Լիտվան ևս պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։ «Լիտվան աջակցում է վրաց ժողովրդին և նրա եվրոպական երազանքին։ [․․․] Եկել է Եվրամիության մակարդակով համատեղ գործողությունների ժամանակը»,- ​​ «X»-ի իր էջում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Կյաստուսիս Բուդրիսը։

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: [ՊՆ]

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: [ՊՆ]

Սիրիայի փաստացի ղեկավար, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ահմադ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա։ Reuters-ի հաղորդմամբ՝ ալ-Ջուլանին վստահեցրել է՝ ինքը շահագրգռված չէ նոր հակամարտությունների մեջ ներգրավվելով։ Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում իրականացրեց Սիրիայի վրա։ Հաղորդումներ էին նաև ստացվում, որ իսրայելական զորքը խորանում է Սիրիայի տարածքում և առաջ է շարժվում դեպի Դամասկոս։ Իսրայելը հերքել է իր ցամաքային առաջխաղացումը՝ նշելով, որ իսրայելական ուժերը տեղակայվել են միայն Գոլանի բարձունքին հարող բուֆերային գոտում։ |azatutyun.am|

 Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են միմյանց նկատմամբ ԱԹՍ-ներով գրոհների մասին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են 56 անօդաչու թռչող սարք, որոնցով Ռուսաստանը դեկտեմբերի լույս 15-ի գիշերը գրոհել է Ուկրաինան, այս մասին հայտնում են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը: Ռուս զինվորականները կիրակի գիշերը ոչնչացրել և որսացել են 15 ուկրաինական ԱԹՍ, հայտնել Է ՌԴ ՊՆ-ն: Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ 13 ԱԹՍ չեզոքացվել է Սև ծովի ջրային տարածքում, մեկական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Բելգորոդի տարածաշրջաններում: |armenpress.am| |armenpress.am|

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է՝ որ չի ճանաչում երեկվա նախագահական ընտրությունների օրինականությունը։ «Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել. ոչինչ չի եղել»,- ասել է նա՝ դիմելով նախագահական նստավայր իրեն աջակցություն հայտնելու համար եկած քաղաքացիներին։ Ավելի վաղ X սոցիալական ցանցում նախագահը ընտրական գործընթացն անվանել էր «ժողովրդավարության ծաղր»։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ տեղի ունեցածը չի խանգարի Վրաստանին գնալ եվրոպական ճանապարհով։ |azatutyun.am|

ԿԸՀ նիստում հաշվել են Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները, որի համաձայն Միխեիլ Ղավելաշվիլիին ընտրվել է Վրաստանի վեցերորդ նախագահ։ Նախագահական ընտրություններին զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Ցուցարարներն ասում են, որ օրենսդիր մարմնում նախագահի ընտրության ընթացակարգը ոչ լեգիտիմ է, քանի որ խորհրդարանն ինքը նույնպես լեգիտիմ չէ։ |1tv.ge|

Հարավային Կորեայի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ պատճառն անցած շաբաթ ռազմական դրություն մտցնելու նրա փորձն էր, հաղորդում է Reuters-ը։ Հարավային Կորեայի խորհրդարանական հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը և հինգ փոքր ընդդիմադիր կուսակցությունները դարձյալ նախագահին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց են սկսել՝ նոր համատեղ նախագիծ ներկայացնելով։ Դեմոկրատական կուսակցությունը պնդում է, որ Յունի հրամանագիրը՝ հեղաշրջման փորձ էր: Յունը պաշտպանել է իր հրամանագիրը՝ հերքելով հեղաշրջման մեղադրանքները: |azatutyun.am|

 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայում քննարկել է Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի իրավիճակը։ «Եղբայրական Թուրքիա այցի շրջանակներում ես անկեղծ և բովանդակալից հանդիպումներ ունեցա իմ սիրելի եղբայրներ Ֆահրեթթին Ալթունի և Աքիֆ Քըլըչի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև վերանայել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները», - նշել է Հաջիևը X-ի  իր միկրոբլոգում։ |azatutyun.am|

