Վերջին տարիներին հայաստանյան գիտության մեջ էական տեղաշարժեր են նկատվում՝ ֆինանսավորման աճից մինչև գիտնականների համար միջազգային տպագրությունների պահանջի ներդրում։ Չնայած դրան՝ միջազգային տպագրությունների առումով Հայաստանը զիջում է զարգացած գիտական համակարգ ունեցող երկրներին։ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտնականները և նրանց իտալացի գործընկերները Scientometrics ամսագրում հրապարակված հոդվածում Հայաստանի գիտական համակարգը համեմատել են իտալականի հետ: Նրանք Հայաստանի և Իտալիայի գիտնականների արդյունավետության ցուցիչների համեմատություն են կատարել՝ ցույց տալով, թե որքանով է Հայաստանը զիջում Իտալիային, որոնք են Հայաստանում գիտական առաջատար ուղղություններն ու հետազոտություններ իրականացնող կառույցները։
Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: «Ինֆոքոմ»-ին այս մասին հայտել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ դեռևս չմանրամասնելով, թե ինչ գործի շրջանակում է եղել հարցաքննությունը։ Մեր տեղեկություններով Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ։
Բայրամովը ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է «խոչընդոտները» բանակցություններում։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկա իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանական կողմը տեղեկացրել է այդ գործում առկա «խոչնդոտների» մասին։ Բացի այդ, երկու երկրների պատվիրակությունները զրուցել են ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ կենտրոնանալով նաև էներգետիկ հարցերի վրա։ |civilnet.am| |civilnet.am|
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ [ՀՀ ՊՆ]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից գրառումներ է անում՝ թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին: Նա այդպիսով պատասխանում է Կառավարության նիստին եկեղեցու վերաբերյալ իր մեկնաբանությունների արձագանքներին: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել էր. «Եկեղեցին կա, իր ծառայությունը մատուցում է՝ «արմատուրով», թե առանց «արմատուրի», «մետլախով», թե առանց «մետլախի»։ Իսկ իշխանությունն ինչո՞վ է զբաղված»: Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ «իշխանության նպատակը շատ պարզ է՝ արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը՝ դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»:
Կանադայի արևմտյան մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ուժգին քամիների, չոր եղանակային պայմանների և բարձր ջերմաստիճանի պատճառով կրակը շատ արագ է տարածվում՝ բարդացնելով հրշեջների աշխատանքը։ Տասնյակ հազարավոր բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։
Էրդողանը հայտարարել է՝ ուրախ են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է։ «Մենք գոհ ենք դրանից, ուշադիր հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Ձեռք բերված խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար։ Մենք Հայաստանի հետ զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք։ Մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից և կարգավորումից։ Հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա», – ասել է Էրդողանը Լաչինից Թուրքիա վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Խոսելով բուն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին, Թուրքիայի նախագահը կիրառել է «Զանգեզուրի անցում» ձևակերպումը։ Այս համատեքստում Էրդողանը նշել է, որիրենք ակնկալում են, որ Իրանը կաջակցի այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը և զարգացմանը. «Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր միջանցք ոչ միայն տնտեսական օգուտ կբերի, այլև, վերջին հաշվով, երկրներին ավելի կմոտեցնի միմյանց»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։ |civilnet.am|
Ավելի քան հինգուկես տարվա քննությունից հետո ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվեց: Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Սանասարյանի վերաբերյալ դատավճիռը՝ նշելով․ «Սանասարյանին առաջադրաված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել հանցակազմի բացակայության հիմքով»։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Մինչ այդ նա զբաղեցնում էր թաղապետի տեղակալի պաշտոնը։[Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]
Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։[ՀՀ ՊՆ]
Վարդան Ղուկասյանը մեղադրվում է «երեխաների պոռնոգրաֆիկ նկարներ տարածելու համար». փաստաբանն ասում է՝ օգնել է հանցանքի բացահայտմանը |azatutyun.am|
22:20 - 30 մայիսի, 2025Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ | Հանրագիտ
21:15 - 30 մայիսի, 2025Զելենսկին ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին |factor.am|
20:32 - 30 մայիսի, 2025Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը. Քննչական կոմիտե
18:58 - 30 մայիսի, 2025Չինաստանը ամբողջությամբ խախտել է ԱՄՆ-ի հետ կնքված փոխադարձ մաքսատուրքերը նվազեցնելու համաձայնագիրը. Թրամփ |news.am|
18:45 - 30 մայիսի, 2025Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է ՔԿ-ում քննվող գործի շրջանակում
18:20 - 30 մայիսի, 2025ԱՄՆ-ում հայկական հանցախմբի 14 անդամ է ձերբակալվել․ մեղադրվում են COVID-ի օգնության և փոքր բիզնեսի վարկերից 47 միլիոն դոլար գողանալու մեջ |factor.am|
18:04 - 30 մայիսի, 2025Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը
17:01 - 30 մայիսի, 2025Բայրամովը ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է «խոչընդոտները» բանակցություններում |civilnet.am|
16:38 - 30 մայիսի, 2025Հունիսի 2-3-ը Գորիսում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը
16:01 - 30 մայիսի, 2025Վարդան Ղուկասյանը մեղադրվում է «երեխաների պոռնոգրաֆիկ նկարներ տարածելու համար». փաստաբանն ասում է՝ օգնել է հանցանքի բացահայտմանը |azatutyun.am|
22:20 - 30 մայիսի, 2025Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ | Հանրագիտ
21:15 - 30 մայիսի, 2025Զելենսկին ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին |factor.am|
20:32 - 30 մայիսի, 2025Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը. Քննչական կոմիտե
18:58 - 30 մայիսի, 2025Չինաստանը ամբողջությամբ խախտել է ԱՄՆ-ի հետ կնքված փոխադարձ մաքսատուրքերը նվազեցնելու համաձայնագիրը. Թրամփ |news.am|
18:45 - 30 մայիսի, 2025Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է ՔԿ-ում քննվող գործի շրջանակում
18:20 - 30 մայիսի, 2025ԱՄՆ-ում հայկական հանցախմբի 14 անդամ է ձերբակալվել․ մեղադրվում են COVID-ի օգնության և փոքր բիզնեսի վարկերից 47 միլիոն դոլար գողանալու մեջ |factor.am|
18:04 - 30 մայիսի, 2025Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը
17:01 - 30 մայիսի, 2025Բայրամովը ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է «խոչընդոտները» բանակցություններում |civilnet.am|
16:38 - 30 մայիսի, 2025Հունիսի 2-3-ը Գորիսում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը
16:01 - 30 մայիսի, 2025