Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար, չկա։Ինչ նպատակով ենք մենք հրավիրել ԵՄ դիտորներին Հայաստան՝ տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ որպես կայունության եւ ինչ-որ առումով խաղաղության միջոց եւ գործոն։Երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Մինչեւ այդ կետը ԵՄ դիտորների աշխատանքի որեւէ խոչընդոտ չկա։

[Նիկոլ Փաշինյան]

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար, չկա։Ինչ նպատակով ենք մենք հրավիրել ԵՄ դիտորներին Հայաստան՝ տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ որպես կայունության եւ ինչ-որ առումով խաղաղության միջոց եւ գործոն։Երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Մինչեւ այդ կետը ԵՄ դիտորների աշխատանքի որեւէ խոչընդոտ չկա։ [Նիկոլ Փաշինյան]

Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։  Այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը»:

Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը»:

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Անդրադարձել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Անդրադարձել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։
 
[ՀՀ ԱԳՆ]

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։ [ՀՀ ԱԳՆ]

Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:
 «2024 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի սահմանապահների կողմից։ Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, և մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»,- նշեց ԱԱԾ տնօրենը: |azatutyun.am|

Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: «2024 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի սահմանապահների կողմից։ Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, և մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»,- նշեց ԱԱԾ տնօրենը: |azatutyun.am|

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը։ «Մարտի 22-ին` ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

«Եթե կար արձագանք, որ 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծ է եղել, անաչառ դիտորդի մոտ պիտի տպավորություն ստեղծի, որ պիտի լինեն այլ արձանագրումներ՝ թե՛ հիվանդանոցում, թե՛ դատաբժիշկի կողմից»,- ասաց ՆԳ նախարարը՝ անդրադառնալով Տիգրան Ուլուբաբյանի՝ ոստիկանների կողմից  խոշտանգման հայտարարություններին։ ՆԳ նախարարը նախ նշեց՝ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, ապա ի պատասխան դիտարկմանը, որ «Տիգրանի փաստաբանն ասում է, որ փորձաքննություն իրականացվել է դեպքից մի քանի օր հետո, ինչո՞ւ է ինքը հակված հավատալ չորս օր հետո արված փորձաքննությանը, այլ ոչ թե դեպքից անմիջապես հետո հիվանդանոցի տված եզրակացությանը», նախարարը պատասխանեց․ «Ես ոչ մի բանի հակված չեմ հավատալու, որովհետև սրանք հարցեր են, որոնք անաչառ դիտորդի մոտ պիտի առաջանան, եթե անաչառ դիտորդը ցանկություն ունի օբյեկտիվ պատկերը հասկանալու․․․ Համարեք բարձրաձայն մտածել եմ, որովհետև ինձ մոտ այդ հարցադրումները առաջացել էին, մնացյալը քննությունը պիտի տա»։

 Ադրբեջանի հարձակման հավանականությունը այս պահին բարձր գնահատելու փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին։ [Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ լրագրողների հետ զրույցում]

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

 Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կրթության նախարարությունը կազմալուծելու վերաբերյալ։ Նախատեսվում է կրթության հետ կապված քաղաքականությունն ամբողջովին հանձնել նահանգներին և տեղական խորհուրդներին։ Հարցը դեռ պետք է քվեարկության դրվի Կոնգրեսում, իսկ ըստ Reuters-ի՝ այնտեղ այս նախագիծն անցկացնելու համար դեռ մի քանի ձայնի պակաս կա։ |armenpress.am|

«Արեւմտյան Ադրբեջան» խոսույթի ներքո որեւէ բան մեզ համար քննարկելի չէ.  Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

«Արեւմտյան Ադրբեջան» խոսույթի ներքո որեւէ բան մեզ համար քննարկելի չէ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

23:10 - 21 մարտի, 2025
Դեռ որոշում չկա, բայց եթե սահմանին խաղաղություն լինի, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ. Փաշինյան

Դեռ որոշում չկա, բայց եթե սահմանին խաղաղություն լինի, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ. Փաշինյան

22:50 - 21 մարտի, 2025
Թուրքիան չի հանձնվի փողոցային տեռորին. Էրդողանը` բողոքի ակցիաների մասին

 |factor.am|

Թուրքիան չի հանձնվի փողոցային տեռորին. Էրդողանը` բողոքի ակցիաների մասին |factor.am|