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն, և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կհաստատվի՝ հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։ «Հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ մենք միշտ եղել ենք մեր եղբայրների կողքին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունը անբաժան են մեր երկրի անվտանգությունից: Այդպես կլինի նաև ապագայում»,- ասել է Գյուլերը։ |1lurer.am|

Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
 |armsport.am|

Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում |armsport.am|

19:48 - 15 դեկտեմբերի, 2024
Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ

Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ

18:44 - 15 դեկտեմբերի, 2024
Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով
 |tert.am|

Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով |tert.am|

17:46 - 15 դեկտեմբերի, 2024
Հրշեջները մարել են Երևանի Արշակունյաց փողոցում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Արշակունյաց փողոցում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկում բռնկված հրդեհը

17:18 - 15 դեկտեմբերի, 2024
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

17:14 - 15 դեկտեմբերի, 2024
Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի 14 պաշտոնյաների նկատմամբ
 |shantnews.am|

Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի 14 պաշտոնյաների նկատմամբ |shantnews.am|

16:12 - 15 դեկտեմբերի, 2024
Կերչի նեղուցում վնասվել է երկու լցանավ, չի պարզվել 4 մարդու գտնվելու վայրը |armenpress.am|

Կերչի նեղուցում վնասվել է երկու լցանավ, չի պարզվել 4 մարդու գտնվելու վայրը |armenpress.am|

16:04 - 15 դեկտեմբերի, 2024
Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա. Ջուլանի
 |azatutyun.am|

Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա. Ջուլանի |azatutyun.am|

14:42 - 15 դեկտեմբերի, 2024
Երևանում դեկտեմբերի 15-ի և 17-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում դեկտեմբերի 15-ի և 17-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

14:13 - 15 դեկտեմբերի, 2024
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են միմյանց նկատմամբ ԱԹՍ-ներով գրոհների մասին |armenpress.am|

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են միմյանց նկատմամբ ԱԹՍ-ներով գրոհների մասին |armenpress.am|

