Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները. Indian Defense Research Wing Լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն` Հայաստանն այդ ՀՕՊ համակարգերից 15 միավորի (720 մլն դոլար) ձեռքբերման համար պատվեր է կատարել դեռևս 2022 թվականին։ Հաղորդվում է, որ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։ |armenpress.am|
Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ անցակետի ռուսական կողմում: Բեռնատարների վարորդները դժգոհում են՝ իրենց համար արդեն սովորական դարձած այս լուրջ խնդիրը կլոր տարին չի լուծվում։ «Սաղ գիշեր չենք քնել, հերթով՝ կամաց-կամաց եկել ենք առաջ։ Մոտավորապես ծրագրով 4 հազար 700 հատ ֆուռ (մեծ բեռնատարներ) կա կանգնած հերթի մեջ դեպի Լարս», - փոխանցել է վարորդներից մեկը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել է՝ ռուսական ու վրացական հատվածներում են կուտակումները, ըստ նրա, զբոսաշրջիկները Ռուսաստանից շարժվում են դեպի Վրաստան։ Այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով խնդիրը, նշեց, որ սա « տեխնիկական հարց է, որը կապված չէ Հայաստանի հետ»։|azatutyun.am|
Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչի համար պայքարում 5-12 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժան Աբդուլաևին։ Հարությունյանը պայքարի մեջ է մտել այսօր. 1/8 եզրափակչում Արսեն Հարությունյանը 13-3 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող ըմբիշին։
Իրանը, հնարավոր է, վերանայել է Իսրայելի վրա հարձակում սկսելու իր որոշումը։ Politico-ին ԱՄՆ երկու պաշտոնյաներ ասել են, որ Ջո Բայդենի վարչակազմը աշխատել է դիվանագիտական ուղիներով՝ համոզելու Թեհրանին վերանայել իր ռազմական հարձակումն Իսրայելի վրա: Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը կոչ է արել Իրանին վերանայել Հանիեի սպանության արձագանքը, քանի որ նրա մահը հետևանք է Թեհրանում հյուրատանը տեղադրված հեռակառավարվող ռումբի, որը տեղադրվել էր գաղտնի գործողության արդյունքում և ոչ թե մեծ հարձակման մաս է, եւ չի սպանել Իրանի ոչ մի քաղաքացու։ Ըստ պաշտոնյաների՝ հիմա Թեհրանն ավելի ու ավելի է կիսում Վաշինգտոնի տեսակետները, թեև ի սկզբանե հերքում էր։ |factor.am|
Արամ Երիցյանն երեկ առավոտյան կրկին ձերբակալվել էր։ ՔԿ նախագահի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Երիցյանը ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով։ Երիցյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ դատարանը մերժել է Արամ Երիցյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը։
2023 թ. Հայաստանում գազի պայթյունից զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, արձանագրվել է պայթյունի 39 դեպք, իսկ 2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, որից զոհվել է՝ 8, տուժել՝ 27 քաղաքացի։ Տվյալները ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ գազի պայթյուններից խուսափելու համար հորդորելով հետևել անվտանգության կանոններին։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։ «Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»,-հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ |tert.am|
«Համաս»-ի առաջնորդի սպանության պատճառով Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանն ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին կոչ է անում դադարեցնել աջակցությունն Իսրայելին։ «Եթե Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները ցանկանում են կանխել պատերազմն ու անկայունությունը տարածաշրջանում, ապա պետք է անհապաղ դադարեցնեն զենք վաճառել և աջակցել Սիոնիստական ռեժիմին», - ասել է Փեզեշքիանը ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։ |azatutyun.am|
ՄԱԿ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը ՌԴ Կուրսկի մարզում |armenpress.am|
22:43 - 08 օգոստոսի, 2024Երևանում նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
22:00 - 08 օգոստոսի, 2024Սլավիկ Գալստյանը պարտվեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում
21:32 - 08 օգոստոսի, 2024Այսօր Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը 3 անգամ զեկուցել է իրավիճակի մասին․ զեկույցներն արդյունավետ են․ դրանք հենց այն են, որոնց կարիքը հիմա մեր պետությունն ունի․ Զելենսկի |tert.am|
21:21 - 08 օգոստոսի, 2024ՆԳ նախարարը Շիրակի մարզ այցի շրջանակում ոստիկանների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
20:49 - 08 օգոստոսի, 2024ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից
20:45 - 08 օգոստոսի, 2024Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը հյուրընկալել է Օլիմպիական խաղերի մեդալակիր հայ ըմբիշներին
20:16 - 08 օգոստոսի, 2024Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները |armenpress.am|
19:42 - 08 օգոստոսի, 2024Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը
18:47 - 08 օգոստոսի, 2024Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով
18:34 - 08 օգոստոսի, 2024ՄԱԿ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը ՌԴ Կուրսկի մարզում |armenpress.am|
22:43 - 08 օգոստոսի, 2024Երևանում նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
22:00 - 08 օգոստոսի, 2024Սլավիկ Գալստյանը պարտվեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում
21:32 - 08 օգոստոսի, 2024Այսօր Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը 3 անգամ զեկուցել է իրավիճակի մասին․ զեկույցներն արդյունավետ են․ դրանք հենց այն են, որոնց կարիքը հիմա մեր պետությունն ունի․ Զելենսկի |tert.am|
21:21 - 08 օգոստոսի, 2024ՆԳ նախարարը Շիրակի մարզ այցի շրջանակում ոստիկանների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
20:49 - 08 օգոստոսի, 2024ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից
20:45 - 08 օգոստոսի, 2024Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը հյուրընկալել է Օլիմպիական խաղերի մեդալակիր հայ ըմբիշներին
20:16 - 08 օգոստոսի, 2024Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները |armenpress.am|
19:42 - 08 օգոստոսի, 2024Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը
18:47 - 08 օգոստոսի, 2024Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով
18:34 - 08 օգոստոսի, 2024