Հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև  Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ |tert.am| |tert.am|

Կառավարությունում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են փոխվարչապետերին կատարված աշխատանքները: 

[ՀՀ կառավարություն]

Կառավարությունում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են փոխվարչապետերին կատարված աշխատանքները: [ՀՀ կառավարություն]

Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։ 

[ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։ [ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։  |factor.am|

Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունից պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները, հայտարարել է Ժաննա Անդրեասյանը։ «Մեր տեղեկություններով, իրենք բանակցություններ են վարում օրերի շուրջ։ Այս պահին որևէ լրացուցիչ նորություն չկա», - նշեց ԿԳՄՍ նախարարը։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում ելքը երկուսն է. «Կամ օրը կհամաձայնեցնեն և համերգը տեղի կունենա, կամ եթե համաձայնության չգան երգչի հետ, համերգը տեղի չունենա, ամբողջ պարտավորվածությունը կլուծվի, բոլոր գումարները կվերադարձվեն»։ Նշենք, որ համերգը հետաձգվել էր սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու բնակիչների գաղթի պատճառով։ |news.am|

Հայաստանյան դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ, որոնց 16 տոկոսը տղամարդիկ են: «Մեր վիճակագրությունն ավելի վատ ցուցանիշներ ուներ: Սա նշանակում է, որ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչների մեջ տղամարդկանց թիվը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ է»,– ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված ավելի քան 500 ուսուցիչ ևս աշխատում է համակարգում: |armenpress.am|

Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների: [ՀՀ կառավարություն]

Բոլոր անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ-ում վերաբնակեցված մեր հայրենակիցներին, որոնք իրենց մոտ ունեն (իրենց հետ բերել են ՀՀ) ՀՀ-ում չհաշվառված որսորդական ողորկափող կամ ակոսափող հրազեն, գազային ատրճանակ, ինչպես նաև պարգևատրական զենք, հորդորվում է ի պահ հանձնել ՆԳՆ ոստիկանությանը՝ անհրաժեշտ ընթացակարգերով անցնելուց հետո զենքի հետագա հաշվառման և տնօրինման հարցը որոշելու համար: [ՀՀ ոստիկանություն]

Մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը Երեւանում գործարկվելու են միասնական տոմսային համակարգի վճարման միայն երկու ձեւ՝ էլեկտրոնային QR տոմս եւ ֆիզիկական QR տոմս։  «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Երեւանի քաղաքապետարանից։ Միասնական տոմսային համակարգի ներդրմամբ քաղաքային իշխանությունն ի սկզբանե վճարման բազմազանություն էր խոստանում։ Այսօր, սակայն, նշում է՝ վճարման մնացյալ ձեւերը նպատակահարմար է կիրառել տարբերակված տոմսային փաթեթների առկայության դեպքում։ Տոմսային փաթեթներն էլ, ինչպես հայտնի է, սկսելու են գործել 2025 թ․ հունվարի 1-ից։

 Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը, նույն դպրոցի փոխտնօրենը ձերբակալված է: Քննվող քրեական վարույթը կաշառք ստանալու և կաշառք տալու վերաբերյալ է։

[Հակակոռուպցիոն կոմիտե]  |1lurer.am|

Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը, նույն դպրոցի փոխտնօրենը ձերբակալված է: Քննվող քրեական վարույթը կաշառք ստանալու և կաշառք տալու վերաբերյալ է։ [Հակակոռուպցիոն կոմիտե] |1lurer.am|

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր

22:25 - 13 սեպտեմբերի, 2024
ՀՀ–ում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան

ՀՀ–ում Իրանի դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան

22:12 - 13 սեպտեմբերի, 2024
ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում անկախ լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների առնչությամբ |armenpress.am|

ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում անկախ լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների առնչությամբ |armenpress.am|

21:05 - 13 սեպտեմբերի, 2024
Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
 |tert.am|

Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը |tert.am|

20:27 - 13 սեպտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում

20:23 - 13 սեպտեմբերի, 2024
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը

20:14 - 13 սեպտեմբերի, 2024
Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի

Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի

20:08 - 13 սեպտեմբերի, 2024
Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ. ՔԿ

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ. ՔԿ

20:04 - 13 սեպտեմբերի, 2024
Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից՝ կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը երբեք չպետք է խաթարվի. Վահագն Խաչատուրյան

Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից՝ կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը երբեք չպետք է խաթարվի. Վահագն Խաչատուրյան

19:58 - 13 սեպտեմբերի, 2024
ԿԽՄԿ-ն դատապարտել է Դոնեցկում հումանիտար առաքելությանը հասցված հարվածները
 |1lurer.am|

