել՝ որպես Ադրբեջանի նախկին տարածք։ Դատարան կդիմենք, ասում է գյուղապետը։ |azatutyun.am|
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։ [ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով] |tert.am|
Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք։ Այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին։ Պետեր Սիյարտոյի խոսքով՝ այս պահի դրությամբ կային հյուպատոսություններ. «Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք 2 երկրներում»։
Միկա Բադալյանի փաստաբանական խումբը երեկվա միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել, և դրա վերաբերյալ կան անժխտելի ապացույցներ։
«Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ չեմ լսել: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած քայլերթին։ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ՀՀ-ն պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամների դիտարկել որպես քաղաքական գործիչ, ինչն՝ ըստ իս, անընդունելի է: Եվ ժողովուրդը հասկանում է, որ եկեղեցին, Աստված հույզերը, այն էմոցիաները, որ ունենք որպես քրիստոնյա մարդիկ և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են: Ես չեմ հավատում, որ Հայաստանի ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»։ |armenpress.am|
ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր: [ՀՀ ԱԳՆ]
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում են ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ։ Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույցը։ [ՀՀ ԱԳՆ]
18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել
22:58 - 06 մայիսի, 2024Բայրամովը ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը |azatutyun.am|
22:29 - 06 մայիսի, 2024Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն |shantnews.am|
21:30 - 06 մայիսի, 2024Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները |armenpress.am|
21:19 - 06 մայիսի, 2024Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան |168.am|
20:54 - 06 մայիսի, 2024«Հատվածներ կան, որ չի թույլատրվում մարդ իր այգին մտնի». Կիրանցում սպասողական վիճակ է |azatutyun.am|
20:49 - 06 մայիսի, 2024Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
20:03 - 06 մայիսի, 2024Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է
19:49 - 06 մայիսի, 2024Փաշինյանն ու Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով |arm.sputniknews.ru|
19:35 - 06 մայիսի, 2024«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
19:17 - 06 մայիսի, 202418 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել
22:58 - 06 մայիսի, 2024Բայրամովը ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը |azatutyun.am|
22:29 - 06 մայիսի, 2024Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն |shantnews.am|
21:30 - 06 մայիսի, 2024Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները |armenpress.am|
21:19 - 06 մայիսի, 2024Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան |168.am|
20:54 - 06 մայիսի, 2024«Հատվածներ կան, որ չի թույլատրվում մարդ իր այգին մտնի». Կիրանցում սպասողական վիճակ է |azatutyun.am|
20:49 - 06 մայիսի, 2024Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
20:03 - 06 մայիսի, 2024Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է
19:49 - 06 մայիսի, 2024Փաշինյանն ու Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով |arm.sputniknews.ru|
19:35 - 06 մայիսի, 2024«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
19:17 - 06 մայիսի, 2024