22:33 - 21 մարտի, 2025
 Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան

Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան

22:25 - 21 մարտի, 2025
Կոչ ենք անում պետական պաշտոնյաներին գիտակցել իրենց խոսքի և գործողությունների հետևանքները․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»

Կոչ ենք անում պետական պաշտոնյաներին գիտակցել իրենց խոսքի և գործողությունների հետևանքները․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»

22:10 - 21 մարտի, 2025
Անդրադարձել ենք մեր առաջիկա հանդիպումներին. Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Անդրադարձել ենք մեր առաջիկա հանդիպումներին. Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

22:07 - 21 մարտի, 2025
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար

22:00 - 21 մարտի, 2025
Թրամփը հայտարարել է Ուկրաինայում «տարածքների բաժանման» քննարկման մասին
 |factor.am|

Թրամփը հայտարարել է Ուկրաինայում «տարածքների բաժանման» քննարկման մասին |factor.am|

21:30 - 21 մարտի, 2025
Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

21:20 - 21 մարտի, 2025
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին
 |shantnews.am|

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Պրահայում Հարավային Կովկասի վերաբերյալ հանդիպումների մասին |shantnews.am|

21:05 - 21 մարտի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Ըստ վկայի՝ եթե մինչ Հովիկ Գաբրիելյանի նահանջը տանկեր մոտեցած լինեին, ինքը դրանց ձայնը կլսեր

Ըստ վկայի՝ եթե մինչ Հովիկ Գաբրիելյանի նահանջը տանկեր մոտեցած լինեին, ինքը դրանց ձայնը կլսեր

