Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև արդի միջազգային ու տարածաշրջանային խնդիրները։ Այցից արդյունքներով նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։ [Կրեմլի մամուլի ծառայություն]
Դոհայում այսօր կշարունակվեն զինադադարի և պատանդների ազատ արձակման հարցով երեկ մեկնարկած բանակցությունները: Բանակցություններից տեղյակ ԱՄՆ անանուն պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հինգշաբթի կայացած բանակցությունները «կառուցողական» են եղել: ԱՄՆ ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին էլ լրագրողների հետ ճեպազրույցում սա «կենսական աշխատանք» է որակել՝ նշելով․ - «Մնացած խոչընդոտները կարելի է հաղթահարել, պետք է ավարտին հասցնենք այս գործընթացը»։ |azatutyun.am|
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն ԲԿ-ներից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Կաշառք տված գլխավոր բժշկի և կաշառքի միջնորդություն կատարած ԲԿ փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել գործուն զղջալու հիմքով։ [Հակակոռուպցիոն կոմիտե]
ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին այցելել է Սյունիքի մարզ, նրան ընդունել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այցի շրջանակներում դեսպանը Կապան քաղաքում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին։ |armenpress.am|
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ «դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո վերանայվել են 1826-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը գնահատվել է որպես Արևելյան Հայաստանի «անեքսիա»։ Ռուսական կողմի տեսանկյունից, եթե կարդան լուրջ աղբյուրներ, այդ թվում՝ հայկականը, ապա կարող են տեսնել բոլորովին այլ մոտեցումներ 1828թ․ հաշտության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս հանրապետական դասագրքերում գնահատվում էր որպես «վիթխարի նշանակություն ունեցող գործոն ապագայում Հայոց պետականություն վերականգնման համար»։ |panorama.am|
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: [ՀՀ ՊՆ]
Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի՝ Խուռհատ սարի օպերացիային մասնակցած նորակոչիկ զինծառայողները գտնվում էին հոգեբանական ծանր վիճակում։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց նույն գումարտակի հոգեբան–սպա Կարեն Հայրյանը։ Թե Խուռհատ սարից քանի զինվորի հետ են աշխատել, վկան դժվարացավ հիշել, ասաց միայն ընդհանուր թիվը՝ 882։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Հայտնել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը կփոխվի 15 մլն դրամ գրավի դիմաց։
Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ: [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]
Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը hրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ Կլաար |tert.am|
22:22 - 16 օգոստոսի, 2024ԶԼՄ ներկայացուցիչները Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի
21:41 - 16 օգոստոսի, 2024Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել |armenpress.am|
20:56 - 16 օգոստոսի, 2024Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է․ ՀՀ ԱՆ
20:28 - 16 օգոստոսի, 2024Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է. հայտնի են քվեարկության արդյունքները
20:05 - 16 օգոստոսի, 2024Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|
19:28 - 16 օգոստոսի, 2024Թլիկ բնակավայրում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ հանգամանքները պարզվում են
19:11 - 16 օգոստոսի, 2024Սեպտեմբերից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում
19:01 - 16 օգոստոսի, 2024Վարագավանում միջադեպի առթիվ քրեական վարույթի շրջանակներում երկու անձ ձերբակալվել է, նրանցից մեկին մեղադրանք է ներկայացվել
18:50 - 16 օգոստոսի, 2024Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողով |armenpress.am|
18:44 - 16 օգոստոսի, 2024Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը hրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ Կլաար |tert.am|
22:22 - 16 օգոստոսի, 2024ԶԼՄ ներկայացուցիչները Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի
21:41 - 16 օգոստոսի, 2024Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել |armenpress.am|
20:56 - 16 օգոստոսի, 2024Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է․ ՀՀ ԱՆ
20:28 - 16 օգոստոսի, 2024Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է. հայտնի են քվեարկության արդյունքները
20:05 - 16 օգոստոսի, 2024Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|
19:28 - 16 օգոստոսի, 2024Թլիկ բնակավայրում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ հանգամանքները պարզվում են
19:11 - 16 օգոստոսի, 2024Սեպտեմբերից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում
19:01 - 16 օգոստոսի, 2024Վարագավանում միջադեպի առթիվ քրեական վարույթի շրջանակներում երկու անձ ձերբակալվել է, նրանցից մեկին մեղադրանք է ներկայացվել
18:50 - 16 օգոստոսի, 2024Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողով |armenpress.am|
18:44 - 16 օգոստոսի, 2024