13:17 - 15 դեկտեմբերի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զոհվել է 427 հայ զինծառայող։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում փոխվել է կառավարող ուժը, արդարադատության 10 նախարար, բայց արդարության սպասողների շարքերում դեմքերը հաճախ անփոփոխ են։ Նանա Մուրադյանը կամ ինչպես հայտնի է արդեն՝ սեւազգեստ մայրերից մեկը, նույնքան տարի պայքարում է որդու մահվան հանգամանքների բացահայտման համար․ նրա որդին՝ Վալերիկ Մուրադյանը, այդ 427 զինծառայողներից մեկն է։ Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում։ Դրանից զատ ուսումնասիրվելու են եւս 5 ոլորտներում մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նյութում կարդացեք՝ Ինչ է փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս Ինչ ակնկալիք ունեն ոչ մարտական պայմաններում զոհերի ծնողները Ինչ քննադատություններ կան նախաձեռնության հասցեին Ինչ է ասում Արդարադատության նախարարությունը   Ինչ է Փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս 2018 թվականի իշխանափոխությունից հետո նորաստեղծ կառավարությունը սկսեց խոսել անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։  Պարզ ձևակերպմամբ՝ անցումային արդարադատությունը դատական եւ ոչ դատական գործիքակազմերի ամբողջություն է՝ միտված մարդու իրավունքների տեւական եւ մասսայական խախտումների հաղթահարմանը, արդարության վերականգնմանը, համակարգային բարեփոխումներին, հասարակության հաշտեցմանը։  «Մենք պետք է լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարճ ժամանակ անց Դատական եւ իրավական բարեփոխումների՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրվեց անցումային արդարադատության գործիքակազմի, այդ թվում՝ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մտադրությունը։  Հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր եւ քարտեզագրեր 1991 թվականից մինչ 2018 թվականը մարդու իրավունքների՝  Հայաստանում տեղի ունեցած զանգվածային եւ պարբերական խախտումները եւ դրանց պատճառները։ Դեռ այդ ժամանակ Դատաիրավական բարեփոխումներից բխող գործողությունների ծրագրով սահմանվել էր Հանձնաժողովը ձեւավորել 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Ռազմավարական նպատակ հռչակված այս քայլը, սակայն, մնաց անկատար։  Մեր հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը ըստ էության չի հայտնել, թե ինչ պատճառով Հանձնաժողովն այդ ժամկետում չստեղծվեց, նշել է միայն, որ Փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը հնարավոր կլիներ ձևավորել միայն փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի ձեւավորման վերաբերյալ օրենսդրական փաթեթը մշակելուց եւ ընդունելուց հետո:  Սա, իհարկե, ենթադրելի էր, բայց թե ինչու այդ փաթեթը սահմանված ժամկետում չի մշակվել եւ ընդունվել, հարցման պատասխանից պարզ չէ։ Ճշգրտման նպատակով դիմեցինք Նախարարությանը, որտեղից հավելեցին՝ նախորդ ռազմավարության շրջանակում նախագիծը ենթարկվել է երկարատեւ քննարկումների, եւ պետության մոտեցումը ընտրված մոդելի հարցում փոփոխվել է: Արդյունքում նպատակը տեղափոխվել է Դատաիրավական բարեփոխումների հաջորդ՝ 2022-2026 թթ ռազմավարություն։ Այժմ գործող ռազմավարությամբ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման վերջնաժամկետը 2023 թ․-ի 2-րդ եռամսյակն էր։ Այս ժամկետում եւս, սակայն, հանձնաժողովը չձեւավորվեց։ Ավելի քան մեկ տարի ուշացումով՝ 2024 թ․–ի տարեվերջին միայն՝ Կառավարությունում քննարկվելուց հետո, նախագիծը հասավ Ազգային ժողով, ուսումնասիրման ենթակա ժամանակաշրջանը 2018 թ․-ից երկարեցվեց մինչեւ 2023 թվական։   «Եթե իրավական դաշտում ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի»․ զոհվածի մայր Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ գործի արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին հայտնաբերվել է Ստեփանակերտի Հայկազով զորամասի նյութաապահովման