«Ես՝ Սարգիս Ադամյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»,– Հակակոռուպցիոն դատարանում այսօր այսպես սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի շտաբի պետի հարցաքննությունը։ Վերջինս ներկայացել էր դատարան՝ պատասխանելու Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործող կողմերի հարցերին։ Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։  Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ, որի կազմում է եղել Սարգիս Ադամյանը, այդ նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ Հովիկ Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ վկայի՝ առաջին գրոհի ժամանակ հակառակորդի 10 տանկերից 4-ը խոցել են  44-օրյա պատերազմի ժամանակ մայոր, այժմ փոխգնդապետ Սարգիս Ադամյանը դատարանին հայտնեց, որ Հովիկ Գաբրիելյանին ճանաչում է ծառայության բերումով, նրա հետ բարեկամական կամ թշնամական հարաբերություններ չունի։ Ադամյանի խոսքով՝ երբ հոկտեմբերի 3-ին տեղակայվել են Ջրականի տարածքում, հաջորդիվ հակառակորդի հետ մարտական գործողություններ են եղել 2 անգամ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան եւ լույս 5-ի առավոտ։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը խնդրեց նկարագրել մարտական գործողությունները․ - Հակառակորդի տանկային վաշտ է եղել՝ 10 տանկ, մեկ էլ շատ անձնակազմ՝ մոտ 200 հոգի, մենք 4 տանկը խոցել ենք, նկատի ունեմ՝ անձամբ տեսել եմ, որ 4 հատը վառվում է, դրանից հետո իրենք հետ են գնացել։ - Հակառակորդը գրոհում էր հենց դիմացի՞ց,- հարցրեց մեղադրողը։ - Այո, բայց հիմնականում մեզնից ձախ էին գնում։ - Այսինքն՝ գրոհել են նաեւ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի վրա (խոսքը մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի ղեկավարած գումարտակի մասին է,-հեղ․)։ - Այո։ - Իսկ Դուք վստհա՞հ եք, որ հակառակորդը հետո նահանջել է։ - Դե, հետ են գնացել, մինչեւ առավոտ՝ ժամը 6-ը, ոչ մի բան չի եղել։ - Քանիսի՞ն եք տեսել, որ հետ է գնացել։ - Չգիտեմ, բայց հաստատ քաշվել է հետ,- պնդեց վկան։ Ադամյանի խոսքով՝ եթե գիշերը այլ գրոհ լիներ, ինքը դրանից տեղյակ կլիներ Սարգիս Ադամյանը հայտնեց, որ այդ գրոհի ավարտից հետո թիկունքի ապահովման պետը իրենց նոր հագուստ է բերել, քանի որ անձրեւ էր գալիս, եւ զորքը թրջվել էր։ Նաեւ սնունդ են մատակարարել Կուբաթլուից․  - Այս գիշեր էլ ոչինչ չի եղել, մեր զինվորներից մեկն է իր ոտքին կրակել, մեկ էլ իմ զրահատանկայինի պետը դասակի հրամանատարի հետ իջել է ձորակը՝ դեպի Սամվելավան, նրան մեջքից խփել են, դասակի հրամանատարը մենակ է հետ եկել,- ասաց վկան։ - Հրետակոծություն կա՞ր,- հարցրեց մեղադրող Նավասարդյանը։ - Չի եղել,- պատասխանեց վկան։ - Լռությո՞ւն էր։ - Անձրեւ էր։ - Իսկ մարտի ձայներ կոնկրետ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի վայրից կայի՞ն։ - Նման բան չեմ հիշում։ - Մարտի արդյունքներն ո՞ւմ են զեկուցվել։ - Իմ զորամասի հրամանատարը (Համլետ Լեւոնյանն է, նրա ցուցմունքը՝ այստեղ,-հեղ․) զեկուցել է բանակային կորպուսի հրամանատարին, որ հարձակվել են, կանխել ենք, էդքան բան։ - Իսկ մարտի ընթացքում զեկույցներ եղե՞լ են։ - Ուշադրություն չեմ դարձել, ես էլ եմ եղել առաջնագծում, ինձ հետաքրքրում էր տվյալ պահին իմ գործողությունը։ - Որեւիցե զեկույց ստացե՞լ եք հակառակորդի կողմից թիկունք թափանցելու վերաբերյալ։ - Ես՝ չէ։ - Հնարավո՞ր է՝ զորամասի հրամանատարը ստացած լինի, դուք՝ չէ։ - Եթե տենց բան լիներ, ինձ կասեր։ Մեղադրողի այս հարցերը, ըստ էության, նպատակ ունեին պարզելու՝ թիկունք թափանցելու հավանականություն, դրա մասին զեկույց կամ խոսակցություն եղե՞լ է մինչ Գաբրիելյանի գումարտակի նահանջը թե՞ հակառակորդը կարողացել է ճեղքել, երբ նահանջի հետեւանքով բնագիծը դատարկ է մնացել։ - Որ ասում եք՝ գիշերվա ընթացքում հանգիստ էր, ռադիոկապով խոսակցություն լսե՞լ եք բանակային կորպուսի հրամանատարի եւ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի միջեւ,- շարունակեց մեղադրողը։ - Չեմ լսել։ - Որեւիցե խոսակցություն