ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը , վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման։ [«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան]
Կալիֆորնիայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները կիրակի երեկոյան տեղակայվել են Լոս Անջելեսի փողոցներում արդեն 3 օր շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք ուղղված են Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության խստացման դեմ։ Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ այդ քայլը հակասում է օրենքին։ Մի քանի հավաքներ ոստիկանությունը «անօրինական» է որակել՝ մեղադրելով որոշ մասնակիցների բետոնե առարկաներ, շշեր և այլ նյութեր ոստիկանների վրա նետելու մեջ։ Բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով ոստիկանության և ցուցարարների միջև։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակելու է Մոսկվայի հետ գերիների փոխանակման պլանները, թեև կասկած է հայտնել հաջող արդյունքի հնարավորության վերաբերյալ: Նա իր ամենօրյա տեսաուղերձում նշել է, որ ՌԴ-ն դեռ չի տրամադրել ամբողջական ցուցակները, որոնք անհրաժեշտ են, ըստ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության, ավելի քան հազար անձի փոխանակման համար։ Ըստ Զելենսկու՝ ռուսական կողմը «փորձում է անգամ նման հարցերը վերածել կեղտոտ քաղաքական և տեղեկատվական խաղի»: |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով շարունակում է խոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին՝ պնդելով, որ ապացույցներ ունի, թե Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ: Փաշինյանը նշել է, որ կհրապարակի ապացույցները, եթե Կաթողիկոսը փորձի հերքել: Փաշինյանը պնդում է, որ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից:
Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում (Ֆրանսիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ [ՀՀ ԱԳՆ]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Լոս Անջելես է ուղարկվել 2,000 Ազգային գվարդիայի զինվոր՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո սկսված բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ապահովելու համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ասել է, որ Պենտագոնը պատրաստ է տեղակայել նաև մարտական զորքեր, եթե Լոս Անջելեսում բռնությունները շարունակվեն։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն էլ իր հերթին քննադատել է որոշումը՝ այն անվանելով «սադրիչ»։ Ավելի վաղ, բախումներ էին եղել Լոս Անջելեսում։ Ոստիկանությունը մահակներ ու արցունքաբեր գազ էր կիրառել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել էին։
Հունիսի 7-ին, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում զինված հարձակում է տեղի ունեցել նախագահի թեկնածու Միգել Ուրիբեի վրա։ Իշխանությունների և նրա կուսակցության ներկայացուցիչների տվյալներով՝ քաղաքական գործիչը կրակոցից վիրավորվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Ֆոնտիբոն թաղամասի այգում։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ուրիբեն ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ Իշխանությունները շարունակում են քննությունը՝ պարզելու՝ ձերբակալվածը հանցակիցներ ունեցել է, թե ոչ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը «ամենախիստ ձևով դատապարտում է կոլումբիացի սենատորի դեմ մահափորձը»։ |factor.am|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդամ երկրներին կոչ է անում 400 տոկոսով մեծացնել օդային պաշտպանության հնարավորությունները |factor.am|
Այսօր 22:53Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի |tert.am|
Այսօր 21:56Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները․ Վահագն Խաչատուրյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին
Այսօր 21:38Դատարանը երկարացրեց Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանքը |civilnet.am|
Այսօր 21:26ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ
Այսօր 21:06Հայաստանի և Եթովպիայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններին մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Աֆրիկյան մայրցամաքում տարածաշրջանային զարգացումների շուրջ
Այսօր 20:55ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային բանակցություններ են սկսել Լոնդոնում. Reuters |1lurer.am|
Այսօր 20:17Աննա Վարդապետյանը միջնորդագրեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին՝ Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով |azatutyun.am|
Այսօր 19:51Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է արտաքսման դեմ բողոքի 60 մասնակից |1lurer.am|
Այսօր 19:35Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել է Բարեկամության շքանշանը
Այսօր 19:07ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդամ երկրներին կոչ է անում 400 տոկոսով մեծացնել օդային պաշտպանության հնարավորությունները |factor.am|

Այսօր 19:07