Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում: APA գործակալությունը հաղորդում է, որ այս մասին «Habertürk» հեռուստաալիքին տված հայտարարության մեջ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
44-օրյա պատերազմի ժամանակ Մեղրիի զորամասի կապի վաշտի ավագ վարպետ Աբգար Խաչատրյանը ականատես է եղել Իշխանաձորի տարածքում հակառակորդի ԱԹՍ–ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու դեպքին․ «Շարժվելուց մի քանի րոպե հետո ԱԹՍ–ի ձայն լսվեց, Արտյոմը արագացրեց մեքենայի ընթացքը, քանի որ շատ մոտիկից էր լսվում։ Մենք մտածեցինք, որ մեզ վրա է գալիս, ուստի երեքս ընթացքից բացեցինք մեքենայի դռները ու մեզ դուրս գցեցինք, իսկ մենքենան գնաց, կպավ մի քանդված շինության ու կանգնեց։ Դրանից հետո պայթյունի ձայն լսեցինք այն կողմից, որի ուղղությամբ ԻՍՎ–ն պիտի գնար․․․ Նստեցինք մեքենան, գնացինք ու տեսանք, որ ՈՒՐԱԼ–ի բեռնախցում զինվորներն իրենց տեղում վառվում էին»,– պատմել է նա իր նախաքննական ցուցմունքում։ Վկայի այդ ցուցմունքը մի շարք դրվագներով հակասում էր այսօր դատարանում տված ցուցմունքին։ Նախկինում նա ասել էր, որ երբ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը երթը շարունակելու հրաման է տվել, ԱԹՍ–ի ձայն չի եղել, մինչդեռ դատարանում ասաց՝ ձայնը թույլ, բայց կար։ Մեղադրողի հարցին ի պատասխան՝ նա պնդեց դատարանում տված ցուցմունքը։
Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են անում՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։ «Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։ Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»․ - նշում են Խորհրդից:
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտնել է ԼՂ նախկին բարձրաստիճան ղեկավարության քրեական գործերով քննչական գործողությունների ավարտի մասին։ Նրա խոսքով ներկայում մեղադրյալները, փաստաբանները և տուժածները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական ակտը կհանձնվի դատարան: |news.am|
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ կապված Սևաստոպոլի վրա երեկվա հարձակման հետ, որը, ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ օգտագործելով ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներ։ Մոսկվան նաև հայտարարել է, որ նման գործողությունները «անպատիժ չեն մնա»։ |tert.am|
Ճանապարհը 3 ժամ փակ պահելուց հետո քաղաքացիները բացել են պայմանով, որ հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ, մարզպետն է խոստացել հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։ Այդ մասին Factor.am-ին հայտնել է Վարդենուտի բնակիչ, ակցիայի մասնակից Արմեն Ամիրխանյանը։ Նշենք, որ համայնքի 110 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը «Էկո գյուղ» ծրագրով հանրային գերակա շահ են ճանաչվել։ «Ռիդ» ՍՊԸ-ն 1 քառակուսի մետրի գին է սահմանել 300 դրամը, գյուղացիները պնդում են, որ այն շատ ցածր գին է և առաջարկում են գին սահմանել 2000 դրամը։ «2 օր առաջ «Ռիդ»-ից մեզ կանչեցին իրենց օֆիս։ Մենք էլ մտածեցինք, թե գների վերանայման մասին է խոսքը, բայց իրենց պահեցին «խուժանի» պես, սպառնալիքով մեզ հետ խոսեցին, թե դատարանով հողերը կստանան», -մանրամասնել է վարդենուտցին՝ նշելով, որ հանդիպումից հետո բոլորը որոշել են, որ «Ռիդ» ՍՊԸ-ին հող չեն վաճառելու, «թեկուզ գինը 5000 դրամ դարձնի»։
«ՀԱՄԱՍ»-ի դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվելու է, բայց պատերազմն իր ներկա փուլում ավարտվելու է Ռաֆահում»,- ասել է Իսրայելի վարչապետը։ Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ Լիբանան-Իսրայել սահմանին վերջին շաբաթներին «Հեզբոլլահ» շարժման դեմ մարտերն ակտիվացել են։
Դաղստանում ահաբեկչությունների զոհ է դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակից, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական: Նշենք, որ երեկ մի խումբ զինված գրոհայիններ Մախաչկալա և Դերբենտ քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա: Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հայտարարված է եռօրյա սուգ։ Քաղաքներից ելքն արգելվել է։ Ոչնչացվել է մի քանի գրոհային։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
«Ողջունելի է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու նպատակով հրադադարի ենթադրյալ խախտումների դեմ պայքարի երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։ ԵՄ-ն 15 տարի է «Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելության» միջոցով օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է կիսվել իր փորձով»։[Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար]
«Հետքի» գործընկերներից մեկը տրամադրել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությանը վերաբերող մի քանի նամակներ, որոնք թվագրվում են 2017-2023 թթ.-ով: Ըստ 2018թ․ նամակներից մեկի՝ բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային ձեռնարկությունը նամակ է ուղարկել բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկին, որից պարզ է դառնում՝ Ադրբեջանի տարածքում նախագծային առաջարկ է արվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համալիր կենտրոն ստեղծելու վերաբերյալ:
Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ
22:32 - 24 հունիսի, 2024Երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ–ի ձայնը լսելի՞ է եղել․ հակասություններ՝ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքում
21:58 - 24 հունիսի, 2024Ֆրյազինո քաղաքի գիտահետազոտական ինստիտուտում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի |tert.am|
21:50 - 24 հունիսի, 2024ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին |armenpress.am|
21:33 - 24 հունիսի, 2024ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան |1lurer.am|
21:18 - 24 հունիսի, 2024Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ը բարձրացել է 1սմ-ով
21:01 - 24 հունիսի, 2024Հունիսի 24-ին մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը
20:20 - 24 հունիսի, 2024Քննարկվել են ՀՀ-ի և Մեքսիկայի գործարար շրջանակների միջև նոր կապերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցեր
19:42 - 24 հունիսի, 2024ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
19:39 - 24 հունիսի, 2024Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ․ Անահիտ Մանասյան
19:26 - 24 հունիսի, 2024Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ
22:32 - 24 հունիսի, 2024Երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ–ի ձայնը լսելի՞ է եղել․ հակասություններ՝ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքում
21:58 - 24 հունիսի, 2024Ֆրյազինո քաղաքի գիտահետազոտական ինստիտուտում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի |tert.am|
21:50 - 24 հունիսի, 2024ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին |armenpress.am|
21:33 - 24 հունիսի, 2024ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան |1lurer.am|
21:18 - 24 հունիսի, 2024Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ը բարձրացել է 1սմ-ով
21:01 - 24 հունիսի, 2024Հունիսի 24-ին մեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքը
20:20 - 24 հունիսի, 2024Քննարկվել են ՀՀ-ի և Մեքսիկայի գործարար շրջանակների միջև նոր կապերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցեր
19:42 - 24 հունիսի, 2024ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
19:39 - 24 հունիսի, 2024Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ․ Անահիտ Մանասյան
19:26 - 24 հունիսի, 2024