Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է, ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։ ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշել է, որ 190 ցլիկներից բաղկացած խմբաքանակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։ «Հարևան երկրներում կան դաբաղի բռնկումներ, և ՍԱՏՄ-ն պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե այդ կենդանիները որտեղից են բերվում: Խմբաքանակը բերվել է ՌԴ-ից, և մենք արդեն այնտեղի համապատասխան կառույցից ճշտել ենք, որ կենդանիներին ուղեկցող փաստաթղթերը իրենց կողմից տրված չեն և կեղծված են: Սա նշանակում է, որ խմբաքանակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կա՛մ վերադարձի, կա՛մ ոչնչացման»,- նշեց Հարությունյանը։ |armenpress.am|
Շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի: 32-ամյա մի տղամարդ պատռված վերքով բուժօգնության է դիմել։ Պարզվել է, որ միջադեպի մասնակիցները, ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն: Վրաերթի հետևանքով կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել: Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ «BMW» վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: [ՆԳՆ ոստիկանություն]
Վերջին տարիներին հայաստանյան գիտության մեջ էական տեղաշարժեր են նկատվում՝ ֆինանսավորման աճից մինչև գիտնականների համար միջազգային տպագրությունների պահանջի ներդրում։ Չնայած դրան՝ միջազգային տպագրությունների առումով Հայաստանը զիջում է զարգացած գիտական համակարգ ունեցող երկրներին։ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտնականները և նրանց իտալացի գործընկերները Scientometrics ամսագրում հրապարակված հոդվածում Հայաստանի գիտական համակարգը համեմատել են իտալականի հետ: Նրանք Հայաստանի և Իտալիայի գիտնականների արդյունավետության ցուցիչների համեմատություն են կատարել՝ ցույց տալով, թե որքանով է Հայաստանը զիջում Իտալիային, որոնք են Հայաստանում գիտական առաջատար ուղղություններն ու հետազոտություններ իրականացնող կառույցները։
Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: «Ինֆոքոմ»-ին այս մասին հայտել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ դեռևս չմանրամասնելով, թե ինչ գործի շրջանակում է եղել հարցաքննությունը։ Մեր տեղեկություններով Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ։
Բայրամովը ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է «խոչընդոտները» բանակցություններում։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկա իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանական կողմը տեղեկացրել է այդ գործում առկա «խոչնդոտների» մասին։ Բացի այդ, երկու երկրների պատվիրակությունները զրուցել են ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ կենտրոնանալով նաև էներգետիկ հարցերի վրա։ |civilnet.am| |civilnet.am|
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ [ՀՀ ՊՆ]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից գրառումներ է անում՝ թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին: Նա այդպիսով պատասխանում է Կառավարության նիստին եկեղեցու վերաբերյալ իր մեկնաբանությունների արձագանքներին: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել էր. «Եկեղեցին կա, իր ծառայությունը մատուցում է՝ «արմատուրով», թե առանց «արմատուրի», «մետլախով», թե առանց «մետլախի»։ Իսկ իշխանությունն ինչո՞վ է զբաղված»: Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ «իշխանության նպատակը շատ պարզ է՝ արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը՝ դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»:
Կանադայի արևմտյան մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ուժգին քամիների, չոր եղանակային պայմանների և բարձր ջերմաստիճանի պատճառով կրակը շատ արագ է տարածվում՝ բարդացնելով հրշեջների աշխատանքը։ Տասնյակ հազարավոր բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։
Իրանը հայտնել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում առաջընթացի մասին |factor.am|
19:15 - 31 մայիսի, 2025Վրաստանում ուժի մեջ մտավ «օտարերկրյա գործակալների» օրենքը. ԵՄ-ն դարձյալ քննադատել է |azatutyun.am|
18:35 - 31 մայիսի, 2025ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ-ն՝ Գոգավանի անցակետում 190 ցլիկով բեռնված բեռնատարների խնդրի մասին |armenpress.am|
18:28 - 31 մայիսի, 2025Ստամբուլում կրկին քաղաքապետարանի աշխատակիցներ են բերման ենթարկվել |1lurer.am|
18:08 - 31 մայիսի, 2025Ռուսական զորքը հարձակվում է Զապորոժիեյի ուղղությամբ. Սիրսկի |azatutyun.am|
17:43 - 31 մայիսի, 2025ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ
16:48 - 31 մայիսի, 2025«ԶՊՄԿ-ն որդեգրել է վախի, հետապնդումների քաղաքականություն»,- ասում է կոմբինատի նախկին աշխատողը |hetq.am|
16:09 - 31 մայիսի, 2025Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն |armenpress.am|
15:54 - 31 մայիսի, 2025Ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ ու միասնական աշխատանք. ԿԳՄՍ նախարար
15:40 - 31 մայիսի, 2025Սումիի շրջանում 11 գյուղ է տարհանվում |azatutyun.am|
14:54 - 31 մայիսի, 2025Իրանը հայտնել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում առաջընթացի մասին |factor.am|
19:15 - 31 մայիսի, 2025Վրաստանում ուժի մեջ մտավ «օտարերկրյա գործակալների» օրենքը. ԵՄ-ն դարձյալ քննադատել է |azatutyun.am|
18:35 - 31 մայիսի, 2025ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ-ն՝ Գոգավանի անցակետում 190 ցլիկով բեռնված բեռնատարների խնդրի մասին |armenpress.am|
18:28 - 31 մայիսի, 2025Ստամբուլում կրկին քաղաքապետարանի աշխատակիցներ են բերման ենթարկվել |1lurer.am|
18:08 - 31 մայիսի, 2025Ռուսական զորքը հարձակվում է Զապորոժիեյի ուղղությամբ. Սիրսկի |azatutyun.am|
17:43 - 31 մայիսի, 2025ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ
16:48 - 31 մայիսի, 2025«ԶՊՄԿ-ն որդեգրել է վախի, հետապնդումների քաղաքականություն»,- ասում է կոմբինատի նախկին աշխատողը |hetq.am|
16:09 - 31 մայիսի, 2025Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն |armenpress.am|
15:54 - 31 մայիսի, 2025Ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ ու միասնական աշխատանք. ԿԳՄՍ նախարար
15:40 - 31 մայիսի, 2025Սումիի շրջանում 11 գյուղ է տարհանվում |azatutyun.am|
14:54 - 31 մայիսի, 2025