վաշտի սպայական սենյակի հետնամասում երկաթե պտտաձողից կախված վիճակում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ դրա նախորդ օրերին Մուրադյանը փողային հարցի շուրջ կոնֆլիկտ է ունեցել զինծառայակիցների հետ։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ նրանցից երկուսը 2017 թ․-ից հետախուզվում են ծանր հետեւանքներ առաջացնելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով։ Տուժող կողմը, սակայն, պաշտոնական այս վարկածին չի հավատում, պնդում է՝ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն։ Այն, որ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդիրը տասնամյակներ ծառացած է Հայաստանի առաջ, գաղտնիք չէ։ 2011 թ․-ին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն է մտահոգություն հայտնել՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ ու արդյունավետ քննության միջոցով լրացուցիչ ջանքեր գործադրել մեղավորների եւ պատասխանատու հրամանատարների անպատժելիությանը վերջ դնելու ուղղությամբ։  «Ամեն զոհի հետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, եւ մենք պետք է գտնենք նրանց։ Մենք թույլ չենք տալու, որ սա դառնա պարզապես լրահոսի վերնագիր»,- 2018 թ․-ին ասում էր դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․ Իշխանության գալուց հետո՝ 2020 թ․-ին, Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր Աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր ոչ մարտական պայմաններում զոհված 8 զինծառայողների գործերի ուսումնասիրմամբ, ապա անհատական եզրակակցություններ էր տալու դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Վալերիկ Մուրադյանի գործի ուսումնասիրության արդյունքում, օրինակ, աշխատանքային խումբը վեր էր հանել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ցուցմունքներ վերցնելու ընթացքում թույլ տված ենթադրյալ խախտումների, հարցաքննություններով չպարզաբանված հանգամանքների, չհարցաքննված վկաների, արդյունավետ քննության պահանջի խախտման, ինքնասպանության վարկածը կասկածի տակ դնող հանգամանքների, ապացույցների մի մասի՝ քրեադատավարական խախտումներով ձեռք բերելու եւ այլնի վերաբերյալ։ Տուժող կողմը, որ գոհ էր այդ ուսումնասիրությունից, այժմ ասում է՝ վերհանված այդ խնդիրներն էլ մնացին միայն թղթի վրա․ «Աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը եւ նրա ստացած արդյունքը՝ խորհրդատվական եզրակացությունը, իր ձեւով եւ տեսակով շատ նման էր փոքրիկ անցումային արդարադատության մոդելի։ Այս հաջողված մոդելը, որը մոտ 2 տարի աշխատեց եւ արդյունք տվեց, պետք էր ավելի մեծ գործերի ներգրավման համար պարզապես ադապտացնել։ Ես անձամբ շատ եմ ասել, որ դա շատ հաջողված մոդել էր․ մի կողմից կար եւ գործադիրի մասնակիցների ներկայությունը, մյուս կողմից՝ այդ ծնողների փաստաբանները, եւ դա շատ արդյունավետ աշխատել է։ Ափսոս, որ հիմա բոլորովին այլ տարբերակ են ընտրել, եւ նույնիսկ ես որպես իրավաբան, չեմ պատկերացնում, թե ինչպես են լուծվելու այդ խնդիրները»,- մեր զրույցում ասում է տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը  Պապիկյանը կարեւոր է համարում ինքնին այն երեւույթը, որ պիտի լինի մարմին, որը փաստեր կհավաքի եւ դրանց հավանաբար ընթացք կտա, բայց ընտրված ընթացակարգը, ըստ նրա, անընդունելի է․ «Ամենայն հարգանքով Հանրային խորհրդի նկատմամբ, ես ուզում եմ հռետորական հարց հնչեցնել․ եթե հիմա մենք Երեւան քաղաքի մեր համաքաղաքացիների, մեր հայրենակիցների շրջանում հարցում կատարենք, թե ինչ գիտեն Հանրային խորհրդի մասին, քանի՞սը կիմանա այն։ Հավանաբար 10 քաղաքացուց 9–ը չի էլ լսել այդ անունը։ Հիմա եթե պետությունը շահագրգիռ է ոչ մարտական պայմաններում զոհված կամ սպանված զինծառայողների գործերի բացահայտմամբ, ապա այդ խնդիրների լուծումը մի մարմնի տալը, որը սահմանադրական մարմին չէ, որի մասին հանրությունը պատկերացումներ չունի, եւ որը, փաստորեն, առերեւույթ պետք է տվյալներ ստանա նախաքննական