Գրեթե 1․5 տարվա կալանքից հետո փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն ազատ կարձակվի։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որոշեց նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը՝ երկրից բացակայելու արգելքի հետ համակցությամբ․ «Ես իրապես հավատում եմ, որ Դուք պատշաճ վարքագիծ կդրսեւորեք, եւ որ ես որեւէ օր չեմ մտնի այս դահլիճ այն գիտակցումով, որ ինձ խաբել եք»,– ասաց դատավորը։ «Չի լինի տենց բան, պարո՛ն դատավոր»,– արձագանքեց Գաբրիելյանը՝ թաց աչքերով շնորհակալություն հայտնելով։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։ [ՀՀ կառավարություն]

Հայաստանի և Թուրքիայի միջև ահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։  [ՀՀ ԱԳՆ]|azatutyun.am|

Հայաստանի և Թուրքիայի միջև ահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։ [ՀՀ ԱԳՆ]|azatutyun.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր, իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության անդամ Նիկոլայ Վալուևին․ նրա մուտքը Ադրբեջան արգելված է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Երկրի ԱԳՆ-ն «անընդունելի է որակել Վալուևի վիրավորական հայտարարություններն ու սպառնալիքները Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի հասցեին»։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Վալուևը, ի պատասխան Բաքվում Ռուսաստանի տան գործունեությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտայի, առաջարկել է փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել։

Փաստաբանները գործադուլ են հայտարարել: Բացառիկ դեպքերում, եթե խիստ անհրաժեշտություն կա, օրինակ, ինչ-որ մեկի նկատմամբ կալանքի որոշում են կայացնում, այդ պահին կարող է փաստաբանը գնալ: Մնացած դեպքում բոլորը միացել են գործադուլի:Փաստաբան Սերգեյ Հարությունյանը news.am-ի հետ զրույցում նշել է. «Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում, որն ընթանում է այս պահին, հիմնական կարևոր հարցը հարկային փոփոխություններն էր, որը բավականին բացասական հետևանքներ է բերելու երկրում»: |news.am|

 Դիզվառելիքի հափշտակության համար մեղադրվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:
 «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024թ. ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա.-ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա.-ին»,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Դիզվառելիքի հափշտակության համար մեղադրվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024թ. ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա.-ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա.-ին»,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է. «Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024թ. սեպտեմբերին։ [...] Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։ Փետրվարի 17-ին կհայտարարվի բաց մրցույթ և կընտրի նոր [բժշկական] ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025թ. ավարտը: Ընկերությունը կոչ է անում վերադառնալ աշխատանքի»:

Մեր տեսանկյունից Գազայի հետ կապված ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ դրված առաջարկները՝ սիոնիստական ​​լոբբիի ճնշման ներքո, ուշադրության և քննարկման արժանի չեն. սա կատարյալ անհեթեթություն է, դրանք ջուր ծեծելու փորձեր են: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի ամբողջ աշխարհի համար։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Գազայի բնակիչները պետք է տեղափոխվեն այլ երկրներ՝ իրենց բնակության համար առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Թրամփը նաև չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա, և խոստացել է, որ անձամբ կայցելի անկլավ։ |civilnet.am|

Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, եւ ոչ: Ոչ, որովհետեւ Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:  Այո, որովհետեւ ՀՀ անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության, Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ, [որոնք] ամբողջական կերպով ձեւակերպված են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, ...: Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ ՀՀ անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ: [Նիկոլ Փաշինյանի հոդվածը]

 Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն այստեղ նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ առանց վիզայի հարաբերությունների առումով որևէ խոստում տալու կամ որևէ լուրջ որոշում կայացնելու՝ Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն ցուցաբերել և միանալ հակառուսական պատժամիջոցներին:  Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով։ [ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզին] |news.am|

ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարել է

ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարել է

22:27 - 10 փետրվարի, 2025
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

22:26 - 10 փետրվարի, 2025
Փաշինյան-Մակրոն հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Փաշինյան-Մակրոն հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

21:25 - 10 փետրվարի, 2025
2026-ին կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը

2026-ին կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը

20:59 - 10 փետրվարի, 2025
«Արմավիր» ՔԿՀ–ի պետը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
 |news.am|