նահանջելու մասի՞ն։ - Ես չեմ լսել։ - Հնարավո՞ր է՝ լինեն, բայց դուք չլսեք։ - Կարողա լինի, կարողա չլինի, չգիտեմ,- պատասխանեց վկան՝ միաժամանակ նշելով, որ իր մոտ, որպես շտաբի պետ, եղել է ընդհանուր ռադիոկապ, որը ապահովել է կապ ողջ բանակային կորպուսի միջեւ։ - Դիցուք՝ Հովիկ Գաբրիելյանը կապի դուրս գար կորպուսի հրամանատարի հետ, Դուք կլսեի՞ք։ - Հա, կլսեինք, շատ են եղել, որ դուրս են եկել, ինչը ինձ հետաքրքրել է, հուզել է, միջամտել եմ, ինչը չէ, ուղղակի լսել եմ։ Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ նախքան նահանջը Գաբրիելյանը խոսել է բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանի հետ, զեկուցել մարդուժի, զինամթերքի սակավության մասին։ Ըստ Սարգիս Ադամյանի՝ առավոտյան սկսվել է ավելի ուժեղ գրոհ Վկա Սարգիս Ադամյանը պատմեց, որ հաջորդ գրոհը սկսվել է լուսաբացին, տեւել մոտ մինչեւ 11-ը․ «Երբ հարձակվել են, հրամանատարի հետ «Վիլիսի» մեջ եմ եղել, գռանատամյոտով խփեցին, շենքի վերեւի մասից քարը թափվեց, դուրս ենք եկել, դիրքավորվել, անձնակազմը դիրքավորված է եղել․․․ Տեխնիկա չկար, բայց հակառակորդը շատ էր՝ մի գումարտակ , մառախուղ էր, տեսանելիությունը շատ նոսր էր»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը խնդրեց հայտնել՝ երեկոյի՞ թե՞ լուսաբացի գրոհն էր ավելի վտանգավոր։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ առավոտվանը, քանի որ գրոհ է եղել նաեւ իրենց ձախ թիկունքից, զինամթերք արդեն չէին կարողանում մատակարարել։ Նավասարդյանը խնդրեց բացատրել՝ ո՞րն էր թիկունքից գրոհի առանձնահատկությունը․ - Դե, ապահովումներ չես կարողանում անել, չես կարողանում նահանջել, ընկել ես մսաղացի մեջ, այսպես ասած․․․ - Բա ինչո՞ւ մինչեւ ժամը 11-ը մնացիք։ - Չէինք կարողանում դուրս գալ։ Հետո Մեղրիի զորամասից մի գումարտակ եկավ, հետեւներս բացեց, որ կարողանանք։ Դուրս եկանք, անձնակազմը հանգստացավ, սնվեց, փոխվեց, հաջորդ օրը՝ ամսի 6-ին, զբաղեցրեցինք Խավսլիի վերեւի բարձունքները, 3 օր էլ այնտեղ մնացինք։ Վկային հարցեր հղեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Վերջինս հետաքրքրվեց՝ վկան տեսել կամ լսե՞լ է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի որեւէ տանկ մտնի ձորակը։ Պաշտպանը այսպիսով ցանկանում է վկայից պարզել՝ հնարավո՞ր է, որ թշնամու թիկունք անցնելը մինչեւ Գաբրիելյանի նահանջն է եղել եւ դրանով պայմանավորված չէ։ Վկան, սակայն, պատասխանեց, որ ինքը նման բան չի տեսել։ - Բայց տեղանքը տեսանելի՞ էր,- հարցրեց Խաչիկյանը։ - Չէ, տեսանելիություն չկար, տեղանքի ռելիեֆը խանգարում էր, բայց ձայնը կլսեինք, եթե տվյալ տարածքով անցներ․․․ Մեր բնագիծը մոտ 2 կմ էր, ես գտնվել եմ աջ հատվածում, տանկերը իմ առջեւով աջից եկել, գնացել են ձախ՝ Քուչակից դեպի Բանաձուրի խաչմերուկ։ - Հիմա եթե իջնեին, բլուրի հետեւը անցնեին, եւ էդտեղից բնագիծը հատեին, ձայնը կլսեի՞ք։ - Եթե մասնագետ ես, հա, հասկանում ես։ - Ինչո՞ւ եմ հարցնում։ Որովհետեւ մենք ունենք վկաներ, օրինակ՝ Կոլյա Դավթյանը, Հրաչյա Ղազարյանը, որոնք հայտնում են, որ տեսել են, որ 1-2 տանկ բնագիծ հատել եւ չեն վերադարձել։ - Ես չեմ տեսել։ - Բայց պնդում եք, որ կլսեիք։ - Այո։ - Սուր լսողություն ունեք։ Վրեժ Խաչիկյանը հետաքրքրցվեց՝ հնարավո՞ր է, որ աջ կողմում յուրային ստորաբաժանումները լիարժեք զբաղեցրած չլինեն բնագիծը, ինչին վկան դրական պատասխանեց՝ չբացառելով, որ թշնամին կարող էր իրենց նաեւ այդ կողմով շրջափակման մեջ գցել։ Պաշտպանը պատասխանի համար շնորհակալություն հայտնեց։ Նա նաեւ հետաքրքրվեց, թե անձրեւից հետո ինչպես են նոր հագուստներով ապահովվել, դա պիտի՞ արվեր, թե՞ իրենք են նախաձեռնել։ Ի պատասխան՝ վկան ասաց, որ պիտի արվեր, իրենց թիկունքի պետն է բերել, ինչ որ գտել է, մեծամասնությունը՝ քաղաքացիական հագուստ է եղել, ոչ թե համազգեստ։ Վրեժ Խաչիկյանը տեղեկացրեց՝ Գաբրիելյանի ստորաբաժանմանը նման մատակարարում չի արվել, ինչն էլ ազդել է զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի մայիսի 6-ին։   Միլենա Խաչիկյան

Loading...