Դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ |news.am|
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած երեխան եղել է 2 տարեկան։ Նա պետության խնամքին է տեղափոխվել անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով: Մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]
ՍԱՏՄ կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը, որը կատարվել է թաղման եղանակով։ Ավելի ուշ պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով հողը քանդել, հավի միսը տեղափոխել են ընկերության տարածք։ ՊԵԿ աշխատակիցները ընկերության տարածքի պահեստային սառնարաններում հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։ [ՊԵԿ]
Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը: «Մահվան դեպք կա. հանկարծամահության դեպք է, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախնական տվյալներով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը։ |1lurer.am| |1lurer.am|
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում։ «Դրվագներից մեկում իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել, և ես մարզիչներին ասացի, որ բողոքարկեն: Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: Ալեքսանյանը նշել է, որ կողմնակալությունները միայն իր դեպքում չէին․ «Այն զգացողությունն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կար»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան էլ նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:
Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, նրա որդիները՝ Հայկ եւ Նարեկ Սարգսյանները, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, եւ նրանց հետ փոխկապակցված անձ Սոնա Սարգսյանը օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության շրջանակում։
Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները. Indian Defense Research Wing Լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն` Հայաստանն այդ ՀՕՊ համակարգերից 15 միավորի (720 մլն դոլար) ձեռքբերման համար պատվեր է կատարել դեռևս 2022 թվականին։ Հաղորդվում է, որ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։ |armenpress.am|
Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ անցակետի ռուսական կողմում: Բեռնատարների վարորդները դժգոհում են՝ իրենց համար արդեն սովորական դարձած այս լուրջ խնդիրը կլոր տարին չի լուծվում։ «Սաղ գիշեր չենք քնել, հերթով՝ կամաց-կամաց եկել ենք առաջ։ Մոտավորապես ծրագրով 4 հազար 700 հատ ֆուռ (մեծ բեռնատարներ) կա կանգնած հերթի մեջ դեպի Լարս», - փոխանցել է վարորդներից մեկը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել է՝ ռուսական ու վրացական հատվածներում են կուտակումները, ըստ նրա, զբոսաշրջիկները Ռուսաստանից շարժվում են դեպի Վրաստան։ Այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով խնդիրը, նշեց, որ սա « տեխնիկական հարց է, որը կապված չէ Հայաստանի հետ»։|azatutyun.am|
Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչի համար պայքարում 5-12 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժան Աբդուլաևին։ Հարությունյանը պայքարի մեջ է մտել այսօր. 1/8 եզրափակչում Արսեն Հարությունյանը 13-3 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող ըմբիշին։
Իրանը, հնարավոր է, վերանայել է Իսրայելի վրա հարձակում սկսելու իր որոշումը։ Politico-ին ԱՄՆ երկու պաշտոնյաներ ասել են, որ Ջո Բայդենի վարչակազմը աշխատել է դիվանագիտական ուղիներով՝ համոզելու Թեհրանին վերանայել իր ռազմական հարձակումն Իսրայելի վրա: Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը կոչ է արել Իրանին վերանայել Հանիեի սպանության արձագանքը, քանի որ նրա մահը հետևանք է Թեհրանում հյուրատանը տեղադրված հեռակառավարվող ռումբի, որը տեղադրվել էր գաղտնի գործողության արդյունքում և ոչ թե մեծ հարձակման մաս է, եւ չի սպանել Իրանի ոչ մի քաղաքացու։ Ըստ պաշտոնյաների՝ հիմա Թեհրանն ավելի ու ավելի է կիսում Վաշինգտոնի տեսակետները, թեև ի սկզբանե հերքում էր։ |factor.am|
Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տվյալներ չկան. ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|
23:00 - 09 օգոստոսի, 2024Եվրահանձնաժողովի ղեկավարն աջակցել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսմանը |armenpress.am|
22:15 - 09 օգոստոսի, 2024ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանում է |news.am|
22:05 - 09 օգոստոսի, 2024ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել Իսրայելի հետ բանակցությունների վերաբերյալ |factor.am|
21:57 - 09 օգոստոսի, 2024Բրազիլիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել |tert.am|
21:47 - 09 օգոստոսի, 2024Պենտագոնն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը |armenpress.am|
21:05 - 09 օգոստոսի, 2024300 նոր աշխատատեղ կբացվի. Պապոյանն այցելել է Երասխից Արարատ տեղափոխված գործարան
20:50 - 09 օգոստոսի, 2024Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը․ ՀՀ ԱԳՆ
20:32 - 09 օգոստոսի, 2024Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ը այցելել է Գեղարքունիքի մարզ
20:25 - 09 օգոստոսի, 2024Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս ամերիկացիներին նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն |armenpress.am|
20:05 - 09 օգոստոսի, 2024Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տվյալներ չկան. ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|
23:00 - 09 օգոստոսի, 2024Եվրահանձնաժողովի ղեկավարն աջակցել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսմանը |armenpress.am|
22:15 - 09 օգոստոսի, 2024ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանում է |news.am|
22:05 - 09 օգոստոսի, 2024ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել Իսրայելի հետ բանակցությունների վերաբերյալ |factor.am|
21:57 - 09 օգոստոսի, 2024Բրազիլիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել |tert.am|
21:47 - 09 օգոստոսի, 2024Պենտագոնն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը |armenpress.am|
21:05 - 09 օգոստոսի, 2024300 նոր աշխատատեղ կբացվի. Պապոյանն այցելել է Երասխից Արարատ տեղափոխված գործարան
20:50 - 09 օգոստոսի, 2024Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը․ ՀՀ ԱԳՆ
20:32 - 09 օգոստոսի, 2024Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ը այցելել է Գեղարքունիքի մարզ
20:25 - 09 օգոստոսի, 2024Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս ամերիկացիներին նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն |armenpress.am|
20:05 - 09 օգոստոսի, 2024