«Արմավիր» ՔԿՀ–ի պետը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից |news.am|

20:30 - 10 փետրվարի, 2025
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան. ԱԳՆ-ն մեկնաբանել է տարածված տեղեկությունները |azatutyun.am|

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան. ԱԳՆ-ն մեկնաբանել է տարածված տեղեկությունները |azatutyun.am|

19:58 - 10 փետրվարի, 2025
Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը

Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը

19:48 - 10 փետրվարի, 2025
Ափոփվել են Քաջարան համայնք ՄԻՊ ներկայացուցիչների կատարած այցի արդյունքները

Ափոփվել են Քաջարան համայնք ՄԻՊ ներկայացուցիչների կատարած այցի արդյունքները

19:30 - 10 փետրվարի, 2025
Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին

19:09 - 10 փետրվարի, 2025
Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
«Ով լավ տղա է, թող առաջ գա»․ ըստ ծնողի՝ այսպես է հրամանատարը համալրել մարտի մեկնող զորքի կազմը

«Ով լավ տղա է, թող առաջ գա»․ ըստ ծնողի՝ այսպես է հրամանատարը համալրել մարտի մեկնող զորքի կազմը

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Մարտունի 3 զորամասի 73-հոգանոց վաշտի կազմում մարտական առաջադրանքի է ուղարկվել ընդամենը 1 ամսվա ժամկետային զինծառայող Սարգիս Խաչատրյանը։ Ընդ որում, Սարգիսը եղել է այդ զորամասի 14-րդ, այլ ոչ թե 7-րդ վաշտից, որն էլ հենց հրաման էր ստացել՝ մեկնելու  Հադրութի «9-րդ կմ» կոչվող տեղանք։ Սարգսի մայրը՝ Նելի Մանուկյանը, հետագայում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես․ «Իմ տղային սեպտեմբերի 29-ին տեղափոխել են 7-րդ վաշտ, էդ տեղեկությունն ինձ տվող զինվորը 2023 թ․-ին զոհվել է, անունը Տիգրան էր․․․ Էդ էրեխեն ինձ ասաց, որ իրենց հրամանատարը՝ սպիտակցի Վահե Սահակյանը, ասել է՝ ով լավ տղա է, թող առաջ գա։ Այդպես իրենց վաշտից 18 նորակոչիկ մեկ քայլ առաջ է եկել՝ չիմանալով՝ ինչու․․․ Իմ տղան ինձ զանգել է ամսի 1-ին, 6-ին եւ 10-ին, ինձ հարց է տվել՝ մամ, ճի՞շտ  է, որ 5 հազար զոհ ունենք։ Մինչեւ հիմա ես մտածում եմ՝ հոկտեմբերի 10-ին իմ էրեխեն էդ հարցը ինձ խի՞ է տվել (նկատի ունի՝ պատերազմի այդ փուլում ինչպե՞ս է, որ շրջանառվել է պատերազմի ավարտին եղած զոհերի թիվը,-հեղ․)։ Ասել է՝ մամ, ժամս կանգնել է, ես էլ ասել եմ՝ չհանես ձեռքիցդ․ երեւի դա ներքին ձայն էր, հետո դրանով գտա որդուս․․․»։ Սարգիս Խաչատրյանն ու մյուս 72 զինծառայողներն անցել են նախապես որոշված «9-րդ կմ» տեղամասը, քանզի նրանց այդտեղ ոչ ոք չի դիմավորել, այդպիսով նրանք հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, որտեղ էլ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են։ Ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար այժմ մեղադրվում են նույն զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք, սակայն, իրենց վերաբերյալ դատական նիստերին ներկա չեն գտնվում, դատարանի որոշմամբ՝ դատաքննությունն ընթանում է նրանց