գաղտնիք հանդիսացող գործերի մասին, բացարձակապես անընդունելի է։ Սա ծաղրանք եմ համարում եւ բուն երեւույթի նկատմամբ, եւ նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր մի քանի տարի սպասում են արդարության»։ Փաստաբանի կարծիքով՝ ոչ միայն զոհված կամ սպանված զինվորների գործերի բացահայտում չեն ունենա, այլեւ ընտրակեղծիքների, ունեզրկումների եւ մյուս ոլորտների․ «Մի խոսքով, բոլոր ռազմավարական ուղղությունները կգնան դեպի փակուղի, եւ սա, ամենայն ափսոսանքով եմ ասում։ Այդ խնդիրները հանձնել մի կառույցի, որը մասնագիտացված չէ, չունի կարողություններ, իրավական առումով չունի գործառույթներ, նույնն է, որ գործը պարզապես տապալես»,- ասում է նա ու հավելում՝ տպավորություն է, որ քննչական մարմնի, դատախազության եւ դատարանների միջեւ Վալերի Մուրադյանի եւ ուսումնասիրված մյուս 4 գործերի կապակցությամբ նոր վարույթներ չնախաձեռնելու լուռ համաձայնություն  կա (աշխատանքային խումբը ուսումնասիրել է Կառավարության որոշման մեջ ներառված 8 գործերից միայն 5-ը,-հեղ․)։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․   Օրենսդրական նախաձեռնության շուրջ համակարծիք չեն նաեւ Խորհրդարանում Նախքան Փաստահավաք մարմին ձեւավորելը գործող Հանրային խորհրդի լիազորությունները դադարելու են եւ կազմավորվելու է նոր Հանրային խորհուրդ։ «Հանրային խորհրդի մասին» օրենքը, սակայն, սահմանում է, որ Հանրային խորհուրդը պաշտոնավարում է մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո նոր Կառավարության կազմավորումը։ Այս եւ մի շարք այլ դրույթների առնչությամբ փորձագիտական կարծիք է հայտնել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը` խնդիրներ արձանագրելով իրավական որոշակիության տեսանկյունից։ Մասնավորապես, ԱԺ փորձագետները նշել են, որ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Հանրային խորհրդի լիազորությունների դադարման եւ նոր Հանրային խորհրդի կազմավորման վերաբերյալ կարգավորումներ սահմանելը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործող Հանրային խորհրդի անդամներն ունեն իրենց պաշտոնավարման ժամկետի հետ կապված Օրենքով սահմանված կարգավորումներին համարժեք լեգիտիմ ակնկալիքներ։ Նախագծի քննարկումն ու ընդունումը Խորհրդարանի լիագումար նիստում եւս միաձայն չի ընթացել․ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են արտահայտվել՝ այն որակելով ընդհուպ մինչեւ հակասահմանադրական․ «Նախագիծը դուրս է Սահմանադրության կարգավորումներից, մասնավորապես, այն լիազորություններից, որոնք վերապահվում են Հանրային խորհրդին։  Այս գործողությունը պետք է իրականացվեր ինքնավար առանձին մարմին ստեղծելու սկզբունքով»,– հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը։  Հատկանշական է, որ նախորդ ռազմավարությամբ ընտրված էր հենց այդ մոդելը․ հանձնաժողովը ստեղծվելու էր ոչ թե Հանրային խորհրդի կազմում, այլ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» նոր ստեղծվելիք օրենքի հիման վրա՝ որպես առանձին մարմին։ Ուրեմն՝ ինչո՞ւ Կառավարությունը փոփոխեց իր այս մոտեցումը։ Ըստ Արդարադատության նախարարության՝ նպատակահարմար չի համարվել ստեղծել ինքնավար մարմին եւ ներդնել այդքան մեծ միջոցներ ընդամենը 2 տարվա գործունեության համար, իսկ 2 տարի հետո պարզապես լուծարել այդ մարմինը։ «Հայաստան» խմբակցությունից էլ մեկ այլ հարց են բարձրաձայնել․ «Հայաստանում մարդու իրավունքները միշտ էլ ոտնահարվել են։ Որ ասում եք՝ 30 տարի, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ ծավալի մասին է, օրինակ՝ 1990 թվականին ինչ-որ դեպք է եղել, 92–ին, 94–ին, 95-ին, 2000, 2007, 2008, այդ ի՞նչ հանձնաժողով եք սարքելու, որ համահայաստանյան հետաքննություն լինի, թե՞ ընտրողաբար է լինելու»,- նշել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Այնուհանդերձ, այս նկատառումները էական դերակատում չեն ունեցել։ Նախագիծը ընդունվել է ձայների՝ 63 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ․ կողմ են քվեարկել միայն կառավարող ուժի պատգամավորները։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ըստ օրենքի՝ Հանձնաժողովը հավաքագրելու է վերոնշյալ դեպքերի վերաբերյալ փաստեր, բացահայտելու է հնարավոր մեղավորներին, նկարագրելու է դեպքերի պատմական, քաղաքական, իրավական, տնտեսական առիթներն ու պատճառները, ինչպես նաեւ առաջարկելու է համակարգային բարեփոխումներ՝ ուղղված այդ խախտումների կրկնության բացառմանը, խախտված իրավունքների վերականգմանն ու վնասների փոխհատուցմանը։  Հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով։    Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը ուսումնասիրությունը ընտրված ծավալով իրատեսական չի համարում Քաղաքացիական հասարակությունը եւս նկատառումներ ունի ընտրված մոդելի վերաբերյալ։ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության եւ անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը մեր զրույցում ասում է՝  ե՛ւ ընտրված ժամանակահատվածն է շատ լայն, ե՛ւ ընտրված ուղղությունները, ե՛ւ նախատեսվող աշխատաքների ծավալը։ Այս պայմաններում Մովսեսյանը կատարվելիք ուսումնասիրությունը իրատեսական չի համարում։ Նազելի Մովսեսյանն ընդգծում է՝ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդրի լուծման պարտավորությունը գործող իշխանությունները ստացել են դեռ նախկին իշխանություններից, բայց թե այժմ ինչ է արվում այդ ուղղությամբ, մի շարք հարցեր է առաջացնում․ առկա մեխանիզմները, ըստ նրա, արդյունավետ չեն գործում․ «Երբ ստեղծվեց ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ, մենք տեսանք, որ դրա արդյունավետությունը այն չէր, ինչ որ ակնկալվում էր, եւ դա այն դեպքում, երբ բավականին կարճ ժամանակահատվածի համար էր՝ համեմատած ներկայում ստեղծվելիք հանձնաժողովի հետ, այսինքն՝ ավելի քան 30 տարվա վաղեմության գործերի ուսումնասիրությունը, կարծում եմ, շատ դժվար կլինի,- ասում է նա՝ նշելով՝ առավել իրատեսական կլիներ ավելի կարճ ժամկետի ուսումնասիրությունը, որը իսկապես կտար արդյունք եւ գործուն մեխանիզմ կդառնար հետագայի համար։ 2023 թ․ դեկտեմբերին էլ ԵԽ նախարարների կոմիտեն է կոչ արել ՀՀ իշխանություններին՝ արագ ավարտել ոչ մարտական պայմաններում  մահացած զինծառայողների գործերով քննությունը եւ ժամանակ տվել մինչեւ 2025 թվականը ներկայացնելու վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում  մահվան  դեպքերի քննության մասին, քանի որ գործերի քննության տեւականության պատճառով անցնում են վաղեմության ժամկետները: Նազելի Մովսեսյանը առանձնահատուկ շեշտադրում է ոչ մարտական պայմաններում ինքնասպանության ու սպանության դեպքերը, որ իրենք դիտարկում են 2010 թ․-ից․ «Դինամիկան ցույց է տալիս, որ ամեն տարի միջինում 10 եւ ավելի դեպք է գրանցվում։ Այս միտումը խոսում է այն մասին, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունները շարունակվում են մինչեւ այսօր։ Թեեւ բարձր ամբիոններից հնչում են դրանց կանխարգելման, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորության մասին, միաժամանակ դեպքերն արձանագրվում են։ Մենք ուսումնասիրում ենք նաեւ Կառավարության ծրագրի՝ Զինված ուժերի բարեփոխումներին ուղղված կոմպոնենտը, դրա կատարումը եւ 2021 թ.-ից սկսած մինչ օրս 4 հրապարակում ենք արել՝ յուրաքանչյուր անգամ արձանագրելով, որ որեւէ գործուն քայլ չի իրականացվում։ Իրականացվում են որոշակի քայլեր մանր խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք շատ փոքր են, որպեսզի համակարգային մեծ խնդրի լուծմանը հասնենք»,- ասում է Մովսեսյանն։ Մովսեսյանն այն համոզմանն է, որ ցանկացած մեխանիզմ, որը ուղղված է տարիներ շարունակ առկա խնդիրների բացահայտմանը, լուծմանը եւ հետագայում կանխարգելմանը, բնականաբար, խրախուսելի է։ Այս քայլը եւս պետք չէ թերագնահատել, բայց արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսել։   Արդարադատության նախարարությունը ժամկետների ձգձգումը