ԿԽՄԿ-ն դատապարտել է Դոնեցկում հումանիտար առաքելությանը հասցված հարվածները |1lurer.am|

19:55 - 13 սեպտեմբերի, 2024

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
«Որքանո՞վ է գումարտակի կորուստը պայմանավորված Վահանյանի գործողություններով»․ պաշտպանի եզրափակիչ ճառը դատարանում

«Որքանո՞վ է գումարտակի կորուստը պայմանավորված Վահանյանի գործողություններով»․ պաշտպանի եզրափակիչ ճառը դատարանում

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատական վիճաբանությունների փուլն այսօր ավարտվեց։ Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հանդես եկավ պաշտպանական ճառով, որից հետո հակիրճ ճառեց նաեւ մեղադրյալ սպան․ «Պատվարժա՛ն դատարան, ես ամբողջ ճշմարտությունը ներկայացրել եմ դատարանին, նաեւ նախաքննական մարմնին,  կապի միջոցի հետ կապված ասել եմ՝ եղել են բջջային հեռախոսներ, որով կապնվել են, իմ բացակայության մասին հրամանատարը տեղյակ է եղել, բազմիցս ասել եմ, մանրամասնորեն ներկայացրել եմ ամբողջը առանց խոչընդոտի,  ավելացնելու բան չունեմ»,– իր ելույթում նշեց Վահանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ: Ըստ քրեական գործի՝ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել է եւ հեռացել։  Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել։  Նախորդ դատական նիստում եզրափակիչ ճառերով հանդես են եկել մեղադրանքի կողմի ներկայացուցիչները։ Տուժող կողմը միջնորդել է Իշխան Վահանյանին ենթարկել ամենաախիստ պատժի, իսկ հանրային մեղադրողը միջնորդել է դատապարտել 18 տարի ազատազրկման։ Իշխան Վահանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Ըստ պաշտպանի՝ վիրավորվելով Վահանյանը նպատակահարմար է գտել բուժծառայությունից օգտվելը Իշխան Վահանյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը իր ելույթի սկզբում հիշեցրեց՝ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին Վահանյանը Ջրականի զորամասի հրամանատար Արթուր Քարամյանից հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Խուռհատ սար եւ իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը, ապա հարց բարձրացրեց՝ որքանո՞վ էր իրավաչափ զորամասի հրամանատարի կողմից նման հրաման արձակելը, որքանո՞վ Վահանյանը կարող էր քննարկման առարկա դարձնել այն կամ կարո՞ղ էր արդյոք չկատարել հրամանը․ «Հրամանի էությունը այն էր, որ Խուռհատ սար պետք է տեղափոխվեր ուսումնական գումարտակ, որի կազմում ընդգրկված էին 18 տարին նոր բոլորած երիտասարդներ, որոնք նոր էին երդում տվել, եւ որոնք առնվազն 1-2 ամիս է, ինչ համազգեստ էին կրում, ուստի շատերը դեռեւս պատշաճ մարտական պատրաստության փորձ չունեին։ Այս պայմաններում է Վահանյանը առանց որեւէ քննարկման կատարել հրամանը եւ գումարտակին տեղափոխել սար։ Իհարկե, Վահանյանը ցուցմունքում նշել է, որ իրեն ասել են, թե ապահով վայր են տանում, սակայն թույլ տվեք հարցնել՝ սեպտեմբերի 27-ից արդեն պատերազմական գործողությունների տեղանքում ի՞նչը կարող էր լինել ապահով վայր․ դա թաքստոց չէր, պահեստարան չէր, չեմ կարծում՝ ապահով վայրի ակնկալիք  լիներ։ Ըստ էության, նրանք տեղափոխվել են մի վայր, որտեղ սպասվում էին մարտական գործողություններ, որոնց զինծառայողների մեծ մասը պատրաստ չէր»,– ընդգծեց Հարությունյանը։ Նա նկատեց՝ որեւէ մեկը չհերքեց, որ ծավալված մարտական գործողությունների պայմաններում եղել է խուճապ, խառնաշփոթ իրավիճակ, եւ բնական է, որ զինծառայողները հարձակման պայմաններում չեն կարողացել բավարար չափով արձագանքել, քանի որ չունեին համապատասխան փորձ․ «Հանգամանքները դասավորվում