Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ը փակ է լինելու դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին: [Ալավերդու համայնքապետարան]
Կադաստրի կոմիտեն թարմացրել է Կիրանցի քարտեզը, որտեղ նշված չեն այն հողատարածքները, որոնք պատկանել են գյուղի բնակիչներին մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը: Tert.am-ը հարցում է ուղարկել Կադաստրի կոմիտե՝ պարզելու, թե ի՞նչ որոշման հիման վրա է կատարվել փոփոխությունը և երբ: Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել՝ հղում անելով այն օրենքին, ըստ որի տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:
ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները ամփոփվել են, որի հաղթողն է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։ Այս մասին հայտնում են պետական գույքի կառավարման կոմիտեից։ Նախատեսվում է երկու տարում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։
Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ: «Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- նշված է պատասխանում։
Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև արդի միջազգային ու տարածաշրջանային խնդիրները։ Այցից արդյունքներով նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։ [Կրեմլի մամուլի ծառայություն]
Դոհայում այսօր կշարունակվեն զինադադարի և պատանդների ազատ արձակման հարցով երեկ մեկնարկած բանակցությունները: Բանակցություններից տեղյակ ԱՄՆ անանուն պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հինգշաբթի կայացած բանակցությունները «կառուցողական» են եղել: ԱՄՆ ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին էլ լրագրողների հետ ճեպազրույցում սա «կենսական աշխատանք» է որակել՝ նշելով․ - «Մնացած խոչընդոտները կարելի է հաղթահարել, պետք է ավարտին հասցնենք այս գործընթացը»։ |azatutyun.am|
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն ԲԿ-ներից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Կաշառք տված գլխավոր բժշկի և կաշառքի միջնորդություն կատարած ԲԿ փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել գործուն զղջալու հիմքով։ [Հակակոռուպցիոն կոմիտե]
ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին այցելել է Սյունիքի մարզ, նրան ընդունել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այցի շրջանակներում դեսպանը Կապան քաղաքում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին։ |armenpress.am|
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ «դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո վերանայվել են 1826-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը գնահատվել է որպես Արևելյան Հայաստանի «անեքսիա»։ Ռուսական կողմի տեսանկյունից, եթե կարդան լուրջ աղբյուրներ, այդ թվում՝ հայկականը, ապա կարող են տեսնել բոլորովին այլ մոտեցումներ 1828թ․ հաշտության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս հանրապետական դասագրքերում գնահատվում էր որպես «վիթխարի նշանակություն ունեցող գործոն ապագայում Հայոց պետականություն վերականգնման համար»։ |panorama.am|
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: [ՀՀ ՊՆ]
Իրանը շահագրգռված է իր տարածքով ռուսական գազ տեղափոխելու և Ռուսաստանի հետ համագործակցելու հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան |armtimes.com|
19:34 - 17 օգոստոսի, 2024Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը
19:26 - 17 օգոստոսի, 2024Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ
17:19 - 17 օգոստոսի, 2024Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ հրշեջները 2-րդ օրն է՝ փորձում են մարել անտառային հրդեհը |azatutyun.am|
16:13 - 17 օգոստոսի, 2024Ախթալայի կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի Ալավերդի համայնքի որոշ բնակավայրեր տանող ավտոճանապարհը
14:34 - 17 օգոստոսի, 2024Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր
13:38 - 17 օգոստոսի, 2024Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում |azatutyun.am|
13:16 - 17 օգոստոսի, 2024Երևանի և մարզերի մի քանի անձնագրային բաժիններ կաշխատեն նաև օգոստոսի 17-ին և 24-ին
13:08 - 17 օգոստոսի, 2024Կադաստրի կոմիտեն չի տրամադրում տեղեկություն, թե ինչ որոշման հիման վրա է փոխվել Կիրանցի քարտեզը |tert.am|
12:56 - 17 օգոստոսի, 2024Ադրբեջանի հակաօդային ուժերը զորավարժություններ են անցկացրել |azatutyun.am|
11:45 - 17 օգոստոսի, 2024Իրանը շահագրգռված է իր տարածքով ռուսական գազ տեղափոխելու և Ռուսաստանի հետ համագործակցելու հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան |armtimes.com|
19:34 - 17 օգոստոսի, 2024Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը
19:26 - 17 օգոստոսի, 2024Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ
17:19 - 17 օգոստոսի, 2024Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ հրշեջները 2-րդ օրն է՝ փորձում են մարել անտառային հրդեհը |azatutyun.am|
16:13 - 17 օգոստոսի, 2024Ախթալայի կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի Ալավերդի համայնքի որոշ բնակավայրեր տանող ավտոճանապարհը
14:34 - 17 օգոստոսի, 2024Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր
13:38 - 17 օգոստոսի, 2024Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում |azatutyun.am|
13:16 - 17 օգոստոսի, 2024Երևանի և մարզերի մի քանի անձնագրային բաժիններ կաշխատեն նաև օգոստոսի 17-ին և 24-ին
13:08 - 17 օգոստոսի, 2024Կադաստրի կոմիտեն չի տրամադրում տեղեկություն, թե ինչ որոշման հիման վրա է փոխվել Կիրանցի քարտեզը |tert.am|
12:56 - 17 օգոստոսի, 2024Ադրբեջանի հակաօդային ուժերը զորավարժություններ են անցկացրել |azatutyun.am|
11:45 - 17 օգոստոսի, 2024