ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով համապետական ստորագրահավաքի մեկնարկը տրված է։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն սեպտեմբերի 11-ին գրանցեց «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի հայցը։ 60 օրվա ընթացքում նախաձեռնող խումբը պետք է հավաքի 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Եթե ԱԺ-ն չընդունի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը, նախաձեռնության անդամները այդ փուլում արդեն պետք է հավաքեն 300 հազար ստորագրություն։|factor.am| |factor.am|
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը հնարավոր է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակում, և որ ՌԴ-ն պատրաստ է միշտ միանալ այդ գործընթացին և պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից։ Օվերչուկը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները գերազանցել են 8 միլիարդ 400 միլիոն դոլարը, դա գնահատելով որպես «ահռելի պլուս»։ Լոռու մարզի Ախթալա կայարանում կայացած ճեպազրույցում նա «աշխատանքային հերոսություն է» է համարել ռուսաստանցի մասնագետների կողմից անցած գարնան վերջին ջրհեղեղների հետևանքով շարքից դուրս եկած երկաթգծի արագ վերականգնումը։ Նա նշել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությոնը այդ աշխատանքի վրա 2 միլիոն դոլար է ծախսել։|azatutyun.am|
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ «Լսումների ընթացքում կքննարկվեն ակնհայտ էթնիկ զտումները և այդ խնդրի հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը: Քննարկման առարկա կդառնա նաև Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր դարձել են ներքին և անդրազգային բռնաճնշումների զոհ՝ կառավարությանն ու նրա քաղաքականությանը հակառակվելու պատճառով», - նշված է հաղորդագրությունում։|armenpress.am|
Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Բլինկենը ողջունել է կողմերի հարաբերություններում վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը և վերահաստատել է ԱՄՆ հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին։ Բլինկենն ու Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։ |tert.am|
Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն: Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ։ Երևանում արձանագրվել է 26 դեպք։ Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 6 դեպքում․ հեռացրել են մոտ 228 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 8 տրանսպորտային միջոց։ Զոհեր և տուժածներ չկան։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի․ դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։ Այս մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Փաստաբանը նշել է՝ կալանքը երկարացնելու հիմնավոր փաստարկ չկար։ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը ՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը մամուլում էր տարածվել, իսկ Վարդանյանի պաշտպանները պնդում են, որ փաստական ապացույց չկա այդ մասին։ Նա մեկ այլ վարույթով էլ անցնում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում՝ զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:|tert.am|
Հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ |tert.am| |tert.am|
Կառավարությունում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են փոխվարչապետերին կատարված աշխատանքները: [ՀՀ կառավարություն]
Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։ [ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]
Ժաննա Անդրեասյանը Եղեգնաձորում մասնակցել է Վայոց ձորի կրթամշակութային էքսպոյին
20:10 - 14 սեպտեմբերի, 2024Մեկնարկել է ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով համապետական ստորագրահավաքը |factor.am|
17:58 - 14 սեպտեմբերի, 2024Իրանը հայտարարել է հետազոտական արբանյակ տիեզերական ուղեծիր դուրս բերելու մասին |azatutyun.am|
17:51 - 14 սեպտեմբերի, 2024Շուրջ 20 երկիր հաստատել է մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին |tert.am|
17:25 - 14 սեպտեմբերի, 2024Փրկարարները տան բակից մոտոպոմպով հեռացրել են մոտ 85 տոննա ջուր․ ՆԳՆ ՓԾ
17:16 - 14 սեպտեմբերի, 2024Օվերչուկը ենթակառուցվածքների ապաշրջափակումը դարձյալ կապում է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ |azatutyun.am|
15:35 - 14 սեպտեմբերի, 2024ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով |armenpress.am|
14:38 - 14 սեպտեմբերի, 2024Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի երկաթուղու՝ ջրհեղեղից տուժած հատվածներ
14:29 - 14 սեպտեմբերի, 2024ՀՀ-ում սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
14:23 - 14 սեպտեմբերի, 2024Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարությունների միջև
13:51 - 14 սեպտեմբերի, 2024Ժաննա Անդրեասյանը Եղեգնաձորում մասնակցել է Վայոց ձորի կրթամշակութային էքսպոյին
20:10 - 14 սեպտեմբերի, 2024Մեկնարկել է ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով համապետական ստորագրահավաքը |factor.am|
17:58 - 14 սեպտեմբերի, 2024Իրանը հայտարարել է հետազոտական արբանյակ տիեզերական ուղեծիր դուրս բերելու մասին |azatutyun.am|
17:51 - 14 սեպտեմբերի, 2024Շուրջ 20 երկիր հաստատել է մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին |tert.am|
17:25 - 14 սեպտեմբերի, 2024Փրկարարները տան բակից մոտոպոմպով հեռացրել են մոտ 85 տոննա ջուր․ ՆԳՆ ՓԾ
17:16 - 14 սեպտեմբերի, 2024Օվերչուկը ենթակառուցվածքների ապաշրջափակումը դարձյալ կապում է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ |azatutyun.am|
15:35 - 14 սեպտեմբերի, 2024ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով |armenpress.am|
14:38 - 14 սեպտեմբերի, 2024Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Հայաստանի երկաթուղու՝ ջրհեղեղից տուժած հատվածներ
14:29 - 14 սեպտեմբերի, 2024ՀՀ-ում սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
14:23 - 14 սեպտեմբերի, 2024Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարությունների միջև
13:51 - 14 սեպտեմբերի, 2024