Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։ «Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»,-հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ |tert.am|
«Համաս»-ի առաջնորդի սպանության պատճառով Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանն ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին կոչ է անում դադարեցնել աջակցությունն Իսրայելին։ «Եթե Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները ցանկանում են կանխել պատերազմն ու անկայունությունը տարածաշրջանում, ապա պետք է անհապաղ դադարեցնեն զենք վաճառել և աջակցել Սիոնիստական ռեժիմին», - ասել է Փեզեշքիանը ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։ |azatutyun.am|
2022 թվականին Ավստրիայում գտնվող Գրացի համալսարանից մոտ 86 հազար եվրո է փոխանցվել Մատենադարանի հաշվեհամարին։ Վերջինս այդ գումարով պարգեւատրել է 279 աշխատակցի եւ կատարել կանոնադրական ծախսեր։ «Ինֆոքոմը» փորձել է պարզել, թե արդյո՞ք Մատենադարանն իրավունք ուներ Եվրամիության երկրների հարկատուների հարկերից գոյացած ֆինանսներն ուղղել աշխատակիցների պարգեւատրմանը։
Աթլետ Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց, սակայն չհաղթահարեց որակավորման փուլը։ Երվանդ Մկրտչյանը մասնակցեց 800 մետր վազք մրցատարածությունում եւ ցույց տվեց 1:49.91 վայրկյան արդյունք: Երրորդ ենթախմբում Երվանդ Մկրտչյանը զբաղեցրեց վերջին տեղը: 1:49.91 վայրկյան արդյունքով Մկրտչյանը գրանցեց Հայաստանի ռեկորդ։ Մկրտչյանn ավարտեց պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերում: Որակավորման փուլում նա զբաղեցրեց 35-րդ տեղը։|news.am|
Մայրաքաղաքում խարդախության նոր մեթոդ է արձանագրվել. հուլիսի 27-ից մինչև օրս գրանցվել է 28 դեպք, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել՝ մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար։ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից:
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը օգոստոսի 1-ից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Փոքր Վեդի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։ Որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Հարիսն ընտրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին։ |azatutyun.am|
Այսօր՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն: ՀՀ ՊՆ-ն հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում է ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:
Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր երկրորդ օլիմպիական արծաթե մեդալը
23:02 - 07 օգոստոսի, 2024Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն |1lurer.am|
22:00 - 07 օգոստոսի, 2024Մալխաս Ամոյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
21:51 - 07 օգոստոսի, 2024Հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս․ ՀՀ ԱԳՆ|tert.am|
21:16 - 07 օգոստոսի, 2024Ըմբիշ Սլավիկ Գալստյանը պարտվեց ՕԽ կիսաեզրափակչում
20:50 - 07 օգոստոսի, 2024Թուրքիան միացել է ՄԱԿ-ում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացրած հայցին |armenpress.am|
20:25 - 07 օգոստոսի, 2024Փեզեշքիանն ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին կոչ է անում դադարեցնել աջակցությունն Իսրայելին |azatutyun.am|
20:01 - 07 օգոստոսի, 2024Տաթև-Աղվանի ավտոճանապարհը օգոստոսի 8-ին տասը ժամ փակ կլինի
19:19 - 07 օգոստոսի, 2024ԵՄ դրամաշնորհը՝ պարգեւատրում. ինչպես է Մատենադարանը տնօրինել «Հորիզոն-2020»-ի միջոցները
18:55 - 07 օգոստոսի, 2024Եվրոպական չափանիշներին համահունչ ազգային բարեփոխումների արդյունավետ իրականացում. արդարադատության փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանության պատվիրակությանը
18:33 - 07 օգոստոսի, 2024Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր երկրորդ օլիմպիական արծաթե մեդալը

18:33 - 07 օգոստոսի, 2024