պաշտպանների մասնակցությամբ։ Նելլի Մանուկյանը, ինչպես նաեւ մի շարք այլ ծնողներ այսօր ներկայացել էին Երեւանի ընդհանուր իարվասության քրեական դատարան՝ որպես տուժողի իրավահաջորդներ հարցաքննվելու։ Նելլի Մանուկյան Նելլի Մանուկյանը դատարանում պատմեց, որ վերջին հեռախոսազանգի ժամանակ որդին՝ Սարգիս Խաչատրյանը, ասել է, որ հաջորդ օրն իրենց տանելու են զորամաս՝ լողանալու, հանգստանալու, զգուշացրել է, որ չի զանգելու, որ մայրն էլ չզանգի․ «Քանի որ ես որդուս երդման արարողությանն էլ ներկա չեմ եղել կորոնայի պատճառով, ոչ մեկին չեմ ճանաչել, ծանոթների միջոցով ճշտել եմ Սահակյան Վահեի համարը, զանգել իրեն։ Ասում եմ՝ ով եմ, ում ծնողն եմ, ասում է՝ տիկին, ես իմ վաշտի 18 զինվորի տվել եմ  7-րդ վաշտին, իրենց տարել են Ջրական, ու իրենք չկան։ Ասում եմ՝ այսի՞նքն չկան, ապրա՞նք են, որ տվել եք, դու իմ մի ամսվա էրեխուն ինչի՞ հիման վրա ես տվել, էդ էրեխեն մի անգամ չի կրակել, 7 օր հոսպիտալում է եղել, անգամ զորամասի տարածքը չգիտի, ասում է՝ տիկին, ինձ էլ չզանգես, ու անջատում է»։ Նելլի Մանուկյանը Նելլին պատմեց, որ հետո, երբ էլի է զանգել, Սահակյանը բառացի ասել է․  «Լսի, արա՛, ինձ էլ չզանգես, կարողա՞ ջոգել ես՝ տղուդ հերն եմ, պիտի իմանամ՝ տղադ ուր ա։ Դրա համար ինքը, իհարկե, ներողություն է խնդրել, բայց իր ներողությունն ինձ ոչ մի բան չի տալիս։ Գոռ Իշխանյանն ի՞նչ հիմունքով է իմ մի ամսվա ծառայող տղային տարել»,- վրդովվեց տուժողի իրավահաջորդը՝ հավելելով, որ իր որդու վաշտից բոլորը, բացի այդ 18 զինծառայողից, այսօր ողջ են։ Դիանա Ավագյան Հարցաքննված մյուս տուժողը Դիանա Ավագյանն էր, որի ամուսինն է եղել հիշյալ 73-հոգանոց զորքի կազմում։ Դիանան պատերազմում կորցրել է նաեւ եղբորը։ Այգեստանում կատարվածի վերաբերյալ Դիանան մանրամասն տեղեկություններ չուներ, ասաց՝ 14 տարվա ամուսիններ էին, բայց ամուսինը երբեք մանրամասն ոչինչ իրեն չի հայտնել, ասել է միայն, որ տեղափոխվելու են Հադրութ, եւ միայն ռադիոկապով է կարողանալու խոսել, երբ հասանելի կդառնա, կզանգի․ «Ես կյանքում չեմ ուզենա, որ այլ երեխաներ, ոնց որ իմ 4 անչափահաս երեխաներն են, առանց հայր մեծանան․․․ Առաջին անգամ է, որ դատի մասնակցում եմ, բայց խոսակցություններ եմ լսել, որ քանի որ իրենք չկան, փորձում են մեղքը բարդել իրենց վրա, բայց տենց չի լինի, ես էս դատին մասնակցում եմ հենց դրա համար, թեկուզ ինքը չկա, բայց նենց չեմ անի, որ իրենք չոր դուրս գան, մեղքը բարդեն ամուսնուս վրա։ Ով մեղավոր է, թող իր պատիժը ստանա՝ Ջալալ Հարությունյանը կլինի, թե Գոռ Իշխանյանը, թե մեկ ուրիշը»։ Դիանա Ավագյանը Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենց հայտնի չէ նման վարկած, թե որեւէ մեկը իր ամուսնուն է մեղադրում։ Փոխարենը նա հետաքրքրվեց՝ ըստ Դիանա Ավագյանի՝ Գոռ Իշխանյանը կարո՞ղ էր չկատարել իրեն տրված հրամանը։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ անձնակազմի զորաշարժի հրամանը զորամասի հրամանատար Իշխանյանին տվել է