պայմանավորում է երկարատեւ քննարկումներով Մեր գրավոր հարցերին ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը Ժամկետների ձգձգումը պայմանավորել է երկարատեւ քննարկումներով, որոնց շրջանակում մշակվել է օրենքի երկու նախագիծ․ առաջին տարբերակի համաձայն՝ Փաստահավաք հանձնաժողովը պետք է ստեղծվեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմում, իսկ երկրորդի համաձայն՝ որպես առանձին մարմին․ «Քննարկումների արդյունքում, պարզ է դարձել, որ առավել նպատակահարմար է փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը ձևավորել Հանրային խորհրդի կազմում: Վ30 տարի ժամանակահատվածի առնչությամբ մեր հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ ընդգրկի 1991 թվականի անկախացումից ի վեր մինչ նշված օրենքի մշակումն ընկած ժամանակահատվածը, իսկ ուսումնասիրության իրականացման ձեւերի, հնարավորության մասին հարցերը համարել է վաղաժամ։ Ըստ էության պատասխան չի տրվել նաեւ այն հարցին, թե ինչպես են ուսումնասիրվելու 1992-2010 թթ գրանցված մահվան դեպքերը, եթե դրանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն առկա չէ։ Բացակայող վիճակագրության մասին ավելի վաղ տեղեկացել էինք Գլխավոր դատախազությունից․ «Փաստահավաք գործառույթների իրականացնող մարմնի լիազորությունները, գործառույթները եւ գործունեության շրջանակը սահմանվել են օրենքով, իսկ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը հաստատվելու է Կառավարության կողմից: Այդ կարգի շրջանակներում Փաստահավաք հանձնաժողովը ինքն է որոշելու իր գործելաոճը եւ իրականացվելիք քայլերի հերթականությունը»,- ասված է պատասխանում։ Սրանով Նախարարությունը խնդրի լուծումը, ըստ էության, թողել է Փաստահավաք հանձնաժողովի պատասխանատվությանը։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝  ուսումնասիրությունը ներառելու է միայն ՀՀ զինված ուժերի՞ զինծառայողների թե՞ նաեւ Արցախի պաշտպանության բանակում ծառայություն իրականացրած ՀՀ ԶՈՒ զինծառայողների մահվան դեպքերը։ Այս հարցին, սակայն, Նախարարությունը չի պատասխանել։ Հարցին, թե Հանձնաժողովի աշխատանքները գործնականում ինչ դերակատարում են ունենալու, Նախարարությունից հայտնել են, որ փաստահավաք գործունեության ընթացքում եւ արդյունքում ուսումնասիրված դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում և դրանց կրկնությունը կանխելու նպատակով մշակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկություններ՝ օրենքով նախանշված ուղղություններով․ «Ինչ վերաբերում է զեկույցի հրապարակումից հետո քննչական մարմինների գործունեությանը, ապա հարկ է նշել, վերջիններս սահմանափակված չեն  անհրաժեշտության դեպքում իրականացնելու Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց լիազորությունները, այդ թվում՝  համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ: Միաժամանակ՝ քրեական վարույթի նյութ հանդիսացող տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ»: Այսինքն՝ կատարված ուսումնասիրությունները պարտադիր ազդեցություն չեն ունենալու տարիներով քննվող քրեական վարույթների վրա, եւ քննչական մարմինների գնահատմանն է թողնվելու՝ դրա անհրաժեշտությունը, համապատասխան հիմնքերը կան թե ոչ։ Այսպիսով՝ կառավարող ուժի խոստացած անցումային արդարադատությունը մինչ օրս ամբողջությամբ իրականացված չէ․ Թեեւ այն ներառվում է դատաիրավական բարեփոխումների մեջ, ժամկետները հաճախ չեն պահպանվում, ինչի հետեւանքով գործնական արդյունքներն էլ ուշանում են։ Շահագրգիռ կողմերի դիրքորոշումներից էլ պարզ է դառնում, որ հանրային խորհրդի կազմում փաստահավաք հանձնաժողովի ձևավորումը ոչ իրատեսական է եւ ապահովելու է անցումային արդարադատության ռազմավարական նպատակի ձեւական կողմը միայն։ Դա են վկայում նախկինում կատարված բովանդակային նույնանման աշխատանքները, որոնց դրական, շոշափելի ազդեցությունը քաղաքացիները իրենց իսկ օրինակով չեն տեսնում։   Միլենա Խաչիկյան

Loading...