Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ի եթերում հաստատել է, որ վետո կկիրառի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հանդեպ։ Վրաստանի նախագահը հավելել է, որ օրենքը Վրաստանը հեռացնում է ԵՄ-ին միանալուց։ Զուրաբիշվիլին նաև խաղաղ է անվանել երկրում ընթացող ցույցերը։ |1lurer.am|
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները: Քննարկվել են պաշտպանության ոլորտում զարգացման հեռանկարները։ Ստորագրվել է արձանագրություն, հաստատվել է 2024-2025 թթ. համագործակցության պլանը։ [ՀՀ ՊՆ]
Երևանում ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից միայն 12-ում օդի որակը դիտարկող սարքեր կան։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում այս սարքերի առկայությունը պարտադիր է։ Խոսքը բազմաբնակարան բնակելի շենքերին է վերաբերում, որոնց թիվն ավելի մեծ է, սակայն դրանց մի մասն է ենթակա կահավորման։ Ընթացիկ տարում 309 արձանագրություն է կազմվել շինհրապարակների ընդհանուր կահավորման վերաբերյալ, դրանց մի մասն է առնչվում հարցի բնապահպանական կողմին։ Քաղաքապետարանից հայտնում են՝ կառուցապատողը շինարարության ընթացքում կարող է վարձակալել օդի մոնիթորինգի սարքերը։ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, որը 100% մասնաբաժնով Երևանի քաղաքապետարանին ենթակա կառույց է, սարքերը սպասարկող «Քլարիթի Մուվմենթ» ընկերության ներկայացուցիչն է։ 2024 թվականի պետբյուջեից 300 մլն դրամ է հատկացվել միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմատ նմուշառման 2 դիտակայան ձեռք բերելու համար։ Մայիսի 10-ին հայտարարված 3-րդ մրցույթում հաղթող է ճանաչվել «ՓԻԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, 248,5 մլն դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր կնքելու որոշում է կայացվել։ |hetq.am|
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]
Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Չնայած բողոքի ակցիաներին և միջազգային գործընկերների կոշտ քննադատությանը՝ «Վրացական երազանքի» նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ |azatutyun.am|
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն իրեն ուղղված հարցին, թե եթե երազանք պահելու հնարավորություն ունենար, ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը, պատասխանել է․ «Ո՞ր թվականին, ա′յս»,- ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։ |armenpress.am|
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: «Սահմանազատումը ևս օրենքից դուրս է, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Եթե միջազգային պայմանագիրը կքնվում է, այնուհետև ՍԴ-ի կողմից պետք է հաստատվի, ապա վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Բայց Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաև ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը, որով այդ սահմանը որոշվել է, ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և այն պետք է անցնի բոլոր ներպետական գործընթացները», - «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում: ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին: [ՀՀ ՊՆ]
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի հետ վերջին բանակցությունների արդյունքները «դրական» է գնահատել՝ նշելով, սակայն, մանրամասներ հայտնել չի ուզում։ «Վերջին հանդիպման ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը նախատեսվում է մայիսի 16-ին։ [ՀՀ ԱԺ]
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
22:57 - 14 մայիսի, 2024Հակոբ Արշակյանը և Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահը քննարկել են սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները
22:20 - 14 մայիսի, 2024Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ |1lurer.am|
22:15 - 14 մայիսի, 2024ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել |armenpress.am|
22:04 - 14 մայիսի, 2024Եթովպիայում Հայաստանի դեսպանը ՄԱԿԱՏՀ գործադիր քարտուղարին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը
21:43 - 14 մայիսի, 2024Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին |armenpress.am|
21:27 - 14 մայիսի, 2024Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը
20:50 - 14 մայիսի, 2024Բագրատ Սրբազանը ամփոփեց օրվա գործողություններն ու ներկայացրեց առաջիկա անելիքները
20:19 - 14 մայիսի, 2024Երկօրյա քննարկում երեխաների հետ՝ այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ ՄԻՊ
20:15 - 14 մայիսի, 2024Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:03 - 14 մայիսի, 2024Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը

20:03 - 14 մայիսի, 2024