ՊԲ՝ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանը, իսկ 18-րդ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանն էլ պետք է դիմավորեր նրանց․ «Հիմա եթե ես դպրոցում եմ ուսուցչուհի, իմ տնօրենը ինչ հրաման տա, պիտի կատարեմ, ու իմ ամուսնուն էլ ինչ հրաման տվել են, դա է կատարել, իմ ամուսինը որ 7-րդ վաշտի հետ գնացել է, իր չամուսնացած ընկերոջն ասել է՝ դու մնա, ես կգնամ, ես 4 անչափահաս երեխա ունեմ, դրա համար եմ գնում, դու մնա, որ դու էլ երեխա ունենաս»,- պատասխանեց տուժողի իրավահաջորդը։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը, Վազգեն Վարդանյանը - Հիմա Գոռ Իշխանյանը Ջալալ Հարությունյանի հրամանը կարո՞ղ էր չկատարել։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանն առարկեց հարցի դեմ, դատավորը Կարապետյանին առաջարկեց այն վերաձեւակերպել․ - Քանի որ Դուք ուսուցչուհու օրինակը բերեցիք, դրա համար եմ հարցնում։ Ասացիք՝ Ձեր ամուսինը, իմանալով, որ ծանր առաջադրանքի է գնում, համաձայնվել է։ Բայց կարո՞ղ էր չգնալ։ - Ո՞նց կարող էր։ - Իսկ Գոռ Իշխանյանը կարո՞ղ էր իր վերադասի հրամանը չկատարել։ - Ինձ թվում է՝ եթե հրաման են տվել, ո՞նց չկատարի,- պատասխանեց Դիանան։ Աշոտ Չոբանյան Դիանայի այդ կարծիքին համաձայն չէր մեկ այլ տուժողի իրավահաջորդ, ՊՆ N զորամասի զինծառայող Աշոտ Չոբանյանը։ Նա զոհված Արմեն Չոբանյանի հայրն է․ «Գնդի հրամանատար կլինի, գումարտակի հրամանատար կլինի, եթե հասկանում է, որ ճիշտ հրաման չէ, եթե ինքը համոզված է դրանում ու կարող է դա ապացուցել, չեմ ասում՝ ուղղակի գիտի, այլ համոզված է, ապա կարող է չկատարել»,- ասաց նա։ Աշոտ Չոբանյանը, մյուս տուժողների իրավահաջորդները Չոբանյանը պատմեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2019 թ․-ին։ Վերջին անգամ նրա հետ խոսել է հոկտեմբերի 11-ին․ «Գիտեր, որ ես էլ եմ մարտի դաշտում եղել, ուղղակի խաբել է, որ իր մասին չմտածեմ, չանհանգստանամ, ասել է՝ Մարտունի 3-ում ենք, մեր դիրքերում ենք, սաղ նորմալ է, մի մտածի, ու էդքանով ավարտվել է»։  Օրեր անց, երբ որդուց այլեւս լուր չի եղել, հայրը կապ է հաստատել Գոռ Իշխանյանի հետ․ «Մի քանի օր անցել է, զանգել եմ Իշխանյան Գոռին, ասել է՝ էրեխեքը ապահով տեղ են, արխային, ասել եմ՝ կապը կտրվել է, ի՞նչ է կատարվում, ասել է՝ սաղ նորմալ է, ուղղակի մարտական գործողություններ են»։ Մեղադրող Վազգեն Վարդանյանի հարցին՝ հեռախոսազանգից ի՞նչ տպավորություն ստացավ, Իշխանյանը տիրապետո՞ւմ էր իրավիճակին, Չոբանյանը պատասխանեց․ «Ինքն ինձ դուր չեկավ, ասաց՝ տեղակալներից մեկին ուղարկում էր էրեխեքի հետեւից, մթամ ինքը գիտեր՝ ուր են, իսկ դրանից հետո զանգերի էլ չպատասխանեց։ Ինքը, որպես գնդի հրամանատար, զորամասի բնագծերից դուրս իրավունք չուներ զորք տաներ, դա արդեն թերացում է»։ Պաշտպանի հարցին՝ իսկ եթե վերադասից հրաման ունե՞ր, նա պատասխանեց՝ ասելով՝ ուրեմն՝ վերադասն էլ է իր նման անփույթ։ Նա նշեց, որ նման դեպքերի համար նախատեսված է ռեզերվ։ - Ի վերջո, ի՞նչ է տեղի ուենցել, առ այսօր ի՞նչ է Ձեզ հայտնի։ - Գիտեմ, որ անփութության հետեւանքով է զոհվել․․․ Եթե ուղարկում են էրեխեքին, չեն հասցնում դիրքավորվել, ճակատ–ճակատ դուրս են գալիս թշնամու դեմ․․․ Հրամանատարդ պիտի տիրապետի օպերատիվ դրությանը, իմանա՝ եթե զորք է ուղարկում, էդ զորքը կարո՞ղ է դիրքավորվել, ամեն ինչը պիտի ճշտի, նոր, ոչ թե ինչ-որ մեկը պիտի դիմավորի, չի դիմավորում, անցնում են էդ տարածքը, գնում ճակատ–ճակատ․․․ Դա թերացում էլ չէ, չգիտեմ՝ ինչ է։ - Որտեղի՞ց այդ տեղեկությունը, որ իքս տեղանքի փոխարեն իգրեկ տեղանք են գնացել։ - Փաստ է, որ էրեխուն էդտեղից են բերել։ - Իսկ որ ի սկզբանե այլ տեղանքում պիտի գտնվեի՞ն։ - Շատ մարդիկ գիտեին, տարբեր մարդկանցից զանգերով ճշտել եմ։ Ձախից՝ Արման Բայադյանը, Դավիթ Կարապետյանը Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը պարզաբանեց՝ զորքին մի տարածքից մեկ այլ տարածք տեղափոխելը Ջալալ Հարությունյանի ղեկավարած կառույցի գործն է, իսկ Կանոնագրքով հստակ սահմանված է՝ եթե կոնկրետ մի ստորաբաժանման բնագծում է, կապի ապահովումը կատարում է կոնկրետ զորամասի շտաբը, բայց եթե մի քանի ստորաբաժանումներ են, կապի ապահովումը կատարում է Գլխավոր շտաբը․  - Հիմա եթե հանձնարարությունը գալիս է Ջալալ Հարությունյանի օպերատիվ շտաբից, ո՞վ է կապը ապահովում,- հարցրեց պաշտպան։ - Բա Կարեն Առստամյանը ինչի՞ է ասում՝ ինձ ոչ ոք տեղյակ չի պահել էդ զորքի շարժի մասին,- հարցին հարցով պատասխանեց ծնողը։ Նշենք, որ Կարեն Առստամյանը այս գործի շրջանակում ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նա այժմ մեղադրվում է մեկ այլ գործով եւ գտնվում է հետախուզման մեջ։ - Գոռ Իշխանյանի սխալը նրանում է, որ գնդի հրամանատար լինելով, չտիրապետելով տվյալներին՝ զորք է ուղարկում,- պնդեց ծնողը։ - Այսինքն՝ հրամանը չպիտի՞ կատարի,- հարցրեց պաշտպանը։ - Լսեք, մի բան ասեմ, այո, եթե 73 հոգի պիտի զոհվի, մի ողջ ստորաբաժանում, չպիտի կատարի։ Նվեր Մարտիրոսյանի պաշտպանն էլ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Իշխանյանը հեռախոսով չէր կարող քննարկել գաղտնի տեղեկություններ, դրա համար է իրեն կարճ-կարճ պատասխանել, Չոբանյանն ասաց՝ հնարավոր է։ Դահլիճում գտնվող ծնողների մեկնաբանությունները զայրացրին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին, վերջինս դատական սանկցիա կիրառեց ծնողներից մեկի նկատմամբ՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից․ - Մենք մեր էրեխեքին ենք ուզում, ասում եք՝ լռեք-լռեք, ինչի՞ լռի, իրականություն է ասում։ Ես տեսնում եմ, որ Դուք, դատավոր լինելով, ջղայնանում եք, բա մենք ո՞նց չջղայնանք,- վրդովվեցին նրանք։ - Մարդկանց տներ են քանդվել, 5 տարի է՝ մենք մեր մերերին չենք կարողանում հիվանդանոցներից տուն բերենք, էդ որ տաքանում են մարդիկ, նորմալ է,- արձագանքեց Չոբանյանը։ Աննա Սարոյան Հարցաքննված մյուս ծնողը Աննա Սարոյանն էր՝ զոհված Գեւորգ Ներսեսյանի մայրը։ Նա պատմեց, որ որդին վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է զանգել․ «Ասեց՝ մամ, մի շաբաթ չեմ զանգելու, շատ խառնված էր, չանհանգստանաս, ուղղակի կապերի հետ լուրջ խնդիր կա, բայց դրանից րոպեներ անց իմ հորեղբոր տղային էր զանգել, ասել՝ մեզ տեղափոխում են չգիտեմ՝ ուր, հետո իմացա իրենից այդ նախադասությունը, հետո արդեն զանգերը անպատասխան էին։ Բնականաբար, փորձեցինք ծնողների հետ միահամուռ փնտրել, մի անգամ եկանք ՊՆ, բայց․․․ Պարզվել է, որ Գեւորգիս 73-հոգանոց վաշտին 3 մեծ մեքենաներով տեղափոխել են Հադրութ, հրաման են ի կատար ածում, էնտեղ պիտի դիմավորող ունենային, կարծեմ՝ Կարեն Առստամյանը, բայց չեն ունեցել, 4-5 կմ խորացել են դեպի Այգեստան, բայց այդ տարածքը գրավյալ տարածք է եղել ու ընկել են շրջափակման մեջ։ Գիտեմ, որ կռվել են մինչեւ վերջին պահը, ու ոչ մի տեղեկություն, ոչ մեկը չի վերադարձել»։ Աննա Սարոյանը - Իսկ Ջալալ Հարությունյանի մասին լսե՞լ եք այս գործով,- հարցրեց պաշտպան Կարապետյանը։ - Լսել եմ, որ իր հրամանով Գոռը հրաման է տվել գնալ Հադրութ օգնության։ - Տեղյա՞կ եք՝ ինչի չեն դիմավորել։ - Չէ, դատական նիստերին ինչքանով։ - Ո՞վ էր էդ ամենի մեղավորը։ - Եթե իմ ընկալմամբ պիտի լինի, մենք մեր էրեխեքին տվել ենք Գոռին, նա ասել է՝ 2 տարի մեր տրամադրության տակ են, չհամարձակվեք խնձոր անգամ ուղարկել, որովհետեւ նրանք մերն են, եթե տվել ենք, հենց Գոռից էլ պիտի ուզեինք, ուրիշ ում անունը տամ։ - Գոռ Իշխանյանը կարո՞ղ էր վերադասի հրամանը չկատարել։ - Պատերազմական իրավիճակը, իմ կարծիքով՝ այո, ինչո՞ւ ոչ, կարող էր չգնալ այդ քայլին, իմանալով, որ նման տեղ են գնալու, որ հետ չեն դառնալու։ Հրանտ Պապյան  5-րդ տուժողն էլ, որ հարցաքննվեց, Հրանտ Պապյանն էր։ Նա պատմեց, որ որդին 2020-ի հուլիսին է զորակոչվել Ասկերան, դեկտեմբերի 3-ին նրան տարել են Մարտունի 3։ Հրանտ Պապյանը Վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 10-ի երեկոյան․ «Ես, որպես զինվորական, ավելորդ հարցեր չեմ տվել, ասել եմ՝ ոնց ես, ասել է՝ լավ եմ, հետո, որ տեսա երկար ժամանակ չի զանգում, սկսեցի զանգահարել, շատ եմ փորձել, որ մարդ գտնեմ, չեմ գտել, անհայտ էր, ոչ մեկը ոչ մի բանից տեղյակ չէր։ Հետագայում խոսակցություններից եմ լսել, որ հրաման են տվել գնալ Հադրութ, Այգեստան, երբ Հադրութը ամսի 8-ին [արդեն] տված էր»։ Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը Տավուշի մարզում մեկ այլ դատական նիստի էր։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հայտարարություն արեց՝ նշելով, որ անհրաժեշտ է առավել հաճախակի նիստեր նշանակել, իսկ այլ նիստերի առկայության պայմաններում գոնե հեռախոսազանգով փորձել մի փոքր հետաձգել, քանի որ ենթադրյալ հանցանքի համար նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետի լրանալուն քիչ ժամանակ է մնացել։ Նշենք, որ մեղադրյալներին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, ինչը նշանակում է, որ դրա վաղեմության ժամկետը 5 տարի է, այսինքն՝ լրանալու է 2025 թ․ հոկտեմբեր ամսին։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 1-ին։   Միլենա Խաչիկյան

Loading...