են այնպես, որ Իշխան Վահանյանը ստանում է վիրավորում, եւ օգտվելով այդ հանգամանքից՝ նպատակահարմար է գտնում հեռանալ մարտական դաշտից եւ դիմել բուժօգնության։ Շատ դեպքերում զինծառայողները ցուցմունք տվեցին, որ չեն տեսել նկատելի վնասվածք, շատերը ասացին, որ Վահանյանը կաղում էր, սակայն Վահանյանի վիրավորումը կասկածի տակ դնել ես չեմ պատրաստվում, մանավանդ, որ գոյություն ունի դատաբժշկական փորձագետի եզրակացություն, համաձայն որի՝ պայթյունից առաջացած կույր բեկորների հետեւանքով պատճառվել է թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայում։ Իհարկե, այլ հարց է, որ լինելով հրամանատար, լինելով ավելի փորձառու թե՛ տարիքով թե՛ զինվորական կենսագրությամբ՝ Վահանյանը ճիշտ է համարել օգտվել բուժծառայությունից եւ վիրավորներ տեղափոխող մեքենայով հեռանալ բուժսպասարկման»,– նշեց պաշտպանը։ Պաշտպանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք կապի մեկ միջոցն էր պայմանավորում ողջ գումարտակի գոյությունը Հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հիշեցրեց՝ մեղադրանքի հիմքում դրված է նաեւ այն հանգամանքը, որ լինելով հրամանատար՝ Վահանյանն իր հետ տարել է կապի միակ միջոցը, որի հետեւանքով առաջացել են ծանր հետեւանքներ, մասնավորապես, զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ․ «Թույլ տվեք պաշտպանական կողմը իր կարծիքը հայտնի այն առումով, որ արդյոք մեկ անձի գոյությունը կամ չգոյությունը եւ արդյոք կապի միայն մեկ միջոցի բացակայությունը պետք է բավարար լինի, որ մարտական գումարտակը գոյություն ունենա կամ դրան վտանգ սպառնա։ Ես կարծում եմ, որ մարտական դրության պայմաններում չի կարելի զորամիավորման ճակատագիրը, քաղաքացիների անվտանգությունը, կյանքը, կապել մեկ անձի գոյության եւ նրա մոտ առկա կապի միակ միջոցի հետ։ Ընդունենք՝ Իշխան Վահանյանը վիրավորում չէր ստացել եւ չէր դիմել բուժօգնության, այլ հանգամանքների բերումով դադարել էր ֆիզիկապես գոյություն ունենալ, եւ նրա հետ միասին ոչնչացվել էր կապի միջոցը, ստացվում է, որ մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքը պիտի գործեր, եւ պիտի կասկածի տակ դնեինք զորամիավորման հետագա ճակատագի՞րը։ Ես համոզված եմ, որ չպետք է նման ձեւով զորավարժություններ անցկացված լինեն, կրթություն  տրված լինի, եւ համոզված եմ, որ ցանկացած պայմաններում մեր կանոնագիրքը պետք է նախատեսի, որ երբ հրամանատարը այլեւս գոյություն չունի, այլ հրամանատարներ պետք է փոխարինեն նրան»։ Պաշտպանը հիշեցրեց՝ տվյալ դեպքում եղել են 4 կրտսեր սպաներ, եւ ամեն մեկը իր մոտեցմամբ է փորձել կարգավորել իրավիճակը․ «Եղան ցուցմունքներ նաեւ այն մասին, որ անհամաձայնություն է առաջացել, թե ինչ ուղղությամբ պետք է տանեն զինվորներին, եւ մենք ունեցել ենք այն ծանր հետեւանքները, որ ունեցել ենք։ Բայց արդյո՞ք այդտեղ Իշխան Վահանյանն էր մեղավոր։ Ես կարծում եմ, որ մեր ռազմական ուժերում չպետք է նման իրավիճակներ լինեն, պետք է մեր զինծառայողները համակցված գործեն, յուրաքանչյուրս պետք է հասկանա իր դիրքը, իր տեղը, հրամանատարի բացակայության պայմաններում կողմնորոշվի՝ ինչ է անելու, սպան իմանա՝ իր պարտականությունները, զինվորը՝ իր։ Ես, իհարկե, չեմ ժխտում, որ խուճապի պայմաններում կարող էր նման վիճակ առաջանալ, որ զինվորները չկողմնորոշվեին՝ ուր գնալ, սպաները սխալվեին, բայց ես չեմ ուզում, որ նման իրավիճակը ընդունելի լինի մեզ համար»,– պնդեց պաշտպանը։ Սիրանուշ Հարությունյանը հիշեցրեց նաեւ, որ թեեւ որոշ ցուցմունքների համաձայն՝ սպաները հեռախոսներով են փորձել կապ հաստատել, սակայն տուժողների իրավահաջորդները ցուցմունքներ են տվել առ այն, որ վերադաս հրամանատարությանը տեղյակ են պահել, թե որտեղ են իրենց երեխաները, խոստումներ են եղել, թե կհասնեն, կփրկեն, բայց մինչեւ 2020 թ․ դեկտեմբերը եղել են պատսպարված տղաներ, որոնց այդպես էլ փրկել չհաջողվեց․ «Ուզում եմ հասկանալ՝ կապի միջոցի բացակայությունո՞վ էր դա պայմանավորված թե՞ ընդհակառակը՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայությամբ, նաեւ երեխաների անհրաժեշտ պատրաստվածության բացակայությամբ, որ նահանջը հնարավոր չեղավ պատշաճ կազմակերպել, որ ամեն մեկը կարծես ինքնահոսի մատնվեց։ 4 սպաներով առաջնորդելով փորձեցին նահանջ կազմակերպել, բայց արդյունքի չհասան, եւ այսօր պատասխանատվության է ենթարկվում միայն Վահանյանը, որ չի անտեսել իր վնասվածքը, որ չի զոհվել, չի արել ամեն ինչ, որ փրկեր երեխաներին»,– ասաց Վահանյանի պաշտպանը։ Իր ելույթի վերջում Հարությունյանը շեշտեց, որ ակնկալում է դատարանի օբյեկտիվ գնահատականը․ «Իհարկե, համոզված եմ, որ դատարանը անհրաժեշտ հետեւություններ կանի՝ որքանով էր Վահանյանի գործողություններով պայմանավորված գումարտակի կորուստը, որքանով է իրավաչափ, որ մեղադրյալի աթոռին լինի միայն Իշխան Վահանյանը․․․ Համոզված եմ՝ նաեւ մեղադրանքի կողմը համակողմանի վերլուծության կենթարկի այս հանգամանքները․․․ Իհարկե, պատերազմական իրավիճակում հնարավոր չէ կանոնակարգել այնպես, որ խուճապ չլինի, բայց եւ զինվորական կրթության պայմաններում կարելի է ունենալ այնպիսի կադրեր, որոնք կարողանան կազմակերպել նահանջը, հակահարձակումը, դիմադրությունը, եւ մենք, ամենայն հավանականությամբ, հենց դրա հետեւանքով չունեցանք դրական արդյունքներ»,– եզրափակեց Սիրանուշ Հարությունյանը։ Դատարանը սկսեց եւ ավարտեց ռեպլիկների փուլը Հաջորդիվ դատարանը հայտարարեց ռեպլիկների փուլի մեկնարկի մասին։ Ըստ օրենքի՝ դատական վիճաբանությունների բոլոր մասնակիցներն իրենց արտասանած ճառերից հետո իրավունք ունեն այդ ճառերում ասվածի առթիվ ևս մեկական անգամ ելույթ ունենալ ռեպլիկի կարգով: Ըստ այդմ, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն անդրադարձավ պաշտպանի կասկածին՝ արդյո՞ք իրավաչափ էր նորակոչիկներին մարտի դաշտ ուղարկելը․ «Իմ խորին հարգանքը տիկին Հարությունյանին, որ այս բարդ գործը ստանձնեց եւ մինչեւ վերջ կարողացավ տանել պաշտպանությունը, բայց մի նկատառում․ հարց բարձրացվեց, թե նորակոչիկներին չէր կարելի ներգրավել մարտական գործողություններին, բայց ցանկանում եմ նշել, որ «Ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված է, թե ովքեր են հանդիսանում նորակոչիկներ, նրանք ժամկետային այն զինծառայողներն են, ովքեր զինվորական երդում չեն տվել, իսկ երդում ընդունած զինծառայողները կարող են պատերազմական իրավիճակներում ընդգրկվել ոչ միայն պաշտպանության, այլ նաեւ մասնակցել հարձակողական գործողությունների։ Իհարկե, բարոյական տեսանկյունից եւ բարոյահոգեբանական առումով դժվար է կառավարել նրանց, ովքեր մի քանի ամսվա ծառայողներ են, բայց այս հանգամանքը պետք է ներկայացնել ոչ թե Վահանյանի մեղքը մեղմելու տեսանկյունից, այլ որ իր ենթակայության ներքո նորակոչիկներ ունենալը ավելի պարտավորեցնող էր, եւ այն վնասվածքը, որ նա ստացել էր, որեւէ կերպ իրավունք չէր տալիս պատասխանատու պահին իր գործը կիսատ թողել եւ հեռանալ»,– պնդեց մեղադրողը՝ հավելելով, որ Վահանյանի մեղադրանքը առավել քան հիմնավոր է, եւ հույս հայտնելով, որ դատարանն արդարացի դատավճիռ կկայացնի։ Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 28-ին։   Միլենա Խաչիկյան

Loading...